Տրանզիտ երկիր դառնալու դեպքում Հայաստանը կարող է լուրջ եկամուտներ ունենալ․ Արտահանողների միության նախագահ

Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու դեպքում Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ, ինչը տնտեսական առումով լայն հնարավորություններ է ստեղծում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։

Արտահանողների միության նախագահի խոսքով՝ տրանզիտ երկիր դառնալու դեպքում Հայաստանը կարող է լուրջ եկամուտներ ունենալ։ Ըստ նրա՝ այսօր, օրինակ, թուրքական ապրանքը Ռուսաստան արտահանելու համար Վրաստանով երկար շրջապտույտ է կատարվում։ Իսկ եթե, օրինակ, Ստամբուլից ուղիղ գծով գան Նախիջեւան եւ անցնեն Հայաստանի միջով, ՀՀ-ն կարող է տրանսպորտային գումար գանձել դրա արդյունքում, ինչը դրական կլինի։

«Ես այստեղ նաեւ տեսնում եմ այլընտրանք Լարսի ճանապարհին։ Ճիշտ է, սա մեր պարտության արդյունքն է, բայց գոնե այս առումով պետք է փորձենք օգտվել սրանից»,- նշեց նա։ Մխչյանի կարծիքով՝ Հայաստանը Կովկասի դարպասն է, եւ քանի որ հիմա տնտեսական առումով նման իրավիճակ է ստեղծվել, պետք է դրանից փորձել մաքսիմալ չափով օգտվել։

«Բացի այն, որ աշխատանքային խմբով պետք է քննարկվի այս ամենը, նաեւ ՀՀ-ն առանձին պետք է մասնագետներ հրավերի եւ օրենսդրություն մշակի, թե ինչպես պետք է լինի այս ամեն ինչը, որպեսզի Հայաստանն առավելագույնս շահած դուրս գա»,- ասաց Մխչյանը։

Հարցին՝ պատկերացում կա՞, թե որքան շահույթ կարող է ստանալ Հայաստանը, Մխչյանը պատասխանեց. «Մենք այսօր պետք է նայենք, թե ինչ քանակությամբ ապրանքներ է Թուրքիայից ԵԱՏՄ տարածքներ գնում՝ հատկապես Ռուսաստան։ Այդ բեռնատարների քանակը անթիվ է։ Ենթադրենք բեռնատարը եկավ եւ տարանցիկ գնալու համար մեր բյուջեին ինչ-որ գումար վճարեց։ Չեմ կարող ասել, այդ գումարը որքան է՝ կախված է դրանց քաշից։ Եթե ինչ-որ քանակից ծանր է, ճանապարհի վճար եւս պետք է վճարեն»։

Արտահանողների միության նախագահը վստահ է՝ այդ փոխադրողները բավականաչափ տնտեսելու են սրա արդյունքում, իսկ Հայաստանը ֆինանսապես շահելու է. «Եթե այսօր Ստամբուլից Մոսկվա բեռնատար գնալը նրանց վրա արժենում է 5 հազար դոլար, տարանցիկ ճանապարհի դեպքում դա կարող են նվազեցնել օրինակ՝ 3 հազար դոլար»։

Մխչյանը կարծում է, որ սրա արդյունքում Հայաստանն այնքան շատ կարող է շահել, որ ՀՀ բյուջեի վրա էական ազդեցություն կունենա. «Տեսեք, օրինակ՝ Վրաստանը 1 նավահանգիստ ունի, որից օգտվում են Հայաստանը, Ադրբեջանը, եւ այսօր մենք հսկայական գումարներ ենք թողնում Փոթիի նավահանգստից մեր բեռները բերելու համար։ Այդ գումարները գնում է վրացական բյուջե, եւ այդ երկիրը զարգանում է, հիմա նույնը մենք կարող ենք անել»։

Նրա խոսքով՝ բացի սովորական հարկային հավաքագրումներից, սա կլինի բյուջեի այլընտրանքային եկամուտը։

Հարցին՝ բացի տարանցիկ երկիր լինելուց՝ այս ապաշրջափակումը հայ արտահանողների եւ ներմուծողների համար հնարավորություններ ստեղծո՞ւմ է, Մխչյանը պատասխանեց. «Սա երկրորդ շահույթի տարբերակն է, որը կարող է ապրանքների ինքնարժեքը իջեցնել եւ խթանել տնտեսությունը»։ Խոսելով Ադրբեջանի տարածքով ապրանք արտահանելու հնարավորության մասին, նա նշեց, որ կան լոգիստիկ կազմակերպություններ, որոնք կարող են դրանք իրականացնել։

Հարցին՝ ապաշրջափակումը տնտեսական առումով խնդիրներ չի՞ ստեղծում, պատասխանեց. «Իհարկե՛, խնդիրներ էլ կարող է ստեղծել, բայց խնդիրներին լուծում կա։ Երբ Իրանի հետ ճանապարհը բացեցինք, այդ ժամանակ խնդիրներ չստեղծվեցի՞ն։ Բայց խնդիրը հնարավոր է կարգավորել։ Դրա համար պետք է ունենալ պրոֆեսիոնալ մասնագետներ։ Եթե մենք չունենք այդ մասնագետները, թեկուզ դրսից պետք է բերենք»։

Արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ դեռեւս ռազմագերիների հարց կա, եւ այս պահի դրությամբ տրանսպորտային ապաշրջափակման դեպքում հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ չեն արել։

«Որպես Լարսի ճանապարհին այլընտրանք՝ իհարկե՛, զուտ տեխնիկական տեսանկյունից կարող է դիտարկվել։ Բայց եթե սպառիչ կերպով ֆիքսված անվտանգային երաշխիքներ չկան, որեւէ կերպ դա այլընտրանք դիտարկել հնարավոր չէ»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով, օրինակ՝ Իրանը իր բեռների մեծ մասը տեղափոխում է Ադրբեջանից Դաղստան ճանապարհով։ Իրանցի վարորդներից տեղեկացել են, թե ինչ խնդիրներ են առաջանում Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ կատարելիս։

«Հիմնականում կոռուպցիոն հարցեր են լինում՝ հերթերի, սահմանային կետերի անցման, բեռների զննման։ Դրանք տարբեր բնույթի խնդիրներ են։ «Ստանդարտ» կոռուպցիոն փաթեթներ են, այսպես ասած։ Մենք՝ որպես արտահանող կազմակերպություն, այդ ճանապարհը որպես այլընտրանք հիմա չենք էլ քննարկում։ Հիմա, եթե մենք որպես բեռնափոխադրող չենք քննարկում, չեմ կարծում, թե ուրիշները նույնպես պատրաստ կլինեն քննարկել, մինչեւ սպառիչ անվտանգություն դրա տակ դրված չլինի»,- նշեց Բաղդասարյանը։

Խոսելով Հայաստանի՝ տրանսպորտային տարանցիկ երկիր դառնալու մասին, նա ասաց, որ այս առումով արդեն դրական է, քանի որ ՀՀ-ն կինտեգրվի տարբեր տնտեսական հանգույցների։ Սակայն պետք է հաշվի առնել նաեւ ռիսկերի կառավարումը, որոնք կարող են առաջանալ՝ մասնավորապես մրցակցության հետ կապված հարցերը եւ այլն. «Եթե զուտ տրանսպորտային տարանցիկ երկրի տեսակետից ենք նայում՝ դա միանշանակ բոլոր առումներով դրական է։ Բայց, թե տնտեսական կապերի ապաշրջափակումը մաքսային կարգավորումների տեսակետից ինչ սխեմայով է լինելու՝ դա արդեն քննարկման հարց է»։

Բաղդասարյանի խոսքով՝ եթե շուկան բացվի առանց երաշխիքների, որ տեղական արտադրողները պաշտպանված կլինեն, դա վախեցնող է, սակայն ամեն դեպքում պետությունը պետք է բիզնեսի հետ լուրջ երկխոսություն սկսի՝ հասկանալու համար, թե ինչպես է պաշտպանվելու տեղական բիզնեսի շահերը։ Ըստ նրա՝ խոսել միայն լիբերալ շուկայի մասին եւ ասել, որ դա մեծ հնարավորություն է տալու, փոքր կապիտալ ունեցող երկրի համար՝ մեծ ռիսկեր է պարունակում։

«Պետք է հստակ երկխոսության արդյունք լինի որոշումների ընդունումը, թե որ ուղղությամբ ինչ աջակցություն են տալու։ Մեր հարեւան երկրները՝ բոլորն անխտիր ունեն կոնկրետ փաթեթներ, թե իրենց բիզնեսներին ինչով են պաշտպանում այդ առումով։ Այնպես որ, եթե մեզ մոտ այդ փաթեթները առանց բիզնեսի հետ համաձայնեցման մշակեն զուտ մշակելու համար, ապա մենք միայն պարտվելու ենք այդտեղ»,- ասաց Բաղդասարյանը։

Տպել
5933 դիտում

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին