Ընդդիմության ներկայացուցիչները շրջափակել են Կառավարության շենքը

Հանրապետության հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Քիչ առաջ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շրջափակում են Կառավարության շենքը:

«Ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մի մասը, արդեն մենք ունենք համապատասխան խմբեր, այն կողմից կշրջափակեն կառավարության շենքը, որովհետեւ այս կառավարության գործունեությունը, նորից եմ կրկնում, հակահայկական է, հակապետական, հակազգային է եւ այլեւս մեզ պետք չէ: Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս կրկնում եմ, սադրանքների չենք տրվում, որեւէ մեկը փորձ չանի մտնել այդ շենք, որովհետեւ դա այս պահին մեզ պետք չէ: Ցանկացած շենք, մեր ժողովուրդը միասին, երբ որ ուզենք, կվերցնենք: Բայց խնդրում եմ, ճիշտ հասկացեք՝ խնդիրը դրա մեջ չէ: Մեր համառ, հետեւողական, կազմակերպված աշխատանքի արդյունքում պետք է պետական ամբողջական համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից, հերթով, հետեւողական»,- ասաց Սաղաթելյանը, որից հետո նրա նշած խմբերը շրջափակեցին շենքը: 

Շրջափակվեց նաեւ դատախազության շենքը: 

Սա քայլերից առաջինն է, որ, ըստ Սաղաթելյանի, պետք է իրականացվի՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար: 

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց այն քայլերը, որոնցով շարժվելու են առաջ. «Ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որեւէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Առաջինն այն է, որ ինքը շատ պարզ, ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ Ազգային ժողովը հրավիրի արտահերթ նիստ եւ քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, մեղադրանք առաջադրի եւ ձերբակալի, եւ չորրորդ ճանապարհը՝ կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ եւ դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այս 4 ուղղություններով հետեւողական շարունակում են ճնշումները: Սաղաթելյանն անգամ վստահեցրեց՝ հաղթանակը շատ մոտ է:

Հիշեցնենք՝ վարչապետի հրաժարականի պահանջով միավորված 17 ուժերը այսօր հայտարարել են իրենց պայքարի ամենավճռական օրը: Նրանք դասադուլի եւ գործադուլի կոչեր են արել իրենց համակիրներին՝ խնդրելով միանալ պայքարին:  

Տպել
2485 դիտում

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին