Հանրահավաքի ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցի աշխատանքը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

2020թ․ դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում, ուր տեղի էր ունենում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքը, խոչընդոտվել է «1in.am» լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Երբ նա եկել է հրապարակ և սկսել նկարահանումը, մի խումբ ցուցարարներ, նկատելով տեսախցիկի վրա «1in.am»-ի տարբերանշանը, մոտեցել ու պահանջել են դադարեցնել աշխատանքը։ Դա զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով և սպառնալիքներով, տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անհանդուրժողության արտահայտմամբ։ Ռաֆայել Քարամյանը ստիպված է եղել անջատել տեսախցիկը և հեռանալ։ 

Այս կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել լրագրողական կազմակերպությունները՝ նշելով.

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտման առնչությամբ։ Խիստ դատապարտելի ենք համարում որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի թիրախավորումը, խտրականության դրսևորումները։ Ի դեպ, հանրահավաքը և դրան հաջորդած երթը լուսաբանելիս վիրավորանքի է արժանացել նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանը։ 

Բազմիցս նշել ենք, որ երկրի տեղեկատվական ոլորտի դերակատարների ճնշող մեծամասնությունը գտնվում է տարբեր քաղաքական ազդեցությունների ներքո։ Սակայն դա չպետք է առիթ դառնա քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ համակիրների կողմից այս կամ այն լրատվամիջոցի աշխատակցի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։ Մինչդեռ վերջերս նկատելիորեն ավելացել են փաստերը, երբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները բացահայտ քամահրանքով են վերաբերվում ոչ յուրային լրագրողներին։ Հայաստանի համար այս օրհասական ժամանակաշրջանում նման անհանդուրժողականության արտահայտումները լուրջ վտանգ կարող են ներկայացնել խոսքի ազատությանը։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. 

  • ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել «1in.am» լրատվական կայքի օպերատորի գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց, բացառել նման միջադեպերի կրկնությունը հանրահավաքների և այլ հանրային միջոցառումների ժամանակ, 
  • քաղաքական ուժերից՝ հրապարակավ դատապարտել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և զերծ պահել կուսակիցներին ու համակիրներին այդպիսի գործողություններից։ 

Կոչ ենք անում նաև մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր գիտակցում են տեղեկատվություն ստանալու կարևորությունը, հարգանքով վերաբերվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին։ 

  • ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
  • ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
  • ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
  • ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
  • ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
  • ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
  • «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
  • «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ 
Տպել
1124 դիտում

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ