«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց

18/01/2021 schedule20:15

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը  բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը  եւ Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Թովմասյանի եւ Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ դատական նիստին Թովմասյանի պաշտպանը ժամանակ էր խնդրել, որպեսզի բացարկի միջնորդություն ներկայացնի դատախազներ Արսեն Մարգարյանին եւ Արմեն Մուրադյանին, քանի որ նախապես կազմված միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն հայտնելուն էր վերաբերվում:

Նշենք, որ նիստին դատախազներից միայն Արսեն Մարգարյանն էր մասնակցում: Բացարկի հիմքերը, ըստ պաշտպան Պողոսյանի, գործի նկատմամբ շահագրգռվածությունն է, որը նա հիմնավորում է դատախազ Մարգարյանի կողմից մի շարք փաստեր մեղադրական եզրակացությանը չկցելու եւ դատական նիստից դուրս պաշտպանի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ պահվածքի, քրգործերը միացնելու, միմյանցին անջատելու եւ մի շարք այլ փաստական տվյալներով:

Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը (քրեական գործերի միացումը եւ անջատումը). ըստ նրա՝ քննիչը միմյանց էր միացրել մի քանի քրգործեր եւ անջատել մի քրեական գործի միայն մի մասը եւ կցել այս պահին քննվող գործին, այնինչ պաշտպանական կողմը գտնում է, որ գործի մյուս հատվածում եղել են Հրայր Թովմասյանի անմեղությունը հիմնավորող փաստական տվյալները: Պաշտպանական կողմը գլխավոր դատախազին միջնորդել էր վերացնել քննիչի որոշումը, սակայն միջնորդությունը մերժվել էր:

Դատական նիստի ընթացքում պաշտպանները եւս մեկ անգամ պնդեցին, որ գործընթացը քաղաքական է: Հիշեցրին՝ գործում առկա չէ որեւէ փաստաթուղթ, որ Թովմասյանը զրկվել է անձեռնմխելիությունից: «Պնդում ենք՝ դատախազ Մարգարյանը, երբ ստացել է մեղադրական եզրակացությունը, օբյեկտիվությունից ելնելով, պետք է հարցներ (գլխավոր դատախազին,-խմբ.), թե ինչու՞ գործի նյութերին չի կցվել այն կարեւոր հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահն է: Այս հանգամանքը եւս հաշվի առնելով պաշպանական կողմը պնդում է, որ Մարգարյանը միտումնավոր է կցվել այս գործին»,- ասաց Պողոսյանը:

Դատախազի ոչ պատշաճ վարքագիծը պաշտպան Պողոսյանի հիմնավորմամբ արտահայտվում էր նրանով, որ երբ բողոքարկվել էր Հրայր Թովմասյանի տան խուզարկության որոշումը, դատախազ Մարգարյանը այն որակել էր «մանիպուլյատիվ», որից հետո իր «ի..» զարմանք արտահայտող բացականչմանը պատասխանել էր՝ «ձի»: Պաշտպանն ասաց, որ իրենց կողմից այն դիտարկվում է «փողոցային» վարքագիծ:

Այսպիսով պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազներին եւ դատարանից խնդրեց բավարարել այն:

Դատական դահլիճում էին նաեւ ամբաստանյալներ Հրայր Թովմասյանը եւ Նորայր Փանոսյանը: ՍԴ նախկին նախագահ Թովմասյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս նշեց, որ նախկինում չի առնչվել եւ չի ճանաչել դատախազին: Հիշեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ իր զրույցից մի հատված, որում նախկին դատախազն ասել էր. «Որ փուլում Դատախազությունը սկսի գործ կարել, այդ փուլում պետության ավարտն է»: Թովմասյանը նշեց, թե հիմա եկել այդ ժամանակը: Նա պնդեց, որ իր դատավորը իր խիղճն է, իր խղճի դեմ ոչինչ չի արել, հանցագործություն չի գործել:

Շարունակեց. «Հայացք նետեք նախաքննությանը: Չկա նախաքննական մարմնի մի որոշում, որը չի բեկանվել ավելի բարձր ատյանում: Չկա մի դատական ակտ, որը մնացել է օրինական ուժի մեջ»:

Հարց ուղղեց. «Այս ի՞նչ եք անում, ներքին համոզմունք չունե՞ք, տղե՛րք»… Հրաժարվեք այս գործից, մի արեք, հետո չասեք՝ հանձնարարություն էր, չէինք կարող չանել»:

Փանոսյանի պաշպանները  եւս միացան բացարկի միջնորդությանը: Մասնավորապես Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն ասաց, որ այդ անօրինականության արդյունքում իր պաշտպանյալը 72 օր գտնվել է անազատության մեջ: Կրկին հորդորեց, որ մեղադրողը հրաժարվի մեղադրանքից. «Անձամբ ճանաչում եմ դատախազ Մարգարյանին եւ չէի ցանկանա, որ նա լիներ մեղադրողը: Հույս ունեմ, որ Դատախազությունում կգտնվի գեթ մեկ արժանապատիվ սպա, որ կգա ու կհրաժարվի մեղադրանքից»:

Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը, լսելով պաշտպանական կողմի միջնորդությունը, անդրադարձավ բոլոր հանգամանքներին: Նախ նշեց, որ բոլոր ակտերը չեն, որ բեկանվել են դատական ատյաններում: Դա  դատախազության եւ նաեւ պաշտպանական կողմի իրավունք է, ուստի իրենք եւս բողոքարկել են: Նշեց, որ խոսքը ընդամենը 3-4 որոշման մասին է: 2-ը վերաբերում է Փանոսյանի խափանման միջոցին: Ընտրվել էր կալանավորումը, որը 1-ին ատյանի դատարանը 2 անգամ բավարարել էր, իսկ վերաքննիչը բեկանեց: Մյուս որոշումը վերաբերել է Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությանը, առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել եւ բավարարել է մասնակի:

Մեկ որոշման դեմ էլ դատական նիստերը դեռ չեն ավարտվել, որոշում չկա: Ըստ  դատախազի՝ փորձում են այնպես ներկայացնել, որ ինչ արվել է, դատարանը բեկանել է, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Հայտնեց, որ որեւէ դատական նիստի չի դրսեւորել «փողոցային» վարքագիծ եւ շատ կցանկանար, որ նիստին ներկաներից որեւէ մեկը մասնակցեր նաեւ նախորդ, հիշյալ դատական նիստին: Այդպես, ըստ  նրա՝ պարզ կլիներ, թե ով էր ուզում հաշիվները մաքրել փողոցում:

Պարզաբանեց՝ անձեռնմխելիության հանգամանքը հաշվի առնելու անհրաժեշտություն չկար: Հրայր Թովմասյանը չի մեղադրվում ՍԴ նախագահի պաշտոնում կատարած հանցագործության համար: Դատախազը հիշեցրեց՝ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2010-2014թթ. Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած լինելու ժամանակահատվածի համար: Այդ ժամանակ նա չի ունեցել անձեռնմխելիության իրավունք, եւ օրենքը թույլ է տալիս քրգործ հարուցել եւ շարունակել քննությունը:

Դատախազը մի շարք օրինակներ բերեց ՄԻԵԴ որոշումներից, հղումներ արեց գործող նոր կիրառելի նորմերին: Մոտ 7-8 որոշում, որոնք, ըստ դատախազության, կարգավորվում են ընթացակարգերով, ինչը պահպանվել է:

Պաշտպաններին էլ հիշեցրեց, ըստ ՀՀ Սահմանադրության՝ պարտադիր պայման չէր, բացի այդ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահ լինելը հանրային փաստ է հանդիսացել: Ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին Թովմասյանը դատավորի կարգավիճակ չի ունեցել, անձեռնմխելի չի եղել: Սահմանադրությունն էլ մեղադրանք առաջադրելու պարզեցված ընթացակարգ է ենթադրում:

Արսեն Մարգարյանը պնդեց՝ ակնհայտ է, որ միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման: Նշեց, որ միջնորդությունը ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը ծանոթ չէ գործի նյութերին, իսկ ինքը վստահ է, որ այն արվում է փաստերը քողարկելու եւ դատարանին այդ մասին չհայտնելու համար:

Դատախազը նշեց, որ Հրայր Թովմասյանը, որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո, դատարանի մուտքի առջեւ հարցազրույց էր տվել լրագրողներին եւ հայտնել նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, իր կարգավիճակի, բնակարանում խուզարկության, առաջադրված մեղադրանքի եւ այլ փաստական հանգամանքների շուրջ: Ինչից հետո, ըստ Մարգարյանի՝ լրատվականների մի շարք հարցումներին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել եւ հանգամանքների շարադրման ավարտին նշել, որ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատական կարգով: Պնդումը, թե խախտվել է անմեղության կանխավարկածը, դատախազը եւս անհիմն համարեց:

Դատախազը եւս հաստատեց, որ չի ճանաչել Հրայր Թովմասյանին, չի առնչվել, չի շփվել նրա հետ, ուստի անձնական շահագրգռվածություն ունենալ չէր կարող:

Դատախազ Մարգարյանի դիրքորոշմանը արձագանքեց Հրայր Թովմասյանը. «Հետաքրքրիր է, որ վերջին շրջանում իրավաբաններ, ոչ իրավաբաններ, ինձ սովորեցնում են այն, ինչի հեղինակը ես եմ, մարդիկ ինձ սովորեցնում են, թե ես ինչ եմ գրել այնտեղ, հիշեցնեմ, ես մեծամիտ մարդ չեմ, բայց ես Սահմանադրության հեղինակներից մեկն եմ, չի կարելի այդպես: Իսկ անձեռնմխելիությանը եթե անդրադառնանք, ապա դուք ուշադրություն պետք է դարձնեք, թե նախագահի դեպքում ինչու՞ է գրված իր լիազորությունների կատարման կապակցությամբ, իսկ դատավորի դեպքում գրված՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Դրանց միջեւ ընկած տարբերությունները ակնհայտ են: Լավ է, որ դատախազությունը սկսել է Եվրոպական դատարանի վճիռները կարդալ…Իսկ անմեղության կանխավարկածի հետ կապված նշեմ, որ մինչ իմ հարցազրույցը, Հ1-ը ռեպորտաժ է եթեր հեռարձակել եւ ենթադրյալ հանցագործության մասին որեւէ խոսք չի եղել»:

Նկատեց, որ սա ներկայացված միջնորդության հետ կապ չունի, իսկ եթե դատախազը լիներ իր ուսանողը, կասեր՝ «Միմիկան 5, բովանդակությունը՝ անբավարար»: Խնդրեց չմոռանալ, որ Մարգարյանի դիմաց կանգնած է Սահմանադրության հեղինակներից մեկը եւ խոստացավ, որ միշտ հիշեցնելու է այդ մասին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Մի քանի ժամ անց վերադառնալով դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Աննա Ավետիսյան

Տպել
4891 դիտում

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ