Ռեկորդային թվեր չեն լինի. Հայաստանը՝ օլիմպիական 32-րդ խաղերում

2021թ.-ի կարևոր սպորտային իրադարձությունը, անկասկած, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք օլիմպիական խաղերն են:

Դրանք մեկ տարով հետաձգվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, 2021թ.-ին էլ դրանց անցկացումը դեռ կասկածի տակ է մնում, թեև թե՛ Միջազգային օլիմպիական կոմիտեն, թե՛ Ճապոնիայի կառավարությունն ամեն ինչ անում են դրանց անցկացման համար: Թեպետ Ճապոնիայի ժողովրդի մեծամասնությունը կարծում է, որ խաղերի անցկացնումն իրենց երկրում նպատակահարմար չէ, ղեկավարությունը մեծ ծախսեր է արդեն իսկ արել, և խաղերի չեղարկվելը կարող է մեծ հարված լինել Ճապոնիայի համար:

Մեզ համար, բնականաբար, խաղերը հետաքրքիր են առաջին հերթին հայ մարզիկների մասնակցությամբ: Ներկա պահին Հայաստանն օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի։ Հիմա արդեն պարզ է, որ ռեկորդային մասնակցություն այս խաղերին չենք ունենա. Երկրի առջև ծառացած խնդիրները չեն կարող չանդրադառնալ սպորտի վրա։ Մեդալների առումով էլ շատ վաղ է խոսել ակնկալիքներից, քանի դեռ չկա մասնակիցների քանակ և հայտնի չէ՝ ով ինչ մարզավիճակում է մոտենալու խաղերին։ Սակայն մոտավոր պատկերացում հավանական կազմի, և ըստ դրա նաև հնարավորությունների մասին, արդեն կարելի է կազմել։

Արդեն առկա 4 ուղեգրերից երկուսը հունահռոմեական ոճի ըմբիշներինն է, ու թեև այդ ուղեգրերն անվանական չեն, գրեթե կասկած չկա, որ Տոկիոյում են լինելու նրանք, ովքեր այդ ուղեգրերը վաստակել են՝ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։ Եվս մեկ ուղեգիր այս մարզաձևից կարելի է ակնկալել 67 կգ քաշային կարգում․ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը այս քաշային կարգի առաջատարներից են, և եթե նրանցից մեկին հաջողվի վարկանիշային երկու մրցաշարերից մեկում ուղեգիր նվաճել, ապա արդեն իրար մեջ պայքարում նրանք կարող են որոշել, թե ով կգնա Տոկիո։

60 կգ քաշային կարգում էլ Գևորգ Ղարիբյանը լավ հնարավորություններ ունի, եթե հանդես գա այնպես, ինչպես 2020թ․-ի Եվրոպայի առաջնությունում։ Իսկ ահա 87 և 130 կգ քաշային կարգերում ուղեգիր նվաճելու հեռանկարները մեծ չեն։ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը վերջին երկու տարիներին չեն կարողանում պայքարի մեջ մտնել այս քաշային կարգի ուժեղագույնների հետ, թվում է՝ նրանց լավագույն տարիներն արդեն անցյալում են, բայց փորձի հաշվին կարող են պայքարել բաղձալի ուղեգրերի համար։ Իսկ գերծանր քաշային  Դավիթ Օվասափյանը դեռ շատ երիտասարդ է, և եթե կարողանա ուղեգիր ձեռք բերել, մեծ նվաճում կհամարվի։

Այլ է իրավիճակը ազատ ոճի ըմբշամարտում։ 2019թ․-ի աշխարհի առաջնությունում հայ ազատոճայինները օլիմպիական ուղեգիր չնվճաեցին, և հիմա պետք է բացը լրացնեն վարկանիշային մրցաշարերով։ Սակայն վերջին մրցաշարերը հուսադրում են, որ ուղեգրեր կլինեն։ Հատկապես մեծ են սպասելիքները 57 կգ քաշային Արսեն Հարությունյանից և 65 կգ քաշային, աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանից, ընդ որում, երիտասարդ մարզիկները օր օրի ավելացնում են, և ուղեգիր ունենալու դեպքում կարող են լուրջ մրցակիցներ լինել օլիմպիական խաղերի ֆավորիտների համար։ Մյուս քաշային կարգերում ուղեգիր նվաճելն ավելի բարդ կլինի։ Հետաքրքիր է՝ արդյոք վարկանիշային մրցումներում հանդես կգան Հայաստանը ներկայացնող Հաջիմուրադ Գացալովը (97 կգ) ու Լևան Բերիանիձեն (125 կգ)։ Աշխարհի գավաթի խաղարկությունում երկու ըմբիշներն էլ հավաքականի կազմում չէին։

Մեկ ուղեգիր Հայաստանն ունի մարմնամարզությունից․ Արթուր Դավթյանն այսօր բազմամարտում մտնում է աշխարհի լավագույն 25 մարզիկների մեջ, ինչն իրավունք է տալիս մարզիկին մասնակցել օլիմպիական խաղերին բոլոր գործիքների վրա։ Հատկապես մեծ են սպասելիքներն Արթուրից հենացատկում։ Ցավոք, ավելին դժվար լինի։ Մարմնամարզության որակավորման համակարգը բավականին բարդ է, աշխարհի առաջնությունում բացի բազմամարտում լավագույններից, օլիմպիական վարկանիշ են ստանում նաև առանձին գործիքների վրա լավագույն երեքը, մյուսները պետք է պայքարեն ուղեգրի համար աշխարհի գավաթի խաղարկությունում, որի փուլերին Հայաստանը հազվադեպ է մասնակցում։ Ցավալի է հատկապես Վահագն Դավթյանի և Արթուր Թովմասյանի համար, որոնք լավագույններից են աշխարհում օղակների վրա վարժությունում։ Եթե ինչ-որ հրաշքով Վահագն Դավթյանը կարողանա ուղեգիր ձեռք բերել, ապա օլիմպիական խաղերում էլ մեդալի իրական հավակնորդ կլինի։

Այս պահին Հայաստանի օլիմպիական վերջին ուղեգիրը նվաճել է բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, որը հասցրեց նվաճել իր ուղեգիրը Լոնդոնի վարկանիշային մրցաշարում՝ մինչև մրցաշարի դադարեցվելը։ Ընդ որում, 52 կգ քաշային կարգում Հայաստանը ևս մեկ ուժեղ մարզիկ ունի՝ Արթուր Հովհաննիսյանը, որին հայկական սպորտի ղեկավարությունը որոշեց չուղարկել առաջին վարկանիշային մրցաշարին։ Հովհաննիսյանը ուղեգիր ունենալու դեպքում մեդալի հավակնորդ կլիներ, ինչը դժվար է ասել Սողոմոնյանի պարագայում։ Ամեն դեպքում, բռնցքմաարտում ուղեգիրն անվանական է, այնպես որ Հովհաննիսյանը գրեթե կորցրել է օլիմպիական խաղերի մեկնելու իր հնարավորությունը։ Բռնցքմաարտիկներից կարելի է ևս առնվազն 2-3 ուղեգիր ակնկալել։ Առաջին հերթին մեծ են սպասելիքները Հովհաննես Բաչկովից, որն աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի գործող չեմպիոն։ Բաչկովը 2020թ․-ին հասցրեց իր նորամուտը նշել պրոֆեսիոնալ բռնցքմաարտում, սակայն այժմ արդեն ամբողջ ուժով պատրաստվում է վարկանիշային մրցաշարերին։

Հայկական սպորտի համար ցավոտ հարցերից է նաև ծանրամարտը: Այս մարզաձևից Հայաստանը Տոկիոյում կարող էր 3-4 մարդ ակնկալել, սակայն Լոնդոնի և Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ թետսերի վերստուգման, ինչպես նաև վերջին 10 տարում մյուս դոպինգ թեստերի ստուգման արդյունքում հայկական ծանրամարտում 20 դրական արդյունք  է գրանցվել, Հայաստանը նման և ավելի ցուցանիշներ ունեցող մի շարք այլ երկրների (Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս) հետ միասին միայն մեկ մարզիկ և մեկ մարզուհի կարող է ուղարկել Ճապոնիա: Կասկածից վեր է, որ այդ մեկ մարզիկը կլինի Սիմոն Մարտիրոսյանը, որը 109 կգ քաշային կարգում ոսկե մեդալի բացահայտ ֆավորիտն է: Ցավալի է Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, ովքեր գերծանր քաշային կարգում մեդալների իրական հավակնորդ են: Ալեքսանյանի համար սա, առհարասական, վերջին հնարավորությունը կարող էր լինել օլիմպիական մեդալ նվաճելու: Ինչ վերաբերում է մարզուհիներին, ապա եթե նույնիսկ նրանցից մեկին հաջողվի օլիմպիական ուղեգիր նվաճել, միևնույն է, Տոկիոյում լուրջ հավակնություններ ունենալ չի կարողանա:

Օլիմպիականների թիվը կարող է համալրել ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, եթե 2021թ.-ի վարկանիշային մրցումներում հաջող հանդես գա: 2018թ.-ի Եվրոպայի չեմպիոնը վնասվածք ստացավ 2020թ.-ի սկզբին և շատ մրցաշարեր բաց թողեց: Այժմ Կարապետյանը չի ընդգրկվում իր քաշային կարգի լավագույն 25-ի մեջ, սակայն մի քանի հաջող ելույթը կարող է 180 աստիճանով շրջել իրավիճակը:

Մյուս մարզաձևերից ակնկալիքներ առանձնապես չկան: Միգուցե ստացվի ուղեգիր նվաճել հրաձիգներից մեկին, կամ էլ աթլետներից մեկը, մասնավորապես, եռացատկորդ Լևոն Աղասյանը, կկարողանա օլիմպիական նորմատիվ լրացնել: Ընդհանուր առմամբ, եթե Հայաստանը նույնիսկ օգտվի ՄՕԿ-ի կողմից տրվող քարտերից (օլիմպիական ուղեգիր, որը տալիս է ՄՕԿ-ը ազգային օլիմպիական կոմիտեներին որոշակի մարզաձևերի զարգացման համար), ապա Տոկիոյում հայ մարզիկների հավանական քանակը դժվար թե գերազանցի 25-ը: Համեմատության համար, 2016թ.-ին Ռիոյում Հայաստանը ներկայացնում էին 32 մարզիկ-մարզուհիներ:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
6719 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է