Երևան
12 °C
Մեր տեղեկություններով, երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ է արձակվել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանը:
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Աթոյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը նրա նկատմամբ ընտրել է չհեռանալու մասին ստորագրությունը եւ նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
ՀՔԾ-ն վերը նշվածի հետ կապված խոստացավ պատասխանել ավելի ուշ:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք: Ընդ որում՝ կաշառք ստանալու գործընթացն առանց խոչընդոտների եւ բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղինակ Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի եւ վերջինի քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:
03.10.2017թ.-ին կայացված դատավճռով վերը նշված ամբաստանյալի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը բեկանվել եւ նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:
Դատավճռի հաջորդ օրը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Վ. Աթոյանն անձամբ ստացել եւ դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել կաշառքի առարկան` 470 հազար դրամը:
Փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT