«Ես ատում եմ քեզ ժեխ». «Իմ քայլն» առաջարկում է Ն. Զոհրաբյանին զրկել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

«Իմ քայլը» խմբակցության որոշմամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դադարեցնելու մասին:

Խմբակցությունը նման նախագծի ներկայացումը հիմնավորում է Զոհրաբյանի՝ այդ պաշտոնում հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինությամբ: 

Թե ինչու է անհնար Զոհրաբյանի պաշտոնավարումը, պարզաբանվում է մի քանի կետով:

Առաջին կետում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ եղել է նաեւ այսպիսի հատված. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քոնմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։

Հիմնավորման 2-րդ կետում նշվում է, որ դեկտեմբերի 22-ին էլ Նաիրա Զոհրաբյանը նույն էջում գրել է. «Մեր երկրի թիվ 1 խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու Նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլեւս ազգային անվտանգության լրջագույն հարց է: Սա այլեւս տեսակի կռիվ է, ժողովրդի ու ժեխի կռիվ: Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու: Վստահ եղեք»: 

«Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերը հիշատակված գրառումներից եւ հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանը ուղղակի հակասող դասակարգումներ մարդկանց միջեւ, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:

Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- ասվում է նախագծի հիմնավորման մասում:

Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Տպել
15832 դիտում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի