Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 7 անձի:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մուրադ Պողոսյանը զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` նույն մարզի բնակիչ Աշոտ Խամոյանին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խամոյանը համաձայնվել եւ ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս, զինակոչիկին զորակոչից ազատելու լիազորություն չունենալով, որեւէ գործողություն չի կատարել այդ ուղղությամբ եւ որեւէ պաշտոնատար անձի գումար չի տվել: Արդյունքում` Ա. Խամոյանի որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:
Այնուհետեւ նույն ՊՆ աշխատակիցը, Ա. Խամոյանից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու իր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս առաջարկել է ավելացնել եւս 4.000 ԱՄՆ դոլար, իբր, իր միջոցով բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու եւ որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մուրադ Պողոսյանը դարձյալ որեւէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ հափշտակել է այն:
Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խամոյանը, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու եւ հնարավորության դեպքում զինծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ համաձայնության է եկել Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի հետ` վերջինիս տալով 1.200 ԱՄՆ դոլար: Կ. Ղորղանյանն էլ, հարցը «կարգավորելու» նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դավիթ Հովսեփյանին եւ նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կարեն Ջանիկյանին: Վերջինս էլ կաշառքի դիմաց կազմակերպել է Ա. Խամոյանի որդու տեղափոխումը զորամասից Ստեփանակերտի հոսպիտալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաեւ Կ. Ղորղանյանի կողմից կատարված մեկ այլ հանցավոր արարք: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փորձել է իր ծանոթ պաշտոնատար անձին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Պապ Եփրեմյանին կաշառք տալու միջոցով իր համագյուղացի Ազատ Աբրահամյանին աշխատանքի ընդունել նշված նախարարությունում: Ա. Աբրահամյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, 500 ԱՄՆ դոլար կաշառքը փորձել է տալ ՀՀ ԱԻՆ պաշտոնյային, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Պ. Եփրեմյանը աշխատանքի ընդունելու լիազորություններ չի ունեցել:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
Մուրադ Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով : Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,
Աշոտ Խամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով,
Կամսար Ղորղանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,
Դավիթ Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,
Կարեն Ջանիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,
Պապ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,
Ազատ Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT