Հայաստանի հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և Ազգերի լիգայում բարձրացավ B դիվիզիոն

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց ֆուտբոլի Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խմբի վերջին հանդիպումը:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմը երկրում պատերազմական դրության պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ տնային հանդիպումը ստիպված էր անցկացնել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Խաղից առաջ խմբի մրցաշարային աղյուսակում ստեղծված դրությունը ստիպում էր Հայաստանի հավաքականին խաղալ միմիայն հաղթանակի համար: Մակեդոնացիները գլխավորում էին աղյուսակը վաստակած 9 միավորով, իսկ Հայաստանի հավաքականը հետ էր մնում մեկ միավորով: 

Դեռևս 5-րդ տուրի Վրաստանի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը զրկվել էր մի շարք առաջատար խաղացողներից. «Ռոման» արգելել էր թիմին միանալ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, վնասվածք ուներ Խորեն Բայրամյանը: Այնուհետև կորոնավիրուսով վարակվեցին և հայտացուցակից դուրս մնացին կիսապաշտպան Էդգար Բաբայանը, հավաքականի նորեկ, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը, ինչպես նաև պահեստային երկու դարպասապահները՝ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը: Վրաստանի հավաքականի հետ խաղից հետո կորուստները մեծացան: Կորոնավիրուսով վարակվեցին վրացիների հետ խաղում գոլերի հեղինակներ դարձած Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը, հիմնական կազմի պաշտպան Անդրե Չալըշըրը, ևս մեկ պահեստային դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:

Իր հերթին, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը տարբեր պատճառներով զրկվել էր իր առաջատար խաղացողներից: Հայաստանի հավաքականի հետ խաղի հայտացուցակից դուրս մնացին Գորան Պանդևը, Էնիս Բարդին, Արիան Ադեմին, Էզջան Ալիոսկին, Ստոլե Դիմիտրևսկին, Բոբան Նիկոլովը, Ստեֆան Սպիրովսկին ու Էլիֆ Էլմասը. բոլորն էլ հիմնական կազմի խաղացողներ, ովքեր ելույթ են ունենում եվրոպական առաջատար առաջնություններում:

Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում Չալըշըրի փոխարեն դուրս բերեց Տարոն Ոսկանյանին: Ղազարյանին և Ադամյանին փոխարինեցին «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ու ռուսական «Խիմկիի» խաղացող Արշակ Կորյանը: Հակոբյանի համար սա առաջին հանդիպումն էր Հայաստանի հավաքականի կազմում: Վրաստանի հավաքականի հետ հանդիպման համեմատ Կապառոսը ևս մեկ փոփոխություն էր կատարել. ձախ պաշտպանի դիրքում Արման Հովհաննիսյանի փոխարեն մեկնարկային կազմում էր Կամո Հովհաննիսյանը:

Հայաստանի հավաքականը խաղի մեկնարկից գործում էր երկրորդ համարով, ինչպես և Վրաստանի հավաքականի հետ խաղում, ապավինելով հակագրոհների մարտավարությանը: Մակեդոնացիները մի քանի անգամ հեռու տարածություններից սպառնացին Դավիթ Յուրչենկոյի դարպասին, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահն ուշադիր էր: Կապառոսի թիմն առաջին իրական գոլային պահն ունեցավ 24-րդ րոպեին. Տիգրան Բարսեղյանը հակագրոհի արդյունքում գնդակը հասցրեց Ալեքսանդր Կարապետյանին, որը, խաբս տալով պաշտպանին, հարվածեց, սակայն վերջին պահին մակեդոնացի դարպասապահը կարողացավ հանել գնդակը անկյունային: 40-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի հեռահար հարվածից հետո ևս մեկ անգամ իր թիմին փրկեց Դամիան Շիշկովսկին: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Ընդմիջմանը Կապառոսը երկու փոխարինում կատարեց. Վահան Բիչախչյանը փոխարինեց Կարապետյանին, Սոլոմոն Ուդոյի տեղն էլ խաղը շարունակեց Վբեյմար Անգուլոն: Փոփոխությունները միանգամից իրենց արդյունքը տվեցին. 55-րդ րոպեին Բիչախչյանը լավ նկատեց աջ եզրից գրոհին միացած Հովհաննես Համբարձումյանին, վերջինս էլ դիպուկ հարվածով բացեց հաշիվը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խփած գոլից հետո ևս մի քանի փոփոխություններ կատարեց՝ ուժեղացնելով պաշտպանությունը: Պաշտպան Սերոբ Գրիգորյանը փոխարինեց հարձակվող Արշակ Կորյանին, հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանը դաշտ դուրս եկավ Հակոբ Հակոբյանի փոխարեն: Հայաստանի հավաքականը գրագետ պաշտպանվում էր՝ անցկացնելով վտանգավոր հակագրոհներ: Դրանցից մեկի ժամանակ՝ 79-րդ րոպեին, Կամո Հովհաննսյանը մեն մենակ մնաց դարպասապահի հետ, բայց չկարողացավ գնդակը նրա կողքով ուղարկել դարպասը: Մակեդոնացիները, ունենալով տարածքային առավելություն, այդպես էլ լուրջ սպառնալիքներ չկարողացան ստեղծել Յուրչենկոյի դարպասի մոտ:

Հայաստանի հավաքականը հաղթեց 1-0 հաշվով ու, վաստակելով 11 միավոր, խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Այսպիսով, Խոակին Կապառոսի թիմն իրավունք ստացավ Ազգերի լիգայի 2022/23 խաղարկությունում հանդես գալ B դիվիզիոնում:

Տպել
2524 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել