Էժան միավոր հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ պատգամավորին (տեսանյութ)

20/01/2021 schedule20:26

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում չի լուծել գերիների վերադարձի հարցը և հետաքրքրվեց՝ ինչու՞ վարչապետը հրաժարական չի տալիս, ընդգծելով, որ վերջինս չի կարողանում սպասարկել ՀՀ շահերը։

Փաշինյանն էլ հիշեցրեց, որ բավականին երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ «Ինչու՞ այս դահլիճում այդ հարցը այդ երկար տարիների ընթացքում չի հնչել։ Ընդ որում, այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում։ Ինչու՞ այդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել է հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչու՞ ամեն անգամ և՛ մեր կառավարության օրոք, և նախկին կառավարությունների չի բարձրացվել։ Դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետևաբար դուք ինչու՞ հրաժարական չեք տալիս։ Եվ ինչու՞ ամեն անգամ չի հնչել այդ նույն հարցը՝ դուք գնացիք, բանակցեցիք և Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչու՞ հրաժարական չեք տալիս: Դուք գնացիք բանակցեցիք, և, օրինակ ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչու՞ հրաժարական չեք տալիս»։

Ըստ վարչապետի՝ գերիների թեմայով ընդդիմադիր գործիչների արած հայտարարությունները խանգարում են հարցի լուծմանը։ «Մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառանալու վրա քաղաքական միավորներ շահենք։ Այո, շատ դժվար է 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ։ Հենց այսօրվա հարցուպատասխանի ընթացքում հարցեր են բարձրացվել, որոնց հնչեցնելու ձևակերպումների արձագանքները, իմ կանխատեսմամբ, մենք կտեսնենք։ Թվում է, թե մենք հարց ենք տալիս ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս՝ էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձևավորվում է շատ կոնկրետ վտանգ»։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նախկինում երբեք գերիների այդպիսի ծավալով վերադարձ չի եղել։ «Կներեք, եթե դուք ինձ ասում եք, որ մենք, որպես իշխանություն, ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք որպես ընդդիմություն՝ առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը: Դուք ձեր շեշտադրումներով և էժան միավոր հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը»։

Տպել
2177 դիտում

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան