ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Էդուարդ Շարմազանովին և ևս մի քանի անձի

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ երեկ կեսգիշերին ձերբակալվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը եւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը․ «Նրանք թավիշին դեռ երկար երանի են տալու»,- գրել է նա։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ Ծառուկյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու կասկածանքով։

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ ձերբակալումը ակնհայտ ապօրինի է։ Ըստ Սարգսյանի՝ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ նրան  ազատությունից կարող էին զրկել միայն Ազգային ժողովի համաձայնությունը ստանալուց հետո․ «Նշեմ, որ այդ հանցագործության մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն օրենքով սահմանված կարգով չի կարող նույնիսկ կալանավորվել, քանզի դրա համար որպես պատիժ նույնիսկ ազատազրկում նախատեսված չէ, ինչը կալանավորման համար պարտադիր պայման է»,- գրել է պաշտպանը։

Ծառուկյանի ձերբակալման որոշումն արդեն բողոքարկվել է դատարան։

Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում եւս տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը․ «Ձերբակալում են մի հոդվածով, որով պատիժը մինչեւ երկու ամիս կալանք է, այսինքն՝ մարդամեկի մոտ փսիխոզ է սկսվել, որպեսզի իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը․ բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում է, որպեսզի մարդկանց զրկի լիդերությունից։ Աթանեսյանը նաեւ հայտնել է, որ Համբարձումյանն ունի անչափահաս երեխաներ, ինչը արգելք է նրան այդ հոդվածով ձերբակալելու համար։

Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվել է նաեւ քաղաքագետ Սուրեն Սահակյանցը։

«Մեդիա պաշտպան» կազմակերպությունն էլ տեղեկացրել է, որ ձերբակալվածների թվում է նաեւ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Կազմակերպությունը դատապարտել է Մանուկյանի ձերբակալումը եւ կոչ արել ոստիկանությանը գործիք չդառնալ իշխանությունների ձեռքին և ճնշում չկիրառել խոսքի ազատության եւ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ:

Տպել
4606 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել