Պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք, քանի որ մի ամբողջ ազգ սպասում է մեր հանդիպմանը․ Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի C դիվիզիոնի խմբային փուլի վերջին տուրի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է իր թիմի՝ Վրաստանի հավաքականի հետ կիրառած նոր՝ 4-4-2 մարտավարության մասին:

«Պետք է ամեն ինչ անեինք լավագույն կերպով։ Տրամադրության տակ եզած ֆուտբոլիստներով պետք է խաղայինք այդպիսի մարտավարությամբ։ Պետք է պրեսինգի ենթարկեինք մրցակցի պաշտպանների վրա։ Շատ ուժեղ ճնշում պետք է գործադրեինք։ Ե՛վ Սարգիս Ադամյանի, և՛ Ալեքսանդր Կարապետյանի աշխատանքը հիանալի էր, շատ կազմակերպված։ Դա շատ օգնեց, որ թիմը կենտրոնացած գործի, շատ ազատ տարածություններ ունենա և խաղա հակագրոհներով»,- նշել է Կապառոսը։

Նոյեմբերի 15-ին Վրաստանի հավաքականի նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո թիմն ուժերը վերականգնելու խնդիր ունի. «Ամենակարևորը՝ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի վերականգնումն է։ Այդ առումով՝ շատ ուժեղ չենք։ Պետք է տեսնենք, թե ինչպես են ֆուտբոլիստները վերականգնվում։ Նախորդ խաղը շատ մեծ էներգիա խլեց թիմից»:

Խոսելով Գևորգ Ղազարյանի՝ թիմի ավագ լինելու մասին, Կապառոսը նշեց. «Հենց խաղադաշտում Գևորգը ցույց տվեց, որ ունի առաջատարին բնորոշ հատկանիշներ: Շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց, հատկապես հաշվի առնելով, որ իր թիմում շատ խաղաժամանակ չէր ունեցել»:

Եզրափակելով խոսքը՝ իսպանացի մարզիչն ափսոսանք հայտնեց, որ հանդիպումը Երևանի փոխարեն տեղի է ունենալու Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում. «Ցավալի է, որ չենք կարող խաղալ Հայաստանում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, քանի որ մի ամբողջ ազգ սպասում է մեր հանդիպմանը։ Ունենք ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց երբ հագնում են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ շատ մեծ ծավալի աշխատանք են կատարում։ Հուսանք, որ մարզական բախտը վաղը կլինի մեզ հետ, և կփորձենք հասնել ցանկալի արդյունքի»,- նշեց Կապառոսը։ 

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

Տպել
1697 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել