Որոշակի կայունացումից հետո հավատացած եմ, որ փոխարժեքը կիջնի․ Պապոյանը՝ դրամի արժեզրկման մասին

Արդեն 1 ամիս է՝ դրամը շարունակում է դոլարի նկատմամբ արժեզրկվել։ Երեկ հայաստանյան բանկերում 1 դոլարի առքը 521 դրամ էր, իսկ վաճառքը՝ 527։ Սրանով պայմանավորված՝ մի շարք լուրջ խնդիրներ են առաջացել, որոնցից թերեւս կարեւորը ներմուծվող ապրանքների թանկացումն է։ Ձեթի, շաքարավազի, հացահատիկի, բենզինի եւ այլ ապրանքատեսակների գները շարունակում են բարձրանալ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ իրավիճակը պայմանավորում է տնտեսվարողների մոտ առկա սպասումներով եւ անորոշություններով։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանին։

- Պարո՛ն Պապոյան, դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ զգալիորեն բարձրացել է, սակայն ԿԲ-ն կարծես խնդիրներ չի տեսնում։ Որքանո՞վ է դրամի արժեզրկումն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։

- Կարծում եմ՝ 2 հիմնական պատճառ է ազդում դրամի արժեզրկման վրա։ Մեկը ամբողջ աշխարհում համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամն է, իսկ ճգնաժամերի ժամանակ հատկապես զարգացող երկրների քաղաքացիները ռիսկերից եւ խնդիրներից խուսափելու համար որոշակի վարքագիծ են դրսեւորում եւ պահանջարկ ներկայացնում դոլարի, եվրոյի եւ այլ արժույթների նկատմամբ։ Դրանով պայմանավորված՝ ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհի շատ երկրներում փողը որոշակիորեն արժեզրկվել է։ Երկրորդ պատճառը պատերազմն է, որի հետեւանքով ի հայտ են եկել որոշակի տնտեսական խնդիրներ, ինչպես նաեւ որոշակի գլոբալ անորոշություններ, բայց կարծում եմ, որ այս գործընթացը վերադառնալու է նորմալ հուն։

- Մարդկանց մեջ հարցեր են առաջանում դրամը դոլարի վերածելու վերաբերյալ։ Նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

- Ես կարծում եմ՝ նման անհրաժեշտություն չկա, ընդհակառակը, այդ դեպքում ես հնարավոր եմ համարում, որ մարդիկ նաեւ տուժեն։ Նախ հիմա դոլարի փոխարժեքը շատ բարձր է, եւ արդեն իսկ մի քանի տասնյակ դրամով կտուժեն, եթե փոփոխեն, եւ հետընթաց տեղի ունենա։ Իսկ այդ հետընթացը հնարավոր եմ համարում։ Առկա իրավիճակը պայմանավորված է տնտեսական, սոցիալական, նաեւ որոշակիորեն քաղաքական անորոշություններով։ Կայունությունը կբերի այդ խնդիրների լուծմանը, եւ բոլոր 3 առումներով էլ ես հավատում եմ, որ կայունություն կհաստատվի։

- Ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի ԿԲ-ն, որ դոլարը նախկին մակարդակին վերադառնա, կամ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ խնդրի լուծման համար։

- Կենտրոնական բանկի խնդիրն իրականում դա չէ։ ԿԲ-ն պետք է ոչ թե իր ամբողջ գործիքակազմը, մարդկային կապիտալն ու ֆինանսական միջոցները ծախսի, որ դոլարը իջնի 480-ի, այլ պետք է ամեն ինչ անի, որ գնաճը լինի կառավարելի եւ ԿԲ-ի նշած 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսի սահմանում։

Ըստ էության՝ ԿԲ-ի սահմանադրական գործառույթն առաջին հերթին գնաճի զսպումն է։ Պետք է նշել, որ այս առումով մենք մինչեւ այժմ էլ լուրջ խնդիրներ չենք ունեցել։ 2 հիմնական հանգամանք է այս խնդրի վրա ազդում։ Առաջինն այն է, որ փոխարժեքը բարձրացել է, եւ դրա հետեւանքով որոշ ներմուծվող ապրանքների, ինչպես նաեւ այստեղ արտադրվող ապրանքների համար ներմուծվող հումքերի ինքնարժեքը բարձրացել է, եւ դա առաջացրել է որոշակի գնաճային ճնշում։ Բայց դրան զուգահեռ մենք գիտենք, որ որոշակի պահանջարկի նվազում կա, եւ սա էլ հակառակ ազդեցությունն է ունենալու։

Այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ միջինացված զամբյուղի բարձր գնաճ մենք չենք արձանագրի։ Առանձին ապրանքների տեսքով, իհարկե, կարող է արձանագրվել գնաճ, բայց պարտադիր չէ, որ դա փոխարժեքի հետ կապ ունենա։ Օրինակ՝ համաշխարհային բորսաներում բազմաթիվ ապրանքների գները վերջին ժամանակաշրջանում անգամ տասնյակ տոկոսներով բարձրացել են։ Բնականաբար, դա իր ազդեցությունն ունենալու է։ Օրինակ՝ նույն Ռուսաստանում շատ մեծ գնաճ է տեղի ունեցել վերջին շրջանում, եւ անգամ նախագահն է միջամտել այդ գործընթացին։ Փոխարժեքի առումով ԿԲ-ն կարող է որոշակի միջամտություններ իրականացնել, եւ 2 անգամ իրականացրել են՝ մոտ 60 մլն դոլարի ներարկում կատարելով մեր տնտեսության մեջ։

ԿԲ-ի կարեւորագույն խնդիրը գնաճի զսպումն է, իսկ Կառավարության գլխավոր խնդիրը՝ տնտեսական աճ ստանալը։ Այստեղ հակադրություն կա, որովհետեւ մի կողմից՝ ցածր գնաճ, մյուս կողմից բարձր տնտեսական աճ պետք է ապահովել։ Այնուամենայնիվ, որոշակի կայունացումից հետո հավատացած եմ, որ փոխարժեքը կիջնի։

- Կա նաեւ հացահատիկի, շաքարավազի, ձեթի, ձվի, բենզինի եւ ավտոմեքենայի գազի թանկացում. բոլոր դեպքերում պատճառները դոլար-դրամի հե՞տ են կապված, թե՞ այլ խնդիրներ եւս կան։

- Բենզինի եւ ավտոմեքենայի գազի գնաճը առաջին հերթին ես պայմանավորում եմ փոխարժեքի աճով։ Իսկ հացահատիկի դեպքում, որքան հիշում եմ, 30 տոկոսից ավելի այս տարի գնաճ է եղել տարբեր շուկաներում։ Նույնը վերաբերում է շաքարավազին, ձեթին եւ մի շարք այլ ապրանքների։ Այսինքն՝ համաշխարհային շուկաներում են այդ ապրանքների գներն աճել։ Իսկ հավկիթի գնաճը առաջին հերթին պայմանավորում եմ նրանով, որ կերն ենք մենք ներմուծում։ Բնականաբար, եթե կերը դոլարային արժեքով թանկացել է, դա պետք է որոշակի արտացոլում ստանա վերջնական արտադրանքի մեջ։ Սրան զուգահեռ էլ, ցավոք սրտի, թե բարեբախտաբար, պահանջարկի նվազում կա, որը բերելու է գնաճային ճնշման նվազեցման։

- Ըստ ձեզ՝ որքանո՞վ է պարենային ապրանքների թանկացումն ու դրամի արժեզրկումն այս պահին վերահսկելի, եւ արդյոք էական կարելի՞ է համարել ներկա բացասական ազդեցությունը։

- Իհարկե, ցանկացած պարագայում, եթե մարդկանց եկամուտները չեն ավելանում, բայց այլ հավասար պայմաններում տեղի է ունենում գնաճ, մարդկանց կենսամակարդակի, սոցիալական վիճակի վրա ազդեցություն ունենում են։ Բայց, ըստ էության, Հայաստանում գնաճը շատ մեծ ծավալների չէ։ ԿԲ-ն ունի գործիքներ, եւ ամենակարեւոր գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որը բարձրացավ։ Ինչ վերաբերում է փոխարժեքին, կարող ենք ասել, որ ԿԲ-ն այդ առումով իր հիմնական գործիքից՝ ինտերվենցիաներից, դեռեւս չի օգտվել։ Մի փոքր չափով՝ մոտ 60 մլն դոլարի օգտվել է։ Եթե նպատակադրում լինի իջեցնել, կամ դրա կարիքը շատ խիստ զգացվի, կարծում եմ՝ ԿԲ-ն կմիջամտի։

- Հայաստանից բացի՝ է՞լ որ երկրներում է ազգային արժույթն արժեզրկվել, թուրքական լիրան եւս արժեզրկվել էր։ Ձեր կանխատեսմամբ՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ իրավիճակի կարգավորման համար։

- Գիտեք, տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն են վարում։ Երկրներ կան, որոնք նույնիսկ խրախուսում են իրենց ազգային արժույթի արժեզրկումը, որպեսզի արտահանումն ուժեղացնեն։ Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում, երբ գանք որոշակի կայունության, հանրային ընկճվածությունը հաղթահարենք, ապա կմտնենք արագորեն վերականգնման փուլ, եւ այդ խնդիրներն էլ կլուծվեն։

Տպել
2390 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է