Երևան
12 °C
Oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ մեղադրյալների թվում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը:
Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում եւ քաղաքական հետապնդում են որակում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Արա Սահակյանին, Արսեն Բաբայանին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:
Հիշյալ մեղադրյալները քրեական գործի հարուցման սկզբնական փուլում կասկածյալի կարգավիճակով ձերբակալվել էին, սակայն դատարանները, քննելով նրանց ձերբակալությունների դեմ պաշտպանների բողոքները, բավարարել են դրանք՝ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելով։ Ընդհանուր առմամբ, քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է ստացել 16 անձ։ Մարինա Օհանջանյանը մեզ տեղեկացրեց, որ մյուս 5-ը առայժմ շարունակում են պահպանել այդ կարգավիճակը։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության համաձայն՝ եթե կասկածյալը ձերբակալված չէ, եւ նրա նկատմամբ ընտրված է ազատության հետ կապված փախանման միջոց, ապա նա այդ կարգավիճակում կարող է մնալ մինչեւ 7 օր․ դրանից հետո նրան կամ պետք է մեղադրանք առաջադրվի, եւ ընտրվի համապատասխան խափանման միջոց, կամ պետք է վերանա այդ կարգավիճակը։
Հիշեցնենք՝ այս քրեական գործի հարուցման առիթ դարձավ Ռուսաստատի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը, որի ստորագրումից հետո ընդդիմադիր հիշյալ ուժերը իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքներ են կազմակերպում Երեւանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT