Երևան
12 °C
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալություններին։
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Նախորդ գիշեր Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրանք կասկածվում են ռազմական դրության ռեժիմի ժամանակ սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Արթուր Վանեցյանի կասկածանքը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով է և 307.1-րդ հոդվածով է, Իշխան Սաղաթելյանինը՝ 307.1-րդ հոդվածով։
Երկու քաղաքական գործչի պարագայում էլ կազմված արձանագրություններում չկա որևէ նշում, թե նրանք ի վերջո կոնկրետ ինչ գործողություններ են կատարել, կոնկրետ որ գործողություններն են, որ նախաքաննական մարմնին հիմք են տվել՝ կարծելու, թե ենթադրաբար առկա է հանցակազմ։ Ավելին՝ կազմված արձանագրություններից բացարձակ անհայտ է մնում, թե այդ ենթադրյալ արարքն արդյո՞ք հանրորեն վտանգավոր է։ Իսկ առաջացած «ծանր հետևանքների» մասին խոսելն անգամ ավելորդ է։
Փաստենք նաև, որ երկու գործչի պարագայում էլ մտացածին է նրանց կողմից թաքնվելու վտանգը կանխելու նպատակը, ինչը անձին ձերբակալելու պարտադիր պայման է։ Արթուր Վանեցյանը նախքան ձերբակալվելը հրավիրված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտ այլ քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվելու, քննչական գործողության ավարտից հետո դուրս է եկել ԱԱԾ շենքից, անմիջապես շենքի դիմաց հարցազրույց տվել հավաքված լրատվամիջոցներին, կրկին պնդել, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Անմիջապես հեռախոսազանգով կրկին հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, վերադարձել է ու ձերբակալվել։ Իշխան Սաղաթելյանը սահմանված կարգով ընդհանրապես չի հրավիրվել, ապա բերման է ենթարկվել իր քաղաքական գործունեության հիմնական վայրից՝ ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից։ Հարկ է նշել, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ ՀՔԾ քննիչների կողմից, սակայն տարօրինակ է, որ դա իրականացվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքում։
Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան։
Փաստենք մեկ հետաքրքրական հանգամանք ևս՝ քաղաքական գործիչները ձերբակալվել են 3 օրով, ճիշտ մինչ այն օրը, երբ պետք է սկսեն իրագործվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությամբ նախանշված քայլերը։
Հ.Գ. Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը նշանակված է այսօր՝ ժամը 18:30, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Իշխան Սաղաթելյանինը՝ այսօր՝ ժամը 20:00, նույն դատարանի Կենտրոնի նստավայրում։
Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT