Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Արագածատոնի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով մերժելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Կարեն Եսայանը:

Սահակյանը, հիշեցնենք մեղադրվում է խարդախության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքում Սահակյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ այն անհիմն է որակում:

Ըստ ԱԱԾ-ի՝ այսօր տարածած հաղոդագրության՝ ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։

Նշենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը արդեն մեկ անգամ դատապարտվել է իր պաշտոնավարման օրոք կատարած չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Հանցագործությունը բացահայտվել էր 2019 թվականին. Սարգիս Սահակյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանի դատավճռով՝Սարգիս Սահակյանը մեղավոր  էր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես պատիժ էր նշանակվել տուգանք՝ 800 հազ դրամի չափով, սակայն միևնույն ժամանակ դատարանը կիրառել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումը եւ նրան ազատել պատժի կրումից, այսինքն՝ 800 հազ. դրամ տուգանքը վճարելուց։

Մասնավորապես ըստ մեղադրանքի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում՝ էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։

Նախկին մարզպետի եւ նրա եղբոր՝ Նաիրի Սահակյանի անունը պարբերաբար հայտնվել է մամուլում: Դեռեւս մի քանի տարի առաջ «Հետքը» գրել էր, որ  Նաիրի Սահակյանը օգտվելով մարզպետ եղբոր դիրքից, Արագածոտնում իրականացնում էր դպրոցաշինական և այլ խոշոր ծրագրեր: Ավելին, մարզպետարանը տարիներ շարունակ խոշոր պայմանագրերը կնքել է հենց «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ: Որոշ դեպքերում հենց Սարգիս Սահակյանն է եղբոր հետ կնքել պետական գնման պայմանագրերը:

Տպել
5518 դիտում

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին