Սփյուռքահայ մասնագետը 250 դպրոցների հետ կրթական ծրագիր կիրականացնի․ հաղթահարել լարվածությունը, կենտրոնանալ կրթության վրա

2020 թվականի դեկտեմբերի 1-ին «իԳործ» ծրագրի շրջանակներում  մեկնարկել է «Դպրոցի կառավարում»  եւ «Վարքային խնդիրները դպրոցում» թեմաներով մասնագիտական զարգացման նախագիծը: Այն իրականացնում են տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետներ Օնիկ Բայրամյանը և Անդրանիկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ «իԳործ» ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին աշխատել ՀՀ պետական մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները՝ համապատասխան ոլորտների բարելավման եւ զարգացման գործում: http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts

Նախագծի մեկնարկի, նախատեսված աշխատանքների եւ ոլորտին վերաբերող այլ խնդիրների մասին զրուցել ենք «Վարքային խնդիրները դպրոցում»  նախագիծը վարող, հատուկ մանկավարժ Անդրանիկ Կոստանյանի հետ: Նա իրականացնում է «Սովորողների վարքային դժվարությունները՝ որպես մարտահրավեր ընդհանուր ներառմանը հանրակրթական դպրոցում» ծրագիրը: 

- Պարոն Կոստանյան, արդեն ավարտվել է  «Դպրոցի կառավարում» եւ «Վարքային խնդիրները դպրոցում» թեմաներով նախագծերին մասնակցելու համար հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը:  Ինչպիսի՞ն է եղել դպրոցների արձագանքը, ի՞նչ ուղղություններով են նախատեսվում  կազմակերպել  աշխատանքները:

- Շատ բուռն արձագանք ստացանք դպրոցներից: Հայտերի ընդունման պատուհանը բացելուց 3 օրվա ընթացքում ստացանք ծրագրին մասնակցելու մոտ 250 հայտադիմում ՀՀ բոլոր մարզերից: Այս ծրագրի շրջանակներում ես ներկայացնելու եմ իմ նախագիծը ՝ «Սովորողների վարքային դժվարությունները՝ որպես մարտահրավեր ընդհանուր ներառմանը հանրակրթական դպրոցում»: Իմ գործընկեր Օնիկ Բայրամյանը կներկայացնի «Դպրոցի կառավարում»  նախագիծը: Ծրագիրը համակարգում է  հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը: Պետք է նշեմ, որ այս հիանալի հնարավորությունը թե՛ մեզ համար և թե՛ դպրոցների համար կազմակերպվեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից  ստեղծված   «իԳործ»  ծրագրի շնորհիվ: Նախագծի նպատակն է դպրոցի մանկավարժներին վերազինել նոր գիտելիքներով, զարգացնել նոր հմտություններ, ծանոթացնել նոր մոտեցումների և գործիքների հետ, որոնք հնարավորություն կտան, սովորողների սոցիալական և հույզերի կարգավորման հմտությունները զարգացնելով, վարքային խնդիրները կարգավորելով, դպրոցում ստեղծել համակարգված և ապահով միջավայր, որտեղ բոլոր սովորողները, առանց բացառության, կստանան պատշաճ կրթություն:

- Ո՞րն է Ձեր  նախագծի հիմնական առանձնահատկությունը, ի՞նչ նորամուծություն է այն բերելու մեր կրթական համակարգին:

- «Վարքային խնդիրները դպրոցում» նախագիծն ուղղված է ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին բնորոշ վարքային խնդիրների, այնպես էլ մյուս  երեխաների վարքային դժվարությունների  հաղթահարմանը: Նախագծի առանձնահատկություններից է, որ այն պատասխանում է ոչ միայն վարքային  խնդիրներին վերաբերող «ավանդական դարձած» հարցերին՝ ի՞նչ է վարքային խնդիրը, ինչո՞ւ է այն առաջանում, ի՞նչ պետք է անել այն հաղթահարելու համար, այլեւ ցույց է տալիս՝ այդ ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անել: Այս նախագիծը քայլ առ քայլ, կոնկրետ մոտեցումներով, փաստերի վրա հիմնված գործնական քայլերով կներկայացնի, թե ինչպես պետք է զարգացնել սոցիալական հմտություններ, ինչպես պետք է խթանել երեխայի դրական վարքը, ինչպես զարգացնել երեխաների սեփական հույզերի կարգավորելու հմտությունները,  ինպես բացահայտել եւ կարգավորել երեխաների ոչ ցանկալի վարքը:

- Այսինքն  նախագիծն  ուղղված է ոչ միայն վարքային խնդիրների առաջացման կանխարգելմանը, այլեւ դրանց հայտնաբերմա՞նը:

- Այո՛, նախագծի թեմաները ուղղված են նաեւ վարքային խնդիրների առաջացման ռիսկային գործոնների հայտնաբերմանն ու պաշտպանական գործոնների ներդրմանը եւ հետո՝ կարգավորմանը: Այլ կերպ ասած՝ մենք չենք սպասելու, որ այդ վարքային խնդիրները հայտնվեն, հետո նոր տեսնենք՝ կզարգանան կամ չեն զարգանա, այլ պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կանխարգելենք այդ խնդիրների առաջացումը և զարգացումը, իսկ, այնուամենայնիվ, առաջացման դեպքում ունենաք հստակ, կոնկրետ գործիքներ՝ այդ խնդիրները  կարգավորելու համար: Որպես նախագծի առաքելություն, պետք է նշեմ, որ նախագծի իրականացումը ոչ միայն  օգնելու է կարգավորել սովորողների վարքային դժվարությունները այս պահի համար, այլև այն ունի ավելի հեռուն գնացող նպատակներ: Այսօր և հիմա զարգացնելով  սովորողների սոցիալական հմտությունները, զարգացնելով սովորողների հույզերի կառավարման հմտությունները, կարգավորելով սովորողների ոչ ցանկալի վարքը և խթանելով նրանց դրական վարքը՝ փորձելու  ենք լուծել մեր երկրում առողջ հասարակություն ունենալու խնդիրը: Հասարակություն, որտեղ միմյանց հարգում են, զիջում են, հերթ են տալիս, ներում են, առաջացած խնդիրները լուծում են դրական եղանակներով:

- Նախագիծը գործնական կիրառություն ստանալո՞ւ  է բոլոր հանրակրթական դպրոցներում, թե՞ այն կազմակերպվելու է միայն մասնակցային դպրոցներում:

- Նախագիծը կազմակերպվելու է հայտադիմումներ ներկայացրած բոլոր 250 դպրոցներում: Հետագայի համար կան որոշակի պլաններ՝ ծրագիրը բոլոր հանրակրթական դպրոցներում կազմակերպելու համար:

- Վերապատրաստումների ավարտից հետո շատ հաճախ տեսնում ենք, որ դրանք գործնական շարունակական կիրառություն այդպես էլ չեն գտնում. նորից հայտնվում ենք նույն տեղում, որտեղից սկսել ենք. ի՞նչ անել այս դեպքում:

- Իհարկե հնարավոր է, որ լինեն նման դպրոցներ, որտեղ մոտեցումները այդպես էլ չեն կիրառվի: Սակայն կարծում եմ, որ այն մեծ չափով կապված է մեր նախագծերի շրջանակներում առաջարկվող թեմաների արդիականությունից, որակից, մատուցման եղանակից, մոտեցումների և խնդիրների գործնականում կիրառելի լինելու իրական հնարավորությունից:

- Հայաստանում ուսումնական ծրագրերը արդյո՞ք բավարար չափով ճկուն են, որ յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին և կարողություններին համապատասխան նպատակային կրթություն:

- Բոլոր երեխաները տարբեր են իրենց մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացվածությամբ և ընդունակություններով, ու ասել, թե այս կամ այն երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում, կան իդեալական ուսումնական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս, որ  յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին և կարողություններին համապատասխան նպատակային կրթություն, կարծում եմ, ճիշտ չի լինի: Ինչպես աշխարհի շատ զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում, ուսումնական ծրագրերը անընդհատ թարմացման, զարգացման կարիք ունեն:

- Որոշ ուսուցիչներ նշում են, որ անհատական ուսումնական պլանը ամբողջովին  չի արտացոլում երեխայի իրական վիճակն ու խնդիրները, և շատ հաճախ նրանք ստիպված երեխային են հարմարեցնում ԱՈՒՊ-ի պահանջներին: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս հարցի շուրջ, և ի՞նչ պետք է անել, որ այն դառնա ուսուցչին, բազմամասնագիտական  թիմին և ծնողներին համախմբող գործիք:

- Իմ նախագծի շրջանակներում ես առաջարկելու եմ անհատական զարգացման պլանի օրինակ, որը կարծում եմ կհեշտացնի ուսուցիչների աշխատանքը և կարիք չի լինի երեխային հարմարեցնել ԱՈՒՊ- ի պահանջներին: Ինչ վերաբերում է ուսուցչի, բազմամասնագիտական  թիմի և ծնողների համախմբմանը,  ապա կարող եմ ասել, որ ԱՈՒՊ-ը ինքնին հանդիսանում է գործիք, որը հնարավորություն է տալիս ուսուցչին, բազմամասնագիտական  թիմին և ծնողներին համագործակցել այն կազմելու ընթացքում, այդ համագործակցությունը ունի պարտադիր բնույթ եւ պետք է կազմակերպվի այնպես, ինչպես նախատեսված է:

- Անցյալ  տարի մի շարք հատուկ դպրոցներ վերակազմավորվեցին՝ դառնալով աջակցության կենտրոններ։ Փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց ուսուցիչների, ծնողների կողմից։ Ինչպիսի՞ն է միջազգային փորձը. հատուկ դպրոցների կարիք այլեւս չկա՞։

- Ես կարող եմ օրինակներ բերել Նորվեգիայից, որտեղ սովորել եւ հետո աշխատել եմ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ: Հիմնականում բոլոր դպրոցներին կից կար մասնաշենք, որտեղ հաճախում էին առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ, այն կոչվում էր հատուկ բաժանմունք: Հատուկ բաժանմունք էին հաճախում տարբեր համախտանիշներ ունեցող, հաշմանդամության տարբեր կարգ ունեցող երեխաներ, որոնք ընդգրկրված էին իրենց տարիքին համապատասխան հիմնական դպրոցի դասարաններում: Հատուկ բաժանմունքում նրանց հետ աշխատում էր բազմամասնագիտական  թիմը: Օրվա ընթացքում՝ կախված այդ երեխաներից յուրաքանչյուրի ֆիզիկակական, մտավոր և հոգեկան զարգացման հնարավորություններից, նրանք գնում էին իրենց դասարանները և մասնակցում էին դասացուցակով նախատեսված օրվա դասերին :

- Լինելով մասնագետ՝  Հայաստանում ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում ներառական կրթության կազմակերպման գործընթացում։ Առկա նյութական բազան և մարդկային ռեսուրսները արդյո՞ք ապահովում են կրթության կազմակերպման անհրաժեշտ որակը։

- Ինձ հասած առանձին տեղեկություններով՝ կան դպրոցներ, որտեղ ունենք մարտահրավերներ՝ կապված մարդկային ռեսուրսների հետ: Գիտեմ նաև, որ կան  վարքային խնդիրներ ունեցող երեխաներին բնորոշ վարքային դժվարություններ, որոնք դժվար են հաղթահարվում դպրոցում աշխատող մասնագետների կողմից:

Նախագիծը միտված է այս խնդիրներն ու դժվարությունները վաղ հայտնաբերելուն, կանխարգելելուն և կարգավորելուն, որն իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի  ներառական կրթության կազմակերպման գործում:

- Իսկ մեր հասարակության ընկալումների մեջ  ներառական կրթության հետ կապված խնդիրներ տեսնո՞ւմ եք:

- Իմ կարծիքով՝ մեր հասարակության մեջ մի փոքր թյուրըմբռնում կա ընդհանուր ներառման վերաբերյալ: Երբ խոսում ենք ներառական դպրոցի մասին,  ապա անմիջապես մտածում ենք առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին: Այն մի փոքր բացասական երանգ է ստացել, քանի որ կան երեխաներ, որոնք իրական կարիք ունեն բազմամասնագիտական թիմի օգնության, սակայն ծնողները խուսափում են՝ պատճառաբանելով կամ մտավախություն ունենալով, որ իրենց երեխաները  «ներառական երեխա»  պիտակ կստանան: Իսկ «ներառական երեխան», ցավոք, շատ հաճախ ընկալվում է որպես  «գլխացավանք»  ուսուցիչների համար: Իհարկե հույս ունեմ, որ դա ոչ բոլոր դպրոցներում է այդպես: Մինչդեռ, օրինակ՝ Նորվեգիայում, և կարծում եմ շատ զարգացած երկրներում այդպես չեն կարծում: Ներառական ուսումնական միջավայրում բոլոր աշակերտները պետք է ունենան իրենց տեղը, և ոչ ոք չնշվի որպես ներառված: Իմ նախագծի շրջանակներում ես կներկայացնեմ այս ամենը, և հուսով եմ՝ ինչ որ չափով կվերանանան ընդհանուր ներառման մասին կարծրատիպերը:

- Պատերազմական իրավիճակը ի՞նչ փոփոխություններ առաջ բերեց նախագծում.  առաջնային  ի՞նչ խնդիրների լուծման եք առաջնահերթություն տալու:

- Պատերազմական իրավիճակը ուշացրեց նախագծի մեկնարկը: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա կարող եմ նշել, որ նախագծի թեմաներից՝ «Մանկավարժի՝ սեփական լարվածության հաղթահարմանն ուղղված արդյունավետ մոտեցումներ», կմղվի առաջին պլան, քանի որ մեր երկրի համար այս դժվար ժամանակաշրջանում կարևոր է հաղթահարել սեփական լարվածությունը, սթրեսը, կառավարել բացասական մտքերը, որպեսզի ուշադրությունը հնարավոր լինի ուղղել նաև դպրոցին,  աշակերտներին և կրթությանը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
2999 դիտում

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն