«Լինե´լ․ սա խնդիր չէ». այս կարգախոսով մեկնարկել է «ՀայՖեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը

10/12/2020 schedule18:43

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով։ Առկա իրավիճակով պայմանավորված՝ փառատոնի տնօրինությունը որոշում է կայացրել այն առցանց տիրույթում իրականացնել դեկտեմբերի 9-15-ը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Փառատոնի մեկնարկը տրվել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացումով՝ Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի մասնակցությամբ։ Այդ ներկայացումն արժանացել է ռուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցույթի ժյուրիի մրցանակին։

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն հեղինակավոր ևս 4 ներկայացումներ՝  Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա), Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա), որոնց համար ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։ 

Փառատոնի օրերին կանցկացվի թատերական համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը` մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն մի շարք երկրների թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դևենթերը (Բելգիա) և թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Театр» ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։

Հիմնական բանախոսներ են «Բերգենի» փառատոնի տնօրեն (Նորվեգիա) Անդերս Բեյերը, «Դուբլինի թատերական փառատոնի» տնօրեն (Իռլանդիա) Ուիլի Ուայթը, «Պիպո Դելբոնո» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր (Իտալիա) Պիպո Դելբոնոն, ռեժիսոր, պարաբեմադրիչ, «Յո Ստրոմգրեն» թատրոնի գեղարվեստական ղեկավար (Նորվեգիա) Յո Ստրոմգրեն, թատերագետ, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի խորհրդի անդամ (Վրաստան) Լևան Խեթագուրին, «Ֆարոֆֆա» փառատոնի տնօրեն (Բրազիլիա) Պեդրո դե Ֆրեյտասը, Սարաևոյի «Իսթ-Ուեսթ» փառատոնի տնօրեն (Բոսնիա և Հերցեգովինա) Հարիս Պասովիչը։

«ՀայՖեստ» փառատոնն առաջիկա օրերին իր գործընկերների աջակցությամբ կանցկացնի վարպետության դասեր, որոնց ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր թեմաներ։ Արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն դրանց նշանակության և անհրաժեշտ հմտությունների մասին։

2019-2021 թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Տպել
1160 դիտում

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան