Գեներալների մի մասը ժամանակից հետ է ընկել․ զինծառայողներին չէին սովորեցրել հնարավոր ԱԹՍ-ի դեմ պատերազմին․ Մարտիրոսյան

Պետական համակարգը կոլապսի է ենթարկվել եւ գրեթե տեղեկատվություն չի տարածում։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ արցախա-ադրբեջանական պատերազմին զուգահեռ ընթացած տեղեկատվական պատերազմը՝ դրան ուղեկցող ապատեղեկատվություններով, տեղափոխվել է հայաստանյան իրականություն։

Մեդիադաշտում առկա ապատեղեկատվության եւ այլ հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Սամվել Մարտիրոսյանի հետ։

- Պարոն Մարտիրոսյան, երեկ գրել էիք, որ ադրբեջանական ապատեղեկատվության դեմ պայքարից անցել ենք հայաստանյան ապատեղեկատվության դեմ պայքարին։ Ի՞նչ խնդիրներ կան այս պահին։

- Հարցն այն է, որ շատ մեծ քանակի ապատեղեկատվություն կա տարբեր պատճառներով։ Առաջին հերթին, կա ներքաղաքական շահարկումների հարց։ Երկրորդ, կան մարդիկ, որոնք փորձում են գտնել պատասխաններ, եւ դա բերում է ահռելի քանակի չստուգված տեղեկատվության հոսքի, որովհետեւ ով ինչ լսում է, անմիջապես սկսում է վերարտադրել։ Շատ դեպքերում պետք չէ փնտրել հատուկ միտում, քանի որ տեղեկատվության պակաս կա: Բացի այդ, կան մարդիկ, որ ինչ-որ մի բանից տեղյակ են, բայց ամբողջական պատկեր չունեն եւ փորձում են դա ընդարձակելով՝ պատասխաններ ստանալ։ Արդյունքում ենթադրությունները տարածվում են՝ որպես փաստ։

- Ըստ էության՝ միտումնավոր ապատեղեկատվությունը հիմնականում քաղաքական հատվածում է:

- Գիտեք, դժվար է հասկանալ՝ միտումնավոր է, թե ոչ, կամ արդյոք ինչ-որ մի բան սրա հետեւում կա, թե ոչ։ Բայց ինչ մտքովդ անցնում է, կա՝ սկսած նրանից, որ ասում են, թե ինչ-որ քաղաքական գործիչներ պահված են, եւ իրենց փոխարեն կլոններ են խոսում, կամ ասում են՝ ինչ-որ մարդիկ պատանդ են։ Գլոբալ առումով քաոս է, եւ սրան ավելանում է այն, որ փաստացի պետական համակարգն էլ է կոլապսի ենթարկվել ու գրեթե տեղեկատվություն չի տարածում, ինչը գնալով բարդացնում է իրավիճակը։ Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա. վստահությունն էլ է ընկել պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվության նկատմամբ։ Այս դեպքում մենք կարող է ուղղակի ընկնենք ինքնաարտադրվող՝ չստուգված տեղեկատվության հոսքի մեջ։

- Ի՞նչ քայլեր են պետք՝ այս կոլապսային իրավիճակից դուրս գալու համար։

- Իրականում պետական համակարգը պետք է շարունակի նորմալ աշխատել։ Ինտենսիվությունն ընկել է, պարզաբանումները գրեթե բացակայում են, եթե լինում էլ են, ապա՝ շատ ուշ։ Բնականաբար, մինչեւ պարզաբանումը գալիս է, ապատեղեկատվության վրա հազար բան է ավելանում, որն արդեն նոր պարզաբանումներ է պահանջում։

- Ըստ ձեզ՝ որքանո՞վ կարողացանք ռազմական գործողություններին զուգահեռ տեղեկատվական պատերազմում մեր առջեւ դրված խնդիրները կատարել։

- Մենք պետք է մի անգամ էլ վերիմաստավորենք։ Պետք է հասկանանք՝ արդյոք այն, ինչ եղել է, աշխատե՞լ է մեր օգտին, թե՞ հակառակը։ Տեղեկատվական հակամարտությունում հայկական կողմին հաջողվում էր հանրային ներգրավվածության տեսանկյունից տեղեկատվական դիրքերն ամուր պահել։ Բայց գերխնդիր էր դրված Արցախի ճանաչումը եւ հումանիտար ճգնաժամի հանդեպ արձագանքը, որը տեղեկատվական դաշտում փաստացի չկարողացանք իրագործել։ Հիմքերը ամուր էին, շատ դեպքերում լավ էր, բայց դա բավարար չէր՝ այս կարեւոր խնդիրները բարձրաձայնելու համար։

- Ռազմարդյունաբերության կոմիտեն ստեղծվեց վերջին 1-2 տարիներին, իսկ ժամանակակից պատերազմում տեղեկատվական տեխնոլոգիաները եւ ռազմարդյունաբերությունը ամենակարեւոր գործոնն են։ Տեղական արտադրության առումով որքանո՞վ հնարավոր եղավ օգնել զինված ուժերին, եւ ինչո՞ւմ թերացավ այդ արտադրությունը։

- Մի այսպիսի հեգնական հայտնի ասացվածք կա՝ «Գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին»: Ցավոք, մենք նույնիսկ նախորդին չէինք պատրաստվել... Ապրիլյան պատերազմից արդեն պարզ էր տրամաբանող մարդկանց համար, որ ԱԹՍ-ների եւ տեխնոլոգիական պատերազմն ավելի կարեւոր են դառնում, քան այն, ինչ մենք պատկերացնում ենք։ Եթե Ապրիլյանը վերցնենք, իհարկե, հստակ թվեր չունեմ, բայց մեր կորուստների մեծ մասը եղել է կա՛մ ԱԹՍ-ների հարվածից, կա՛մ ճշգրիտ զենքից։ Բայց դրանից հետո մեր աչքի առաջ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Սիրիայում եւ Լիբիայում ու գիտենք, թե ինչպես է Թուրքիան «Բայրաքթարների» զանգվածային հարձակման միջոցով ճեղքում հակաօդային պաշտպանությունը։ Սա վերջին 1-2 ամսում չի եղել, մենք ունեինք երկար ժամանակ՝ դա տեսնելու եւ հասկանալու համար։ Մենք կարող ենք ասել, որ ռազմարդյունաբերությունը չի հասցրել այն քանակի եւ որակի արտադրանք տալ, որ կարողանանք դիմադրել, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Բոլոր ձայնագրություններից երեւում էր, որ մեր զրահատեխնիկայի պաշտպանությունը չի ենթադրել դրոնային գրոհ։ Զինծառայողները պատրաստված չէին։ Զինծառայողներին չէին սովորեցրել հնարավոր ԱԹՍ-ի դեմ պատերազմին։ Ամեն տեղ կարելի էր տեսնել, թե ինչպես են 30-40 հոգի մի պարկի շուրջ կանգնած։ Ակնհայտ է, որ գեներալների մի մասը ժամանակից հետ են ընկել։ Ես ենթադրում եմ, որ գեներալիտետի մի մասը շարունակել է սովետական պատերազմի պատրաստվել, մի մասը՝ փորձել ռազմարդյունաբերություն ստեղծել։ Դա էլ է խնդիր. 3 տասնամյակում նոր ենք սկսում ռազմարդյունաբերությամբ զբաղվել։

- Այսինքն՝ հիմա Հայաստանը պետք է ուժերը ռազմարդյունաբերության վրա՞ կենտրոնացնի։ Կնշե՞ք նաեւ, թե որ ուղղությունն է այստեղ կարեւոր։

- Ուրիշ տարբերակ չունենք։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ այն գեներալները, որոնք դիմադրում են այս ամենին, հեռանան, եթե մինչեւ հիմա չեն հեռացել։ Բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերությունն է կարեւոր եւ ռեալիստական։ Կարծում եմ՝ ռազմարդյունաբերությունը ինքնաբավ չպետք է լինի: Այդ ոլորտը կսկսի զարգանալ, եթե մենք նաեւ սկսենք վաճառել։ Հակառակ դեպքում դա լինելու է կիսատ մի բան։ Փորձը ցույց է տալիս, որ ԱԹՍ-ների զանգվածային կիրառում մեր կողմից չկար՝ ո՛չ հետախուզական, ո՛չ հարձակվողական։ Բացի այդ, ԱԹՍ-ների ճնշման համակարգերի եւ ճշգրիտ զինատեսակների պակաս կա։ Պետք է հետեւել զարգացումներին։ Ակնհայտ է, որ հիմա գլոբալ փոփոխություններ են ընթանում։ Օրինակ՝ նույն ԱԹՍ-ները հիմա նաեւ միանգամից 50 հատ իրար հետ են կիրառվում։

Տպել
5189 դիտում

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան