Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի տարվա 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ 2020 թվականին վճարվել են 987 մլրդ 637 մլն 185 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 1 տրլն 61 մլրդ 188 մլն 702 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ 2020 թվականին 2019-ի համեմատ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են 73 մլրդ 551 մլն 517 հազար դրամով կամ շուրջ 6.9 տոկոսով:

Իսկ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 256 մլրդ 747 մլն 623 հազար դրամ հարկ, ինչը մի փոքր է զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 խոշորների վճարած հարկերին: Նախորդ տարի նրանք վճարել էին 257 մլրդ 366 մլն 423 հազար դրամ։ Ստացվում է, որ առաջին տասնյակի վճարած հարկերը նվազել են 618 մլն 800 հազար դրամով կամ 0.2 տոկոսով:

Ինչպես 2019-ին, այս դեպքում եւս առաջատարը չի փոխվել։ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 6 մլրդ 378 մլն 445 հազար դրամով կամ շուրջ 11.2 տոկոսով։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 45 մլրդ 548 մլն 610 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 904 մլն 142 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով։

Երրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ հարկերով։ 2019-ի համեմատ ընկերության վճարած հարկերն էականորեն նվազել են, ավելի կոնկրետ՝ 9 մլրդ 670 մլն 854 հազար դրամով կամ շուրջ 18.8 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ ընկերության վճարած հարկերը շեշտակի աճել են՝ 9 մլրդ 354 մլն 388 հազար դրամով կամ շուրջ 68.5 տոկոսով։

2020-ի 5-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 428 մլն 853 հազար դրամով կամ շուրջ 2.2 տոկոսով:

Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 17 մլրդ 997 մլն 998 հազար դրամ հարկով։ Ընկերության վճարած հարկերը 2019-ի համեմատ աճել են 3 մլրդ 944 մլն 181 հազար դրամով կամ շուրջ 28.1 տոկոսով։

7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 81 մլն 319 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 99 մլն 213 հազար դրամով կամ շուրջ 0.6 տոկոսով։

8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 15 մլրդ 223 մլն 861 հազար դրամ հարկով։ Նրանց վճարած հարկերն աճել են 1 մլրդ 523 մլն 503 հազար դրամով կամ 11.1 տոկոսով:

Հայաստանի 9-րդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 14 մլրդ 706 մլն 991 հազար դրամ հարկով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 734 մլն 145 հազար դրամով կամ 11.8 տոկոսով:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ վճարած 13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ «ՄՏՍ-Հայաստան»-ի վճարած հարկերն ավելացել են 3 մլրդ 25 մլն 673 հազար դրամով կամ 30.3 տոկոսով:

Տպել
3993 դիտում

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն