Ձերբակալվել են Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը եւ եւս երկու անձ. ՀՔԾ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար եւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է եւս 4 անձ։

ՀԺ-ի հարցին ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ձերբակալվել են Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը, Արա Հակոբյանը եւ Խաչիկ Հովհաննիսյանը: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը):

Ժամեր առաջ Արծվիկ Մինասյանը եւ մյուսները ԱԱԾ աշխատակիցների հետ հեռացել էին ՀՅԴ գրասենյակից, որտեղ հրավիրված էր ընդդիմադիր ուժերի ասուլիսը։

Հիշեցնենք՝ առավոտյան ՀՔԾ-ն հայտնել էր նաեւ, որ նույն քրեական գործով ձերբակալվել է 10 անձ։ Նրանց թվում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ ուրիշներ։

Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կասկածանքը չի ընդունել։ Պաշտպանական կողմը ձերբակալման որոշումն արդեն բողոքարկել է դատարան․ նիստի ժամ դեռեւս նշանակված չէ։

Այս պահին առկա տվյալներով՝ բողոքարկվել են նաեւ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Դավիթ Համբարձումյանի ձերբակալման որոշումները։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ բողոքի քննությունը կկայանա այսօր՝ ժամը 20։00-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում։ Նույն ժամին Կենտրոն նստավայրում կկայանա Իշխան Սաղաթելյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։ Արթուր Վանեցյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունն էլ նշանակված է ժամը 18։30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։ Կասկածյալների գնահատմամբ՝ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Տպել
2457 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց