Ես նստած լալիս էի, ընկերս մահացավ իմ աչքի առաջ. 4 սիրիացի վարձկանները BBC-ին պատմել են Ղարաբաղում իրենց ապրածի մասին

Թուրքիան եւ Ադրբեջանը հերքում են սիրիացի վարձկանների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի պատերազմին, սակայն լրատվամիջոցների տասնյակ հրապարակումները հակառակն են վկայում: BBC-ն զրուցել է Ադրբեջանից վերադարած 4 վարձկանների հետ: Նրանք սկզբում գրանցվել են՝ սահմանային անցակետերում որպես սահմանապահ աշխատելու համար, սակայն տեղ հասնելուն պես, անսպասելիորեն հայտնվել են ռազմաճակատի թեժ կետերում:

Արտասահմանում լավ վարձատրվող ու գայթակղիչ աշխատանքի մասին Սիրիայում սկսել են լուրեր շրջանառվել դեռ օգոստոսին: Վարձկաններից մեկը լրատվականին պատմել է, որ աշխատանքի մասին իմացել է ընկերներից մեկի միջոցով, իրեն հայտնել են, որ շատ լավ աշխատանքի հնարավորություն կա, որի համար ընդամենը պետք է Ադրբեջանի ռազմական անցակետում ներկա լինել որպես խաղաղապահ, ինչի համար խոստացել են 2 հազար դոլար աշխատավարձ:

«Դա մեզ համար մի ամբողջ կարողություն էր»,-խոսելով վարձատրության մասին, նշել է մեկ այլ վարձկան:

Երկուսն էլ աշխատանքի համար դիմել են Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբակցությունների միջոցով, որոնք կազմում են Սիրիայի ազգային բանակը, որը գործում է Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ նախագահ Բաշար ալ-Ասադի: Շրջաններում, ոևտեղ օրական միջին աշխատավարձը մոտ 1 դոլար է կազմում, խոստացված վարձատրությունը չափազանց գայթակղիչ է հնչել. Այդ պատճառով էլ 1500-2000 մարդ է Թուրքիայի միջոցով գրանցվել եւ թուրքական ռազմական ու տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել Ադրբեջան:

Վարձկանները պատմել են, թե իրենց խաբել են: Նրանցից շատերը անգամ կռվելու փորձ չի ունեցել, սակայն դա չի խանգարել, որ նրանց տեղակայեն հակամարտ գոտու սահմանին եւ հրամայեն պատերազմել:

«Ես չէի սպասում, թե ողջ կմնամ, դա թվում էր 1 տոկոս հավանական, մահն ամենուր էր մեր կողքին»,-պատմել է վարձկաններից մեկը:

Թեպետ Ադրբեջանը շարունակ հերքում է վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները, ուսումնասիրությունների արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ լուսանկարային ապացույցներ, որոնք վերցված են տեսանյութերից եւ լուսանկարներից, որոնք հենց զինյալներն են ներբեռնել սոցիալական ցանցեր: Սիրիացի վարձկանների մեծ մասը տեղակայված է եղել Ղարաբաղի հարավային թեւում, որտեղ 2 կողմերից էլ կորուստները մեծաթիվ են եղել:

Զինյալները, որոնց հետ խոսել է հոդվածագիրը, ընկել են հրթիռային կրակի տակ եւ տրավմաներ են ստացել անփորձության պատճառով: Նրանք չեն ցանկացել, որ հոդվածում հիշատակվեն իրենց անունները՝ հետագա հետապնդումներից խուսափելու համար:

Զրուցակիցներից մեկը (պայմ. անունը՝ Իսմայիլ) պատմել է, որ իր առաջին մարտը եղել է ժամանելու հենց հաջորդ օրը:

«Ինձ եւ մոտ 30 տղաների ուղարկեցին առաջնագիծ: Մենք քայլեցինք մոտ 50 մետր, երբ հանկարծակի հրթիռ ընկավ մեր կողքին: Ես պառկեցի գետնին: Հրետակոծությունը տեւեց 30 րոպե անդադար: Այդ րոպեները տարիներ էին թվում: Հենց այդ ժամանակ ես ափսոսում էի, որ եկել եմ Ադրբեջան»:

«Մենք չգիտեինք՝ ինչ անել կամ ինչպես արձագանքել, որովհետեւ մեր խմբում ինձ նման շատերը փորձ չունեին», - հավելել է Սամիրը (անունը՝ պայմ.)՝ նշելով, որ ինքը տեսել է մեռնող տղամարդկանց, խելակորույս փախչողներին, որոնք գաղափար անգամ չունեին՝ ուր էին գնում:

Բոլոր 4 վարձկանները պատմել են, որ իրենց չեն տրամադրել պաշտպանիչ հանդերձանք եւ բժշկական օգնություն: Սիրիացիներից շատերը մահացել են արնաքամ լինելով, մինչդեռ ստացած վերքերը հնարավոր էր հեշտությամբ բուժել դաշտային հոսպիտալների բժիշկների միջամտությամբ:

«Ամենածանր պահն այն ժամանակ էր, երբ զինակից ընկերներիցս մեկը հարվածի տակ ընկավ: Դա տեղի ունեցավ ինձանից 20 մետր այն կողմ, ուր ընկել էր արկը: Ես տեսա նրան ընկնելիս: Նա ինձ էր ձայն տալիս, գոռում էր: Սակայն նրա տեղը գտնվում էր հայկական թնդանոթների տեսադաշտում, ես չէի կարող օգնել: Նա պարզապես այնտեղ էլ մահացավ»- պատմել է Իսմայիլը, որին հետագայում հոսպիտալացրել են բեկորային վնասվածքով:

Մյուսն էլ պատմել է, որ վախից քարանալով չի իմացել՝ ինչ անել, ինչպես գործել. «Հիշում եմ, որ նստած գետնին ես  լաց էի լինում, իմ վիրավոր ընկերները եւս սկսեցին լացել։ Մի տղայի գլխին բեկոր դիպավ, եւ նա տեղում մահացավ։ Ինչ վերաբերում է ինձ, չգիտեմ՝ ինչպես ողջ մնացի այս պատերազմում»:

Սիրիացի վարձկանների շրջանում  մահացածների ճշգրիտ թիվը պարզել դեռ չի հաջողվել:  Սիրիայում մարդու իրավունքների մշտադիտարկման բրիտանական կենտրոնը, որը հետեւում է Սիրիայի հակամարտությանը, ղարաբաղյան հակամարտության ժամանակ սպանված սիրիացիների թիվը գնահատում է 500: Ադրբեջանի կողմից հայտարարվել է գրեթեր 3 հազար զոհի մասին եւ բացառվել է նրանց շարքում սիրիացի վարձկանների եղելությունը:

Իսկ  կանոնավոր բանակ ունեցող Ադրբեջանին թե ինչու էին անհրաժեշտ վարձկաններ, դարձյալ փորձել է իր հոդվածում պարզել BBC-ն:

Վաշինգտոնյան CNA վերլուծական կենտրոնի ռազմական վերլուծաբան Մայքլ Կոֆմանի կարծիքով՝ վարձկանների ներգրավումը հնարավոր է նպատակ է ունեցել ադրբեջանական զորքերի կորուստների նվազեցման հարցում, մասնավորապես, որոշ տեղերում վարձկանները գրոհի ժամանակ ուղարկվել են զորքի առջեւից՝ ընկնելով կրակի առաջին ալիքի տակ։

«Նրանք բավական ցինիկ հաշվարկ են արել, որ եթե ռազմական գործողությունների սկզբնական փուլում անհաջողություններ գրանցեն, հիմնական կորուստները կլինեն վարձկանների, այլ ոչ ադրբեջանական զորքի կազմում, որովհետեւ վարձկանները ոչ ոքի չեն հետաքրքրում »,-նշել է Կոֆմանը:

Գլոբալ քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը, որն անձամբ է բազմիցս զրուցել հակամարտությանը մասնակցած վարձկանների հետ, պնդում է, որ վերջիններիս օգտագործել են որպես «թնդանոթի միս»:

«Նրանք էժան են: Կարելի առանց պատրաստվածության կամ ցածր պատրաստվածությամբ նրանց ուղարկել առաջնագիծ, ինչպես արել էԱդրբեջանը: Փաստացի, նրանք մարդիկ են, որոնց կարելի է տալ ինքնաձիգն ու հրամայել՝ գնա գրավիր այս բարձունքը, գնա գրավիր այս անտառը»,-ասել է Ցուկովը՝ հավելելով, որ վարձկանները ծայրաստիճան աղքատ մարդիկ են, որոնք պատրաստ են ամեն քայլի, որի համար փող են ստանալու:

Այնուամենայնիվ, պարզվում է, Լեռնային Ղարաբաղում մարտերի բռնկումից հետո մի քանի օրվա ընթացքում, հարյուրավոր վարձկաններ  դրել են զենքերը եւ հրաժարվել կռվելուց: Լրատվամիջոցի զրուցակիցներից երկուսը եւս եղել են այդ թվում եւ ցույց են տվել  տեսանյութ, թե ինչպես են սիրիացիները բողոքի ձայն բարձրացնում զորանոցի տարածքից դուրս եւ հրաժարվում առաջ գնալ:

«Հրամանատարները սկսեցին սպառնալ մեզ, որ ինը ամիս մեզ բանտ կնստեցնեն Ադրբեջանում: Հետո նրանք ասացին, որ նույնիսկ երբ մենք վերադառնանք Սիրիա, մեզ կձերբակալեն: Բայց այդ պահին մենք 500 հոգի էինք բողոքող խմբի մեջ, եւ մենք սկսեցինք ազդեցություն ունենալ նրանց վրա: Նրանք միասին կազմեցին մեր անունների ցուցակը: 5-6 օր անց նրանք եկան եւ ասացին, որ պատրաստվենք, մենք հեռանում ենք», - պատմել է Սամիրը:

Ըստ վարձկանների, այդ խմբից որեւէ մեկին չի փոխանցվել խոստացված 2000 դոլարը, չեն ստացել ոչ մի կոպեկ, անգամ չեն վերադարձրել իրենց անձնական իրերը: Նրանք նշել են, որ Սիրիա վերադառնալուն պես սպանվել է խմբից 4 հոգի, որոնց մեղադրել են խռովությունը կազմակերպելու մեջ:

Տպել
5292 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է