Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ․ դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց

ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով դատախազության բողոքը։

Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 եւ 35-305-րդ հոդվածների 1-ին մասերով՝ իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նրան կալանավորելու միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, նոյեմբերի 11-ին մերժել էր՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Բաղդասարյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին։ Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր՝ պնդումով, որ հիմնավոր կասկածն առկա է, եւ ազատության մեջ մնալով՝ Բաղդասարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ 

Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ դատախազության բողոքը ակնհայտ անհիմն էր եւ չպատճառաբանված․«Փաստենք, որ երկու դատական ատյաններ հաստատեցին, որ չկան այնպիսի փաստեր, տեղեկություններ, ապացույցներ, որոնք կհիմնավորեն Վահրամ Բաղդասարյանի առնչությունը ենթադրյալ դեպքին, իմ խորին համոզմամբ՝ չկա ապացույց, որ որեւէ իրավախախտում է տեղի ունեցել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալու դեպք: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ եւ նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն եւ իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով։

Նշված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Աշոտ Ավագյանին, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանին։ Նրանց բոլորի կալանավորման միջնորդությունները տարբեր դատարանների որոշումներով մերժվել են։

Տպել
2069 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը