Երկրի հակառակ կողմը (2008-11-01)

14/01/2011 schedule18:51

Սկիզբը` նախորդ համարներում 76. եւ տեսանելի դարձավ պատերազմը Մի քանի օր Զուրաբին չէի տեսնում, չնայած գտնվում էինք նույն տան մեջ։ Երբ արթնանում էի, նա նոր-նոր քնած էր լինում, իսկ երբ ես էի քնում, գալիս էր արթնանալու նրա ժամը։ Շուրջերկրյա ճանապարհորդությունը, ժամային բազմաթիվ գոտիների հատումը եւ, ի վերջո, սովորական հոգնածությունը ինձ ստիպում էին գամված մնալ անկողնուն, այնքան ժամանակ, մինչեւ թիֆլիսյան ցերեկները ինձ համար ստացան իրենց սովորական իմաստը` գիշերվա տեղը զիջելով գիշերներին։ Զուրաբը, այսուհանդերձ, զբաղված էր, եւ նրա առաջին հոգսը փախստական հարազատների վերադարձն էր իրենց բնակության վայրեր. նրանք անհամբեր սպասում էին, թե երբ պետք է ռուսական զորքերը հեռանան իրենց գյուղերից։ Ես հասկացա, որ նրանք հենց այս պահին էլ կարող են վերադառնալ, նման վերադարձը հնարավոր է։ Սակայն վրացիները չէին ցանկանում իրենց բնակավայրերում ռուսների հետ համակեցության անգամ 30 րոպեանոց փորձ ձեռք բերել եւ ունեին մի ներքին որոշում. չվերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ «ռսի անիծված ոտը» չի հեռացել իրենց տներից։ Իսկ ես պարապությունս պարպում էի Իմաստուն Ծերուկի տան պատուհաններից ու պատշգամբից Թիֆլիսին նայելով։ Ինձ թվում էր, թե կյանքը այստեղ մտնում է բնականոն հուն։ Կյանքը մտնում է բնականոն հուն։ Կյանքը մտնում է բնականոն հուն։ Իմ մեջ ձեւակերպում էի այս միտքը եւ հանկարծ զգացի, թե որքան օտար է այն հնչում` ինձ համար։ Օտար հնչում էր ոչ թե «կյանքի բնականոն հուն» հասկացությունը, այլ այն, ինչ ես նկատի էի ունենում` մտածելով, թե կյանքը Թիֆլիսում մտնում է բնականոն հուն։ Ահա մարդիկ գնում են աշխատանքի, վերադառնում տուն, այդ ընթացքում զրույցներ անում ծառայակիցների հետ, սրճարան գնում, երբեմն` ռեստորան, նստում ու խոսում` դեսից-դենից, մասնակցում խնջույքների, կենացներ ասում, պարում ու նայում պարողներին, երաժշտություն պատվիրում ու մուննաթ գալիս երաժիշտների վրա, որ իրենց պատվիրածը ավելի ուշ նվագեց, քան մոտակա սեղանին նստած խիյարներինը. «Ապե, կարող ա՞ տեղը չես բերում»։ Ես մտածում էի Թիֆլիսի կարգավորվող կյանքի մասին, ու հանկարծ զգացի, որ այդ իմ, իմ կյանքն է մտել բնականոն հուն. հետախուզում, ընդհատակ, կոնսպիրացիա, հեղափոխություն, բանտ, զրկանքներ։ Ահա սա է իմ կյանքի բնականոն հունը։ Ոչ այն պատճառով, որ չեմ սիրում աղմկոտ քեֆերը, սրճարաններում ժամանակ սպանելը, առօրյա կյանքն իր հաճույքներով ու հոգսերով։ Չէ, պարզապես գալիս է մի պահ, երբ հասկանում ես, ապա եւ տեսնում ես, թե ինչ հրեշավոր բան է թաքնված այդ ամենի տակ, ինչ հրեշավոր դավադրություն։ Ես նայում էի Թիֆլիսին ու մտածում Երեւանի մասին, Երեւանի սրճարանների ու առօրյայի մասին։ Ես մտածում էի պատերազմի մասին, այն պատերազմի, որ թաքնված էր այդ սրճարանների, ռեստորանների, ավտոմեքենաների, տոների ու համերգների ետեւում։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ։ Ամենահրեշավոր պատերազմը այն է, երբ նրա աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգ ու պարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ։ Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում` չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին։ Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետեւում։ Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին` բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկների, բոզացած եւ դրանից հպարտ տղաների, բոզացած եւ դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Եւ որքան համոզի~չ են փաստարկները. «Բայց չէ՞ որ բոլորը դրան են ձգտում, բայց չէ՞ որ բոլորը երազում են` ավտո, տուն, փող, ընդունելություններ, հանդիպումներ, բարձրաշխարհիկ զրույցներ, առավելություն, առավելություն ում նկատմամբ պատահի. պատահական անցորդի, հարեւանիդ, ընկերոջդ, անգամ եղբորդ նկատմամբ։ Բայց չէ՞ որ կյանքը հիանալի է, տես` ինչ հիանալի են այս սրճարանները, ինչ հաճելի են այս ռեստորանները, այս հանգստությունը, այս դիրքը, այս համարումը։ Տես` որքան հարգանքով են քեզ հետ, քեզ գնահատում են, քեզնից նույնիսկ զգուշանում են, եւ մնում է միայն վայելել, վայելել այդ ամենը։ Մնում է միայն խելացի լինել, խելացի, մի փոքր խելացի։ Բոլորը, բոլորը դրան են ձգտում, բայց բոլորը չէ, որ իրականացած են տեսնում իրենց ձգտումները։ Բոլորը, բոլորը ձգտում են դրան...»։ - Բայց նրանք չեն տեսնում պատերազմը, չգիտեն պատերազմի մասին, չեն կռահում անգամ դրա գոյությունը... - Պատերա՞զմ, ի՞նչ պատերազմ, որտե՞ղ ես դու պատերազմ տեսնում։ - Ահա, հենց այստեղ, հենց Աբովյան փողոցում, հենց Հանրապետության հրապարակի երգող շատրվանների մոտ, հենց Օպերայի սրճարաններում, ռեստորաններում, դպրոցներում, համալսարաններում, հանգստյան տներում, ոստիկանության բաժիններում, խանութներում. ամենուր, ամենուր պատերազմ է ընթանում, այդ պատերազմը խժռում է մեզ, այդ պատերազմը սպանում, գերեվարում է մեզ։ Բայց մարդիկ չեն տեսնում այդ պատերազմը, նրանք զոհվում ու գերեվարվում են այդ պատերազմում, բայց չեն տեսնում պատերազմը... - Դե, լավ, լավ, վերջ տուր։ Դու չափազանց վառ երեւակայություն ունես, բարեկամս։ Քեզ հանգստանալ է հարկավոր. գիտե՞ք, իմ ծանոթներից մեկը շատ լավ մասնագետ է եւ ասեղնաբուժությամբ լուծում է բոլոր պրոբլեմները... - Դադարեցրեք պատերազմը... - Ի՞նչ պատերազմ, բարեկամ, չկա այստեղ ոչ մի պատերազմ... - Դուք թաքցնում եք պատերազմը, դուք մարդկանցից թաքցնում եք պատերազմը, որպեսզի նրանք չնկատեն անգամ իրենց դավաճանությունը եւ իրենց բոզությունը։ Դուք ոչնչացնում եք մարդկանց ձեր սրճարանային ու հարմարավետ զնդաններում, դուք գնում եք նրանց հոգիները եւ պղծում նրանց մարմինները։ Դուք թաքցնում եք պատերազմը, որպեսզի զոհերը լինեն անպաշտպան, որպեսզի ոչ ոք չմտածի կողքինին, այդպիսով ինքն իրեն պաշտպանելու մասին... - Դե, լավ, լավ։ Մի՞թե դու չես նկատում, թե որքան երջանիկ են նրանք։ Երկարավետ լիմուզիններ, խրախճանք, հաճույքներ եւ այդ ամենին հասնելու, վայելելու անսահման ձգտում։ - Դուք թաքցնում եք պատերազմը։ - Չկա ոչ մի պատերազմ։ - Ես մարդկանց կպատմեմ այդ պատերազմի մասին։ - Քեզ ոչ ոք չի հավատա։ - Ես մարդկանց ցույց կտամ այդ պատերազմը, այն կդարձնեմ տեսանելի։ - Եղբա~յր, մի ասա, խնդրում եմ, այդպիսի բաներ... - Մենք տեսանելի կդարձնենք պատերազմը... - Չկա ոչ մի պատերազմ, չկա, չկա, չկա, չկա։ Դու չես կարող։ Չկա պատերազմ։ - Մենք տեսանելի կդարձնենք պատերազմը. հետո դուք կպարտվեք ձեր պատերազմում։ - Ոչ, այդ դուք կպարտվեք... - Մենք վաղուց պարտված ենք, եւ մենք կհաղթենք մեր պարտությանը` նախ... *** Ես նայում եմ Թիֆլիսին եւ ահա նայում եմ կյանքին։ Վայելք եւ զրկանքներ, ապահովություն եւ վտանգներ, խրախճանք եւ տագնապ, ձեռքբերումներ եւ կորուստներ, հանգիստ եւ խոշտանգում, բնակարան եւ բանտ։ Ես փորձում եմ գտնել մարդկային կյանքի ամենամիստիկական մոմենտի բացատրությունը։ Այդ ե՞րբ, այդ ինչպե՞ս եւ ինչի՞ արդյունքում է զրկանքը ավելի կարեւոր դառնում, քան վայելքը։ Այդ ինչպե՞ս են վտանգները դառնում ապահովությունից նախընտրելի, խրախճանքը խեղկատակություն է թվում, իսկ տագնապը` երջանկություն։ Այդ ինչո՞ւ են ձեռքբերումներդ կորուստ թվում, իսկ ձեռքբերումներ լինում են միայն կորուստների մեջ, այդ ինչո՞ւ են խոշտանգումները թեթեւացնում հոգիդ, իսկ հանգստի պահին մի խոշտանգող փոթորիկ է ծվատում հոգիդ։ Այդ ե՞րբ է բանտը նախընտրելի դառնում բնակարանից եւ ինչո՞ւ։ Թերեւս միայն այն պահին, երբ տեսնում ես պատերազմը, երբ հրաժարվում ես չնկատելու տալ պատերազմը, երբ զգում ես, որ չես ուզում այլեւս բոզանալ, երբ զգում ես, որ հոգնել ես փախչելուց, կեղծելուց։ Երբ զգում ես, որ հոգնել ես պարտվելուց։ Եւ հասկանում ես, որ զրկանքի մեջ է հաղթանակը, տագնապի մեջ է խաղաղությունը, կորուստների մեջ է ձեռքբերումը, խոշտանգման մեջ է ուժը, նվաստացման մեջ է արժանապատվությունը, երբ հասկանում ես, որ քո բնակարանը բանտ են փորձում դարձնել քեզ ու քո երեխաների համար։ Եւ կանգնում ես, ամուր կանգնում ոտքերիդ վրա ու շրջվում դեպի պատերազմը եւ ձեռնոց նետում հանգիստ ու անվրդով. - Դե, եկեք, դե, եկեք, բոզի վաստակներ...

Տպել
1735 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը