Լիդիան Արմենիան 2500 հատ ջահ է ներկրել, Անանյանը չի եկել հանձնաժողով՝ պարզաբանի. պատգամավորները քննադատում են զեկույցը

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորների քննադատությանն է արժանանում:

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արտակ Մանուկյանը, օրինակ, մեջբերելով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանի զեկույցից մի հատված, ասաց.

«Գրված է՝ կազմակերպել վիդեոկոնֆերանս, նախարարության հետ աշխատանք, կրթական եւ իրազեկման միջոցառումներ, նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, մշակել կարգավորման մեխանիզմ... Այսինքն բոլորը ապագա են, մի բան, որ կոնկրետ արված է ձեր առաջարկների փաթեթում, չենք նկատում»:

Խոսելով նաեւ այն զեկույցում եղած գնահատականի մասին, ըստ որի՝ հանքարդյունաբերական հանձնաժողովների ներկայացրած հաշվետվությունները արժանահավատ չեն՝ Մանուկյանը հավելեց, որ նման պնդում անելու համար առնվազն այդ հաշվետվություններին վերաբերող ֆինանսական աուդիտը պետք է խեղաթյուրող որեւէ փաստարկ գտներ:

«Էն, որ ոլորտը թափանցիկ չի, հաշվետվողական չի, դա գնահատական է, բայց երբ որ ասում ենք՝ ֆինանսական հաշվետվությունները արժանահավատ չեն, դա նշանակում է, որ պետք է հիմնավորենք: 16 էջանոց զեկույցում այդ հիմնավորումը չեմ գտնում»,- ասաց Մանուկյանը եւ հավելեց, որ այդ զեկույցում հանքարդյունաբերություն բառը կարելի է փոխել այլ բառերով, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիա, շախմատի բնագավառ:

Պատգամավորն ակնկալում էր ավելի ցայտուն արդյունք տեսնել, կամ գոնե օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտար ոլորտի խնդիրները կարգավորելու: 

«Այն, ինչ պահանջում եք որ աշխատանքը լինի, կարող եմ ներկայացնել 5000 էջի սահմանում, ամբողջ նստաշրջանի ընթացքում դրանով զբաղվեք...Դուք ասում եք՝ ինչո՞վ է երեւում արժանահավատ չի. եթե դրա նախորդ պարբերությունը նայեք, կտեսնեք, որ նախորդ պարբերությունում ասվում է, որ որեւէ ընկերություն նշվածներից շահութահարկ չի վճարել, սա պետք է հիմք հանդիսանա ձեզ համար՝ որպես տնտեսագետի, որովհետեւ որեւէ ընկերություն չի կարող տարիներ շարունակ աշխատել առանց շահույթի: Առնվազն նոնսենս է: Երկրորդ փաստը, որը, որպես տնտեսագետ, պարտավոր եք գիտակցել. եթե որեւէ ընկերություն, բացի Լիդիանից, ներկայացված չէ միջազգային հարթակում, սա նշանակում է, որ թափանցիկություն չկա, դրա համար էլ աշխատանքները գնահատվում են ոչ արժանահավատ»:

Պատգամավոր Սարգիս Խանդանյանին էլ հետաքրքրում էր, թե ինչ օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, արդյոք եղել են առերեւույթ հանցագործության տարրեր, որոնցով հանձնաժողովը դիմել է դատախազությանը կամ այլ իրավապահ մարմնի:

«Մենք երբ որ ստացանք տեղեկություն, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2500 ջահ է ներկրել, մեզ համար անհասկանալի էր՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող  ընկերությունը՝ ինչու պետք է 2500 ջահ ներկրի, մենք գրությամբ դիմեցինք մեր ՊԵԿ-ին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք սրացե՞լ են այդ 2500 ջահը եւ արդյոք նրանց փաստաթղթերում հստակ նշվա՞ծ են գները: Որովհետեւ մի թիվ էր, որը հասկանալի չէր ընդհանուր արժեքի մասով: Պատասխանը, որ ստացանք, հետեւյալն էր. ստացվել է 22 կգ մետաղական շղթա, 772 կգ լուսամփոփ, այսպես շարունակ: Մենք խնդրում ենք պարզաբանել՝ 2500 լուսամփոփ բերվե՞լ է, ասում են՝ դա մեր խնդիրը չի»,- պարզաբանեց Բագրատյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ իրենք տվյալ ունեն, սակայն մաքսային մարմինը իրենց հստակ տվյալ չի տալիս, պատճառանաբում են, որ հավաքված ջահ չեն տեսել:

Ավելին, ըստ Բագրատյանի՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել են, սակայն նույնիսկ չի ցանկացել ու չի եկել:

«Այ, օրենսդրական նախաձեռնություն, որ պետք է գտնենք մեխանիզմ, որ քննիչ հանձնաժողով չգալու դեպքում ծառայության ղերավարը պետք է աշխատանքից ազատվի: Որ բարձրաստիճան պաշտոնյան արհամարհի քննիչ հանձնաժողովին, մենք ի՞նչ կարող ենք պահանջել մասնավոր ընկերության ղեկավարից, որոնք ասում են՝ մենք պարտավորություն չունենք տրամադրելու ինֆորմացիա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դժվար է չունենալով լծակներ՝ կատարել այդ աշխատանքը:

Տպել
1776 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել