Արսեն Բաբայանն ազատ է արձակվել․ դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այժմ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել արգելանքից․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ․ Մելիքյանի նախագահությամբ, նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս անգամ էլ դատավոր Վ. Մելիքյանը բավարարեց բողոքս և ինչպես հիմքի, այնպես էլ նպատակի մասով ոչ իրավաչափ ճանաչեց Արսեն Բաբայանի ձերբակալումը։ Դատարանն արձանագրել է նաև, որ դրանից զատ, ի սկզբանե ձերբակալությունն իրականացվել է 128 հոդվածի խախտմամբ։ Ի դեպ, դատական նիստի ընթացքում բողոքը հրապարակելուց հետո մասնակցող դատախազն ընդմիջում խնդրեց, այնուհետև ներկայացրեց Արսեն Բաբայանին արգելանքից ազատելու մասին որոշում, ինչը, բնականաբար, բողոքից հրաժարվելու հիմք մեզ համար չհանդիսացավ... էս էլ երկրորդ անգամն է՝ Արսեն Բաբայանն ապօրինի ձերբակալվում է, նախորդ անգամ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել դատավոր Կ. Ֆարխոյանը»,- նշել է պաշտպանը։

Մեր հարցին ի պատասխան՝ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի ժամ է՝ Բաբայանն ազատության մեջ է։

Հիշեցնենք՝ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով։

Ըստ Հատուկ քննչական ծառայության տվյալների՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար եւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի 16 անձ, որոնցից 14-ն ի սկզբանե ձերբակալվել է։ Երեկ կեսգիշերին ազատ են արձակվել նաեւ Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանը եւ ուրիշներ։ Նրանց բոլորի ձերբակալությունները ճանաչվել են ոչ իրավաչափ։

Նշենք, որ անձը կասկածյալի կարգավիճակում կարող է մնալ 72 ժամ, դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը կա՛մ պետք է նրան ազատ արձակի, կա՛մ մեղադրանք առաջադրի՝ համապատասխան խափանման միջոց ընտրելով։

Տպել
1820 դիտում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը