Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 35 անձի։

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերից մեկով մեղադրանք է առաջադրվել 11 անձի։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նոյեմբերի 19-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ պողոտա խաչմերուկում, Թբիլիսյան խճուղում, Մյասնիկյան, Բաղրամյան, Իսակովի, Գայի  պողոտաներում, Ամիրյան փոցող-Մաշտոց պողոտա խաչմերուկում եւ հարակից տարածքներում, ինչպես նաեւ՝ նոյեմբերի 20-ին Սարյան, Դեմիրճյան փողոցներում, Բաղրամյան, Մաշտոցի պողատաներում եւ Հանրապետության հրապարակում մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելուն։ 

Նույն վարչությունում քննվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու դեպքի  առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործ։ Խոսքը վերաբերում է «Սասնա ծռեր»-ի անդամների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացված հավաքին։ Այս քրեական գործի շրջանակում նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր»-ի 13 անդամի։ Ավելի վաղ հայտնել Էինք, որ «Սասնա Ծռեր»-ի որոշ անդամների տրվել է կասկածյալի կարգավիճակ։ 

Մեղադրյալների վերաբերյալ Քննչական կոմիտեն մանրամասներ չի հայտնում՝ նշելով միայն, որ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու համար մեղադրվող մնացած 11 անձանց վերաբերյալ գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ Հիշյալ հոդվածով մեղադրվում են ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Արսեն Բաբայանը եւ Արա Սահակյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը: Նրանց նկատմամբ եւս խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս քրեական գործի քննության սկզբնական փուլում ՀՔԾ-ում կասկածյալի կարգավիճակ է ունեցել 16 անձ։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ 16 անձացից 5-ին մեղադրանք չի առաջադրվել, նրանք դադարել են նաեւ լինել կասկածյալ, քանի որ լրացել են դրա համար օրենքով նախատեսված ժամկետները։ Խոսքը վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին եւ եւս 2 անձի՝ Հրաչյա Ղուկասյանին եւ Խաչիկ Հովհաննիսյանին։ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան։ 

Մեղադրյալների մեծ մասը կամ հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ չի ընդունել այն՝ որակելով քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք՝ այս քրեական գործերը հարուցվեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո, երբ ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ արտախորհրդարանական ուժեր վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ կազմակերպեցին Երեւանի տարբեր հատվածներում, ինչը արգելված էր ռազմական դրության պայմաններում։

Նոյեմբերի 23-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը, Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի հետ միասին, վարչական հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման որոշ կետեր, որոնց թվում էր նաեւ հավաքների ազատության արգելքը։ Վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 27-ին հայցը բավարարեց մասնակի՝ որոշում կայացնելով հավաքների ազատության արգելքի նորմը կասեցնելու մասին։

Հավելենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման մեջ, որով ամբողջությամբ հանվեցին հավաքների եւ գործադուլների կազմակերպման, անցկացման եւ դրանց մասնակցելու սահմանափակումները։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
2439 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ