Ցավոք, նոր իշխանության եկած ուժը դատական համակարգի զտման ուղղությամբ գործնական քայլեր չի արել. Ջհանգիրյան (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի անդամի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում իր ելույթի առաջին մասը նվիրեց ԲԴԽ խնդիրներին:

Ասաց՝ Սահմանադրության 173 հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատավորների եւ դատարանների երաշխավորումն է:

Սակայն, ըստ Ջհանգիրյանի, նախ այդ անկախության երաշխավոր մարմինը ինքը պիտի լինի անկախ, որ կարողանա երաշխավորել դատավորների եւ դատարանների անկախությունը:

Այդ առումով, Ջհանգիրյանի բնորոշմամբ, Սահմանադրությունում երաշխավորվում է ԲԴԽ անկախ լինելու հանգամանքը: Սա ապացուցելու համար իրավաբան գիտնականը մի քանի գործոն նշեց, որոնց թվում են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորին հավասար վարձատրությունը, պաշտոնից ազատման բարդագույն պրոցեսները, գիտնական անդամների համար քաղաքական կուսակցությունների անդամ լինելու արգելքը եւ այլն:

«Այս ամենից հետեւում է, որ սահմանադրական եւ օրենադրական երաշխիքները կարծես թե բավարար են՝ այդ մարմնի անկախ գործունեությունը ապահովելու համար»,- ընդգծեց նա:

Ելույթի երկրորդ հատվածում թեկնածուն խոսեց դատարանների անկախության մի քանի խնդիրների մասին: 

«Տարածված է այն միտումը, որ եթե դատարանները անկախ են օրենսդիր ու գործադիր իշխանություններից, ուրեմն նրանք անկախ են: Իրականում այդ անկախության կամ կախվածության գործոնները շատ ավելի շատ են: Դրանք ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից պետք է անկախ լինեն, քրեական կամ գողական համակարգերից պետք է անկախ լինեն, ընդդիմադիր, իշխանական ուժերից պետք է անկախ լինեն, այլ կլաններից պետք է անկախ լինեն»,- ասաց Ջհանգիրյանը՝ ավելացնելով, որ, բացի այս ամենը, կա անկախության ներքին մի խնդիր. դա ստորադաս դատարանների անկախությունն է վերադաս դատարաններից:

Իրավաբան գիտնականի համոզմամբ՝ ստորադաս դատարանները Հայաստանում ֆունկցիոնալ եւ այլ կախվածություն ունեն վերադասներից: «Վերադաս դատարանի ղեկավարը կարող է թելադրել ստորադաս դատարանի դատավորին ցանկալի որոշումը»,- վստահեցրեց նա եւ շարունակեց.

«2007 թվականին ընդունված դատական օրենսգիրքը, ըստ էության, մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ, եւ բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս դատարանների դատավորներին ցանկալի որոշումը: էդ օրենսգիրքը շատ հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ մոգոնած, հորինած մեղադրանքներով տարիների, երկար ամիսների ազատազրկման դատապարտվեցին»:

Այնուհետեւ շեշտելով, որ այդ բուրգը որոշ բացառություններով մինչ օրս գործում է՝ Ջհանգիրյանը շատ կարեւրո համարեց ԱԺ օրենսդրական նախաձեռնությունը, որ կարողանանք հետագայում բոլոր դատավորներին ու դատարաններին հնարավորինս անկախացնել վերադաս դատական ատյանների եւ ԲԴԽ ազդեցություններից:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածուն, գործող դատական համակարգի զտման խնդիրն է:

«Ցավոք, նոր իշխանության եկած քաղաքական ուժը այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, եւ մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շարժվում է առաջ: Իսկ մաքրման, զտման խնդիր գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, մասնավորապես՝ Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ կետը հնարավորություն է տալիս դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ կիրառել, եւ այդ հնարավորությունը օրենսդիրը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են համակարգը. ավելի վատ բառեր չեմ ուզում օգտագործել»:

Վերջին խնդիրը, որի մասին ելույթի շրջանակներում հասցրեց խոսել Ջհանգիրյանը, կապված է ՍԴ-ի լիազորությունների հետ:

Նրա համոզմամբ՝ իր ստեղծման օրվանից մեր ՍԴ-ն փորձել է դառնալ բոլոր դատարանների գերագույն դատարանը:

«Եվ իր որոշումներով մինչ օրս էլ, թող ներեն կոլեգաներս, փորձում են մտնել Վճռաբեկ դատարանի տիրույթ, իրենց որոշումներում օրենքների միատեսակ կիրառման հրահանգներ են տալիս: Այդպիսի իրավունք ունի Վճռաբեկ դատարանը: ՍԴ-ն պետք է հերքի կամ հաստատի այս կամ այն նորմի հակասահմանադրականության խնդիրը եւ ոչ ավելին»,- եզրափակեց Ջհանգիրյանը:

Ինչո՞ւ է կարեւոր դատարանների անկախությունը: Ջհանգիրյանը նշեց, որ եթե մենք կարողանում ենք ստեղծել շատ թե քիչ ինքնուրույն դատարան, մենք կարողանում ենք բարձրացնել նախաքննության որակը, բարձրացնում ենք մեղադրանքի պաշտպանության որակը, որովհետեւ ստեղծում ենք իրական մրցակցային դատարան, որտեղ պետք է հաղթի ուժեղը, հիմնավորը, գրագետ փաստեր ներկայացնողը եւ ոչ թե իշխանական ուժը կամ ուրիշ բան: 

Ավելին, ըստ նրա, շահում են նաեւ լավ փաստաբանները, որովհետեւ սկսում են հաղթել այն փաստաբաննեը, որոնք գրագետ պաշտպանում են, եւ ոչ թե նրանք, որոնք լավ կապեր ունեն:

Տպել
1897 դիտում

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը