ԵՊՀ-ում կստեղծվի աշխատավարձերի չափը եւ աշխատանքի հետ դրա համապատասխանությունը ուսումնասիրող հանձնաժողով

29/01/2021 schedule21:25

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի շուրջ 6 ժամ տեւած նիստը անցկացվեց առանց նախագահի:

Նիստը հրավիրելու նախաձեռնությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Գեղամ Գեւորգյանինն էր: Խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նիստի սկզբում ցավով նշեց, որ իրենք արդեն երրորդ անգամ են հայտնվում այս իրավիճակում, երբ չգիտեն, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի:

«Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, ռեալ հիմք չէ՝ նիստ հրավիրելու համար, որովհետեւ ե՛ւ կանոնադրությամբ, ե՛ւ խորհրդի աշխատակարգով նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի:  Մենք պետք է կարգավորում տանք եւ հասկանանք՝ երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ այլեւս կազմում չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որպեսզի խորհրդի նիստի օրինականությունը, հաջորդ նիստի  հրավիրման հետ կապված, կասկածի տակ չդրվի»,- ասաց նա:

Նման դեպքերից խուսափելու համար որոշվեց կարգում փոփոխություն մտցնել, ըստ որի՝ երբ չկա նախագահ, քարտուղարը, եթե սովորող անդամ չէ, կարող է ստանձնել նիստը հրավիրելու պարտականությունները:

Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա աշխատանքի շնորհիվ օլիմպիադաներում աշակերտների ձեռք բերած հաջողությունները եւ առհասարակ գիտության եւ կրթության մեջ նրա մեծ վաստակն ու ներդրումը:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց կենսագրությունը, աշխատանքային գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի՝ իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։

Հայկազ Նավասարդյանը մեծ պատիվ համարեց, որ իրեն վստահում են այդպիսի պատասխանատու պաշտոն, եւ պատասխանելով այն հարցին, թե կգտնի՞ համապատասխան ժամանակը, եւ նիստերը նրա  համար չե՞ն հայտնվի երկրորդական, երրորդական պլանում, ու կրկին չե՞ն ունենա անցյալի  տխուր պատկերը, Հայկազ Նավասարդյանը պատասխանեց. «Ֆիզմաթ դպրոցը, իհարկե,  գտնվում է լավագույն ռելսերի վրա, դպրոցում որպես տնօրեն աշխատելու պայմանագրային ժամկետս լրանում է դեկտեմբերին, որից հետո ես չեմ պատրաստվում առավել եւս  65 տարեկանից հետո սահմանափակման գործոնը հաշվի առնելով աշխատել դպրոցում:  Ես նաեւ ԿՏԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, եւ կարծում եմ, որ կկարողանամ ըստ պատշաճի համատեղել երկու  աշխատանքները»:

 Խոսելով համալսարանի՝ իր տեսլականի եւ առհասարակ ԵՊՀ-ի զարգացման իր պատկերացումների մասին՝ Հայկազ Նավասարդյանը ավելացրեց. « Ես գտնում են, որ պետական համալսարանը միգուցե պետք է լինի անվճար՝ պետության հաշվին ֆինանսավորվող: Թող այն լինի խիստ ընտրության սահմաններում, բայց, կարծում եմ, մեր փոքր երկրում գոնե մայր բուհը կարող է լինել  անվճար: Նաեւ  հասկանում եմ, որ շատերի մտքով կանցնի, որ դա կարող է բերել  կոռուպցիոն ռիսկի, բայց ամեն ինչ կարելի է կարգավորել»:

ՀԽ նախագահի մյուս թեկնածու Կառլեն Խաչատրյանը նշեց, որ Հոգաբարձուների խորհուրդը, լինելով ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը, պետք է ուշադրություն դարձնի համալսարանում կառավարման արդյունավետության բարձրացմանը.

«Պետք է փորձենք համալսարանի կառուցվածքի օպտիմալությանը ռեալ եւ ճիշտ  գնահատական տալ, միասին  վերլուծենք,  գնահատենք  բոլոր հնարավորությունները, ու միասնական ուժերով փորձենք լուծել համալսարանի առջեւ ծառացած խնդիրները»:

Որպեսզի կառավարումը արդյունավետ լինի, ըստ նրա, նախ եւ առաջ պետք է ներդնել  վարչական օղակների ղեկավարների մրցութային հիմունքներով տեղակալման սկզբունքը, պետք է բարձրացնել ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը եւ արտաքին աշխարհից ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել ԵՊՀ-ի զարգացման համար:

ԵՊՀ ուսանողկան խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ եւ Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ, քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը ստացավ  14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն: Ըստ օրենքի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների  պարզ մեծամասնությամբ: Անհրաժեշտ 16+1 ձայնը չապահովելու պատճառով առաջարկված թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց որպես ՀԽ նախագահ, եւ օրակարգի այդ հարցը տեղափոխվեց հաջորդ նիստ:

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ՀԽ անդամների հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ 2021 ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը: Նրա խոսքով, ԵՊՀ 2021 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է։ «Դեֆիցիտի լրացման աղբյուրը 2021 թ. հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է», -ընդգծեց նա։

Նախահաշվի հաստատումից հետո Հոգաբարձուների խորհրդի անդամները կողմ քվեարկեցին նաեւ «ԵՊՀ» հիմնադրամի «Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի խմբագրություն» եւ «Գիտական տեղեկագիր» հանդեսի խմբագրություն» կառուցվածքային ստորաբաժանումների միացմանը «Գիտական քաղաքականության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանմանը:

Այնուհետեւ քննարկվեց եւ հաստատվեց ԵՊՀ 2021 թվականի հաստիքացուցակը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ կատարվել է օպտիմալացում տնտեսական բլոկում, աշխատակիցների քանակը պակասեցվել է, դասախոսների կազմում իհարկե կան փոփոխություններ՝ կապված ուսանողների թվի նվազման հետ, բայց այդ փոփոխությունները էական չեն։

«Անցնող  տարի  ԵՊՀ-ն մասնակցել է համաֆինանսավորման ֆինանսական ծրագրերին բավականին արդյունավետ: Այս տարի փետրվարից նախատեսում ենք պրոֆեսորադասախոսական անձնակազմի  աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում,  նույն չափով նաեւ՝ ամբոնի  վարիչների դեպքում, բայց միայն դասախոսական հատվածի համար, որոշ դեկանների աշխատավարձի բարձրացում՝   10 տոկոսից ավելի: Սեպտեմբեր ամսից նախատեսում ենք մնացած աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով, ավանդական 13-րդ աշխատավարձը հաշվված է, իսկ օգոստոս ամսվա վերջին՝ 50 տոկոս պարգեւատրում համալսարանի բոլոր աշխատակիցներին: Առաջարկ եմ ներկայացնելու ֆինանսական վարչությունը եւ եւս մեկ նմանատիպ վարչություն լուծարելու, բայց մինչեւ այդ ես դա պիտի քննարկեմ գիտական խորհրդում»,- նշեց Գեղամ Գեւորգյանը:

Ռեկտորի պաշտոնակատարին ուղղված հարցին՝ թե սոցիալական արդարության սկզբունքից ելնելով՝ չի՞ կարծում, որ թեկուզ մայիսից պետք է բարձրացնել անձնակազմի բոլոր դասախոսների աշխատավարձը, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Սկզբունքային մի դիտարկում ունեմ, որը ուղղակի իմ կարգավիճակը  թույլ չի տալիս դա իրականացնել: Ի՞նչ ունեինք երկու- երեք տարի առաջ ու հիմա ի՞նչ ունենք: Ունեինք 20 հազար ուսանողություն, ինչ-որ քանակի դասախոսներ, ուսումնաօժանդակ անձնակազմ եւ ամբիոնի վարիչներ: Հիմա ունենք 14000-ից մի քիչ ավելի ուսանողություն, բայց թեեւ դասախոսների թիվն էլ ժամերի քիչ քանակով պայմանավորված՝ շատ չեն, այնուամենայնիվ, ամբիոնների քանակը չի պակասել, ամբիոնի վարիչները, ամբիոնների լաբորանտները իրենց տեղում են: Իմ համոզմամբ՝ ամբիոնների քանակը պետք է կտրուկ պակասեցնել, քանի որ աշխատանքի անհավասարության խնդիր կա, օրինակ՝ ամբիոնի լաբորանտը  օրվա մեջ իրականում կատարում է 1-2 ժամվա աշխատանք. պետք է ամբիոնները միանան՝ վերածվելով մեկ ընդհանուր գրասենյակի», - նշեց նա:

Այնուհետեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հերթականությամբ քննարկեց ու հաստատեց ԵՊՀ կարիքների համար աշխատակիցների առողջության ապահովագրման ծառայությունների մատուցման գնման, անվտանգության ապահովման ծառայության մատուցման պետական գնման, սանիտարական մաքրության ծառայության մատուցման գնման պայմանագրերը:

Կառլեն Խաչատրյանի առաջարկով ՀԽ-ն որոշեց ստեղծել 5 անդամից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի չափերի ուսումնասիրմամբ եւ այդ հարցերի կանոնակարգմամբ:

Ըստ նրա՝ հանձնաժողովը կուսումնասիրի կատարվող աշխատանքի ծավալը եւ կփորձի, ըստ էության, հավասարակշռել դրա դիմաց տրվող աշխատավարձերի չափը, որպեսզի չստացվի, որ տարիներ ի վեր իրենք անընդհատ փոփոխություններ են կատարել հաստիքացուցակում, բայց դարձյալ խնդիրը վերջնական կարգավորում չի ստացել: «Հիմնական խնդիրները հատկապես վարչական բլոկում են: Վարչության պետերը ստանում են 350-762 հազար դրամ. խոսքը վերաբերում է միայն հաստիքային դրույք՝ ավելացրած լրավճար գումարին, առանց հեռակայի լրավճարների։ Թե հեռակայից ինչքան լրավճար են ստանում, դրա մասին հաստիքացուցակում ներառված չէ: Ամենակարեւոր գործառույթը ուսումնամեթոդական, հետբուհական կրթության, միջհամալսարանական կրթության վարչություններն են անում, բայց ամենացածր աշխատավարձը այս վարչության պետերն են ստանում՝ 350 հազար ու 0 լրավճար, այն դեպքում, երբ կան ասենք  վարչություններ, որոնց կազմի մեջ որեւէ  բաժին չկա, կամ կա 4-5 աշխատող ու ստանում է այդ նույն 350 հազարը՝ գումարած 250 հազար լրավճար: Իմ կարծիքով՝ այդ մոտեցումը անթույլատրելի է: Պետք չէ աշխատավարձը նվազեցնել, բայց գուցե մյուսների աշխատավա՞րձն է պետք բարձրացնել, ի վերջո, սոցիալական արդարության գաղափարը կոլեկտիվում պետք է կիրառվի՞, թե՞ չկիրառվի», - նշեց նա: 

Մարիամ Գեւորգյան

Տպել
1910 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)