Ակնկալվում է առնվազն 50-ից ավելի հայ գերիների վերադարձ․ ըստ փաստաբանի՝ շատ ժամանակ չի պահանջվի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումների քանակը մոտենում է 80-ի։ Նրանց մի մասի՝ շուրջ 15-ի վերաբերյալ նաեւ գանգատներ են ներկայացվել Եվրոպական դատարան։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ իրենց վստահորդների մեջ կան նաեւ զոհված քաղաքացիական անձինք, որոնց դիակները կամ վերադարձվել են կամ սպասվում է, որ կվերադարձվեն։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ։ «Մեզ հայտնի չեն ժամկետները, բայց չեմ կարծում, որ հաստատված դեպքերով դա շատ ժամանակ պահանջի, առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողություններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակված հայտարարի, մինչդեռ մենք փաստերի ստուգման մակարդակում շարունակենք հայտնաբերել գերեվարման դեպքեր»։

Ըստ Սահակյանի՝ աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում օրերս տեղի ունեցած մարտերի ժամանակ անձանց գերեվարության հանգամանքները լիարժեք ճշտելու համար։ «Այս պահին մենք ունենք 11 հոգանոց խումբ, որոնց խնդիրներով զբաղվում ենք, արդեն կան ապացույցներ, որի հիման վրա կարող ենք խոսել գերեվարության մասին»,- ասաց փաստաբանը։

Այսօր առավոտյան հրապարակումներ եղան այն մասին, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների կողմից եւս 2 հայ գերեվարվել է Զանգելանի շրջանում։ Նշվածի վերաբերյալ, սակայն, փաստաբանը հստակ տեղեկություններ չուներ․ «Այդ մասին լսել ենք, բայց առնվազն այն խմբի տեղակայման վայրը, որի հարցերով մենք զբաղվում ենք, հստակ գիտենք, իսկ դա եւ Զանգելանը իրարից բավականին հեռու են, ուստի առնվազն մեր խումբը չի կարող գերեվարված լինել Զանգելանում, իսկ թե կան խմբեր, որոնց իրենք գերեվարել եւ տարել են Զանգելան կամ անտառներում մնացած մարդիկ կան, որ տեղաշարժման արդյունքում հայտնվել են այդտեղ, եւս հավանական է, բայց Հադրութի գյուղերում տեղի ունեցող միջադեպի մեզ հայտնի անձինք չեն հայտնվել եւ չէին կարող հայտնված լինել Զանգելանում»։

Խոսելով հայրենիք վերադարձածների մասին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Ինչ վերաբերում է առայժմ Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին, դրա մասին ստացվող տեղեկությունները դեկլարատիվ բնույթ են կրում եւ վստահելի չեն․ «Ադրբեջանում պահվողների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը բարձր հուսալիություն եւ արժանահավատություն չունի, ոչ ամբողջական եւ ոչ փաստաթղթավորված տեղեկատվություն է, միակ ապահովությունը այն է, որ ՄԻԵԴ-ում ընթացող գործընթաց կա, եւ անձինք դրա հսկողության տակ են, իսկ մնացյալ մանրամասները պարզաբանվում են անձանց վերադարձից հետո, երբ հնարավոր է լինում վիճակի նկարագրություն անել»։

Փաստաբանի խոսքով՝ անձանց վերադարձը չի բացառում իրավական հետագա գործընթացները ՄԻԵԴ-ում․ «Ավելին, նույնիսկ մինչ հայրենադարձումը մենք հաստատել ենք վատ վերաբերմունքի եւ խոշտանգման դեպքեր, այժմ տեղեկատվությունը լրացնելու ենք նաեւ ականատեսների վկայություններով, բուժզննության արդյունքներով ենք օբյեկտիվ տվյալներ արձանագրելու, որից հետո նշված անձանց հետ քննարկելով, իրենց անվտանգության նկատառումները հաշվի առնելով՝ որոշելու ենք հետագա գործընթացների ռազմավարությունը»։

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակումը։ Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 45 անձի։ Հայաստան վերադարձածների թվում են նախքան պատերազմը գերեվարված հայ զինծառայողներ Արսեն Բաղդասարյանը, Արայիկ Ղազարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանը, քաղաքացիական անձինք Կարեն Ղազարյանը եւ Նարեկ Սարդարյանը։ Նրանք գերեվարվել էին տարբեր տարիներին տարբեր հանգամանքներում։

26-ամյա Արսեն Բաղդասարյանը գերեվարության մեջ էր արդեն 6 տարի․ 2014 թվականի դեկտեմբերին անհայտ հանգամանքներում գերեվարվելով՝ նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման հանցավոր խմբավորման անդամ լինելու, սպանության փորձի, պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու կեղծ մեղադրանքներում։ 2018 թվականին գերեվարվել էր 36-ամյա Կարեն Ղազարյանը․ նա Տավուշի մարզի Բերդավան գյուղից է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում, սակայն դա Ադրբեջանին չի խանգարել նրան դիվերսանտ որակել եւ լրտեսության, սպանության, ահաբեկչության համար դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Վայոց Ձորի Եղեգնուտ համայնքի բնակիչ Արայիկ Ղազարյանը գերեվարվել էր 2019 թվականի օգոստոսին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: ՀՀ ՊՆ-ն, սակայն, այդ տեղեկությունը հերքել էր՝ նշելով, որ զինծառայողը հավանաբար մոլորվել է։ Նույն մոլորության պատճառով այս տարվա օգոստոսին գերեվարվել էր նաեւ հայ սպա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Ալավերդյանը, մինչդեռ Ադրբեջանը նրան եւս որպես դիվերսանտ էր ներկայացրել։ Հուլիս ամսին էլ արոտավայրից չէր վերադարձել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր: Նշված 5 անձանց իրավունքների պաշտպանության հարցով գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ պատերազմը գերեվարված հայ անձինք Ադրբեջանում այլեւս չկան։

Տպել
3045 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել