«Գորիսի քաղաքապետը ծիծաղով է վերաբերվում այս քրեական գործին»․ պաշտպանը բողոքարկել է ձերբակալման որոշումը

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը իրեն վերագրվող կասկածանքի վերաբերյալ ցուցմունք չի տվել՝ հակիրճ նշելով միայն, որ իր կողմից կազմակերպվող հավաքը անօրինական չէ, եւ ինքը որեւէ հանցագործություն չի կատարել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ պաշտպանական թիմը էլեկտրոնային եղանակով արդեն իսկ բողոքարկել է Առուշանյանի ձերբակալման որոշումը՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Նշենք, որ բողոքը պետք է քննվի անհապաղ՝ այն ներկայացնելուց հետո 12 ժամվա ընթացքում։ Թե ում է մակարգվել բողոքը, եւ երբ է նիստ նշանակվել, պաշտպանին առայժմ հայտնի չէ։

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել լուսադեմին՝ 04։30-ի սահմաններում, իսկ երկու ժամ անց՝ 06։30-ին, ձերբակալվել է ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։ Ըստ պաշտպանի՝ դրանից հետո մինչ 14։30-ը, Առուշանյանի գտնվելու վայրի մասին իրենք տեղեկություն չունեին, ՀՀ իրավապահ տարբեր մարմիններից փորձում էին ճշտել, թե որտեղ է նա, ինչ կարգավիճակով, ինչ քրեական գործի շրջանակում։ Այդ ընթացքում իրենք նաեւ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ Առուշանյանին առեւանգելու փաստի առթիվ։

Հարցին, թե ըստ Քննչական կոմիտեի՝ Առուշանյանի կողմից հավաք կազմակերպելու  անօրինականությունը ո՞րն է, պաշտպանը պատասխանեց, որ նույն հարցադրմամբ իրենք են դիմել քննիչին, սակայն որեւէ պատասխան այդպես էլ չեն ստացել։

Ըստ պաշտպանի՝ Առուշանյանը ծիծաղով է վերաբերվում այս քրեական գործին եւ խնդրում է այն չքաղաքակացնել․ «Նա որեւէ կուսակցության չի պատկանում, իր կուսակցությունը ժողովուրդն է, Գորիս համայնքը, մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելն է, նա հանդիսացել է նաեւ իմ հրամանատարը, երկու ամիս նրա հետ եմ կռվել խրամատում, նրա բյուրեղյա մաքրությունը գիտեմ եւ կոչ եմ անում իշխանությանը խելքները գլուխը հավաքել, նա այն անձն է, որ Ղարաբաղից փախած անձանց՝ սկզբում 10․000, հիմա՝ 4000, Գորիսում օրը 3 անգամ սնունդ է տվել, որի միջոցների հաշվին են զինվորների մի քանի հազար դիակներ տեղափոխվել ՀՀ եւ հուղարկավորվել, որի միջոցների հաշվին է սնվել նաեւ Գորիսը պաշտպանող ջոկատը»։

Պաշտպանի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն պատրաստվում է Առուշանյանին առնչվող քրեական գործերը միացնել մեկ վարույթում։ Ըստ նրա՝ դրա նպատակն այն է, որ առավել ծանր հոդվածներով մեղադրանք առաջադրվի, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվի դատարան․ «Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 200-300 հազարից տուգանք կամ 2 ամիս կալանք, այն օրենքի ուժով թույլ չի տալիս անձին կալանավորել, դրա համար ինչ-որ քրեական գործեր կան, որոնք միավորվում են նույն վարույթում, հասկանում եմ՝ ինչ են փորձում կատարել, չի բացառվում, որ ժամերի ընթացքում նոր մեղադրանք առաջադրվի, եւ արդեն ծանր հոդվածներով փորձեն կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան»։

Առուշանյանին առնչվող քրեական գործերից մեկը, ըստ պաշտպանի, վերաբերում է մոտ 6 ամիս առաջ Առուշանյանի եւ նրա ազգականի միջեւ տեղի ունեցած միջադեպին․ «Ենթադրում եմ, որ դա է, բայց որեւէ հանցակազմ Առուշանյանի արարքում չի եղել, ու չի կարող լինել, խոսքը մի անձի մասին է, որին Առուշանյանն է տեղավորել աշխատանքի, եւ նա Առուշանյանի ընտանիքին պատկանող ընկերությունից 33 միլիոն դրամ գումար է հափշատկել, որից հետո  Առուշանյանը նրան իբր թե ապտակել է՝ ասելով՝ չե՞ս ամաչում»։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ իրեն այս ընթացքում զանգել են 100-ավոր փաստաբաններ՝ ցանկություն հայտնելով միանալ Առուշանյանի պաշտպանությանը․«Ես ուզում եմ Առուշանյանի անունից շնորհակալություն հայտնել եւ ասել, որ այս պահին աշխատում ենք, անհրաժեշտություն լինելու դեպքում կդիմենք»։

Մելքոնյանի խոսքով՝ այս պահին սպասում են քրեական գործերի միացմանը, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելուն․ «Բայց որեւէ մեկը չի կարող օրինական հավաք կազմակերպելու համար մեղադրանք առաջադրել, ես կարծում եմ՝ փուչիկ քրեական գործերը կպայթեն եւ այդ պայթյունի ձայնը դուք կլսեք»։

Նշենք, որ Առուշանյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-225․1-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար:

Տպել
2624 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է