Տարեցտարի մեր հարկ վճարողների հարկային կարգապահությունն ավելի է բարելավվում․ ՊԵԿ փոխնախագահ

2020 թվականի արդյունքներով 1000 խոշոր հարկատուները վճարել են մեր երկրի ամբողջ եկամտի 71.3 տոկոսը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Նշենք, որ երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

2020-ի 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։

- Պարո՛ն Մաշադյան, հազար խոշոր հարկատուների 2020-ի ցանկը ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ տարին ճգնաժամային էր։

-  2020 թ. արդյունքներով առաջին խոշոր 10 հարկ վճարողներից 9-ը 2019-ին ընդգրկված են եղել առաջին տասնյակի մեջ։ Այստեղ միայն մի փոփոխություն ունենք՝ «ՄՏՍ-Հայաստան» կազմակերպությունը 2019-ին զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ 2020-ին հայտնվել է առաջին տասնյակում։ Իսկ 2019-ի առաջին տասնյակում հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2020-ին հայտնվել է 11-րդ հորիզոնականում։ Քանի որ մեր երկրում իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ՝ կապված կորոնավիրուսի, հետագայում նաեւ պատերազմի հետ, բոլոր հարկ վճարողներն ունեցան խնդիրներ։ Բացարձակ շեղումներ չենք ունեցել։ 1000 խոշոր հարկ վճարողները 2019-ին վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը կազմում էր երկրի ամբողջ եկամուտների 72.5 տոկոսը։ 2020 թ. արդյունքներով 1000 խոշոր հարկատուները վճարել են մեր երկրի ամբողջ եկամտի 71.3 տոկոսը։ Եթե նկատում եք, այստեղ ունենք ընդամենը 0.8 տոկոսի շեղում։

- Առաջին տասնյակում որոշ դեպքերում նկատվում է հարկերի վճարման մեծ աճ, որոշ դեպքերում՝ մեծ անկում. ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Հարկ վճարողը, ասենք, 2020 թ. ընթացքում երբ անում է իր վճարումները տարբեր հարկատեսակների գծով, դա չի վերաբերում միայն 2020 թ. իր տնտեսական գործունեությանը։ Դա վերաբերում է նաեւ 2019 թ. արդյունքներով առաջացած շահութահարկի գծով պարտավորությունների վճարմանը։

Որպեսզի ավելի պատկերավոր լինի, մի օրինակի վրա բացատրեմ։ Ասենք, կազմակերպությունը, որ 2018 թ. ունեցել է 10 մլն դրամ շահութահարկ, 2019-ին վճարել է կանխավճարներ 8 մլն դրամ։ Երբ, օրինակ, 2019-ին տարին փակում է 11 մլն դրամ շահութահարկով, վճարման ենթակա գումարը դառնում է 11 մլն դրամից հանած 8 մլն դրամը։ Այսինքն՝ մնաց 3 մլն դրամ, չնայած իր շահութահարկը 11 մլն էր։ Սա պայմանավորված է շահութահարկից եւ դրանից բխող կանխավճարների հաշվարկմամբ եւ վճարմամբ, այսինքն՝ վարքագծի փոփոխություն չկա կազմակերպության մոտ։

- Հարկային վճարումների միտումն ինչպիսի՞ն է:

- Ես եւս մեկ անգամ փաստում եմ, որ տարեցտարի մեր հարկ վճարողների հարկային կարգապահությունն ավելի է բարելավվում, եւ այս առումով, իհարկե, մենք ունենք դրական միտումներ։

- 2021-ին հնարավոր կլինի՞ վերադառնալ 2019-ի հարկային եկամուտների մակարդակին։

- ՀՀ պետբյուջեի մասին օրենքով կանխատեսում ենք, որ 2021-ի հարկային եկամուտները պետք է մոտենան 2019-ի հարկային եկամուտներին։ Բայց ամեն ինչ կախված է տնտեսական ակտիվությունից եւ այլ գործոններից, դրա համար դեռ շատ վաղ է գնահատական տալ, թե 2021-ը ինչպիսի ցուցանիշներով կամփոփենք։

Տպել
1418 դիտում

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել