Ամանորին ընդառաջ ռեստորանային եւ զբոսաշրջային ոլորտներում որոշակի ակտիվություն կա

Շուրջ 8 ամիս է՝ Հայաստանի զբոսաշրջային եւ հանրային սննդի ոլորտները կորոնավիրուսի, ապա նաեւ պատերազմի պատճառով անկումային վիճակում են։ Ամանորին ընդառաջ սովորաբար ոլորտներում պահանջարկը մեծանում է, եւ հիմա հաշվի առնելով, որ այլ երկրներ գնալու հնարավորություններ գրեթե չկան՝ սովորույթի ուժով Նոր տարվա գալուստը նշել պատրաստվող քաղաքացիների համար հիմնական ուղղություն դառնում են հայաստանյան հյուրանոցներն ու ռեստորանները։ Բայց պատերազմն էլ իր սրբագրումներն է արել, եւ շատերի համար Նոր տարին ամենեւին էլ տոնական կերպարանք չունի։

Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ եւ սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Մեր միության անդամների մոտ կա ինչ-որ շարժ։ Բիզնեսը փորձում է ինչ-որ բաներ ծրագրել՝ պատշաճության կանոնները պահելով»:

Գեւորգյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարը առաջարկել է Ամանորի օրերին պետության հետ համագործակցելով՝ որոշակի խթանել ռեստորանային ոլորտը. «Որոշ բաներ առաջարկելու են մեր գործընկերները այդ օրվա համար։ Իհարկե, ոչ զվարճալի, ամանորյա ընթրիքի՝ զուտ ավանդական մասը պահելու առումով։ Ինչ-որ բան կլինի՝ առանց ուրախ երաժշտության»։

Հարցին՝ Ամանորին ընդառաջ սովորաբար ռեստորանները գները բարձրացնում են, այս դեպքում գնային փոփոխություններ եղե՞լ են, միության գործադիր տնօրենն ասաց. «Կարող եմ ասել, որ, ամեն դեպքում, մեր ռեստորանների առումով որոշակիորեն ավելի մատչելի գներ են սահմանվել, քան նախորդ տարի, երբ զբոսաշրջային պիկ էր։ Զբոսաշրջիկների բացակայությունը հաշվի առնելով՝ փորձում ենք ՀՀ քաղաքացիներին հնարավորինս ներգրավվել»։

Հարցին՝ այլ երկրներ մեկնելու սահմանափակումները կարո՞ղ են խթան դառնալ, որ Ամանորին քաղաքացիները հայաստանյան ռեստորաններ այցելեն, Գեւորգյանը պատասխանեց, որ այս պահին դեռեւս չեն կարող ասել, քանի որ պրոցեսը, ըստ էության, նոր է սկսվում. «Մի քանի օրից կկարողանանք ամփոփել իրավիճակը»։

Խոսելով կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով ոլորտում ստեղծված վիճակի մասին՝ նա նշեց, որ ընդհանուր հաճախականությունը նվազել է, եւ ոլորտը 2 մեծ խնդիրների առաջ է կանգնած. «Առաջին խնդիրը տարածքների վարձակալության հետ է կապված, երկրորդը՝ վարկերի։ Ձեռնարկությունների մեծ մասը վարկառու են։ Ե՛վ շրջանառությունն է ցածր, ե՛ւ վարձակալության գումարները չեն փոփոխվում։ Ունենք ծանր վարկային բեռի տակ ընկնող բավականին խոշոր ընկերություններ»։

Գեւորգյանի խոսքով՝ միության գործընկերներից մի քանիսը Արցախում գործունեություն են ծավալել բանակի սննդի մատակարարման ողղությամբ, եւ հիմա ծանր է նաեւ նրանց վիճակը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հիմա շատերը խոսում են Ամանոր նշել-չնշելու մասին. «Իրավիճակն այսպիսին է՝ որոշ վայրերում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում եւ հանգստավայրերում, որոշակի աշխուժություն կա, ամրագրումներ կան։ Որոշ տեղերում միջին իրավիճակ է։ Սակայն մի մասի մոտ նույնիսկ հնարավորություն չկա դա անելու, քանի որ շատ ծանր կացության մեջ են հայտնվել»։

Նրա խոսքով՝ բնակչության վճարունակությունը եւս ամենաբարձր մակարդակի վրա չէ։ Կորոնավիրուսի, իսկ հետո նաեւ պատերազմի պատճառով բավականին ծանր տնտեսական կացության մեջ են եղել, եւ եկամուտներն էապես նվազել են. «Շատերն իրենց նույնիսկ վերջին հնարավորությունները ուղարկել են հիմնադրամին։ Այս ամենը, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ, ու իրավիճակը մոտավորապես այսպիսին է»։

Ապրեսյանի կարծիքով՝ գիտակցելով այսօրվա ցավը, իրականությունը, այնուամենայնիվ, պետք է շարունակել ապրել, ոտքի կանգնել, զարգանալ. «Իհարկե, անպայման ոգեկոչելով մեր բոլոր հերոսներին, որոնք առ այսօր պաշտպանում են մեր երկիրը, մեր սահմանները։ Դրա համար պետք է ապրել եւ նաեւ այս տարին ճանապարհել, դիմավորել նորը պատշաճ ձեւով»։

Նա ընդգծեց՝ ՀՀ տարածքում, Արցախում՝ Ամանորը տնից դուրս նշելը պախարակելի բան չէ. «Դրանով նաեւ նպաստում ես մարզերի, այդ թվում՝ նաեւ սահմանամերձ մարզերի համայնքներին փոքր-ինչ եկամուտ ապահովելուն, տուրիզմի ոլորտը փրկելուն»։

Ֆեդերացիայի նախագահը նշեց՝ զբոսաշրջության ոլորտը շատ ծանր վիճակում է հայտնվել եւ պետք է փրկել այն, որովհետեւ այդ ոլորտն էլ մեզ է փրկելու տնտեսական փլուզումից. «Զբոսաշրջության ոլորտն օգնելու է տնտեսական վերականգնման, տնտեսական զարգացման եւ տնտեսական հզորացման հարցում։ Դա պախարակելի չէ»։

Դիտարկմանը՝ փակ սահմանների պայմաններում Ամանորին ընդառաջ ներքին զբոսաշրջությունը խթանելու հնարավորություն է ստեղծվել, Ապրեսյանն արձագանքեց, որ այս վատ իրավիճակում դա հնարավորություն է, որ ներքին տուրիզմը սկսի «շնչել». «Որոշակի աշխուժություն կա։ Իհարկե, թվերով հետո կիմանանք, երբ հրապարակվեն վիճակագրական տվյալները, բայց այնպես չէ, թե ընդհանրապես կանգնած է։ Սակայն, ամեն դեպքում, նախորդ տարվա ցուցանիշներին չենք հասնի»։

Հարցին՝ ո՞ր քաղաքներ կամ մարզեր են հիմնականում քաղաքացիները նախընտրում գնալ Ամանորը դիմավորելու համար՝ նա պատասխանեց. «Միշտ դժվարացել եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ կստացվի մեկին գովազդել, մյուս կողմին ասել՝ չէ, այնքան էլ հարմար չէ։ Հայաստանի բոլոր վայրերն էլ լավն են, ընդունելի են։ Վերջին տարիներին ոլորտը կամաց-կամաց ակտիվացել է ոչ միայն հայերի, այլեւ արտասահմանցների ներգրավմամբ՝ չհաշված այս տարին։ Առանձնացնել մեկը մյուսից դժվար է»։

Անդրադառնալով Ամանորին հայաստանյան հյուրանոցների եւ հանգստյան գոտիների գներին՝ Ապրեսյանն ասաց, որ, համենայն դեպս, գների բարձրացում չկա, նույնիսկ որոշ տեղերում նվազում կա. «Մեր մասնավոր հատվածը իրավիճակը ռեալ է գնահատում ե՛ւ վճարունակության տեսանկյունից, ե՛ւ պահանջարկի ոչ մեծ լինելու տեսանկյունից։ Մարդիկ դեռ գոյատեւման եւ զարգացման հնարավորություններ ապահովելու խնդիր են լուծում»։

Հարցին՝ Ամանորի որոշակի աշխուժությունը կարո՞ղ է խթան դառնալ, որ ոլորտը սկսի վերականգնվել, նա պատասխանեց. «Նախ սա առաջին հերթին պիտի նպաստի ոլորտի պահպանմանը եւ շատ լավ կլինի նաեւ, որ նպաստի զարգացմանը»։

Տպել
1825 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ