Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել

29/01/2021 schedule13:35

Երեւանի պետական համալսարանում այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է նոր նախագահի ընտրությանը։

Առաջադրվեց երկու թեկնածու։

Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը՝ հատկապես կարեւորելով նրա սկզբունքայնությունն ու արդյունավետ աշխատանքը։ Նա, ի դեպ, խոսքը սկսեց հետեւյալ նախաբանով՝ պատմելով, թե ինչպես է ծանոթի համար միջնորդել նախկին ուսանող Նավասարդյանին, բայց այդ երեխան այդպես էլ չի հաղթել նրա նախագահությամբ ակցկացված մրցույթում։

«Մինչ թեկնածությունը առաջադրելը՝ ես մի փոքր նախաբան ունեմ։ Մի օր մի բուհի դասախոսի՝ իրեն շատ մոտիկ բարեկամը՝ ոչ հարազատ, այլ խնամին, խնդրում է, որ դասախոսը միջամտի մրցույթին, որին պետք է մասնակցեր իր երեխան, քանի որ մրցույթի նախագահն այդ դասախոսի ուսանողն էր։ Դասախոսը հարցնում է՝ ինչպե՞ս միջամտեմ, բայց, ի վերջո, զանգ է տալիս իր ուսանողին, ասում՝ խնդրում եմ ուշադիր եղիր երեխային, բարեկամս է։ Ուսանողը ասում է՝ շատ լավ, բայց այդ երեխան մրցույթը չի անցնում։ Այդ սկզբունքային ուսանողը իմ նախկին ուսանողն էր՝ Նավասարդյան Հայկազը, իսկ այդ ոչ այդքան սկզբունքային դասախոսը՝ ես։ Ճիշտ է, այդ ժամանակ ես ամաչեցի իմ արածի համար, բայց շատ հարգեցի Նավասարդյան Հայկազին և հասկացա՝ ինչու է այդ դպրոցը տալիս շատ լավ շրջանավարտներ։ Այնքան՝ լավ, որ սկզբնական կիսամյակում մենք այդ ուսանողների հետ չգիտենք՝ ինչպես վարվել, որովհետև նրանք ամեն ինչ գիտեն եւ ձանձրանում են դասերին։ Ստիպված նրանց հետ լրացուցիչ ինչ-որ գործեր ենք անում, որպեսզի չհիասթափվեն համալսարանից»,- մասնավորապես նշեց Չուբարյանը։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։

Նիստում 15 կողմ ձայնով որոշվեց քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի։ Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում է գրել նախորդ տարվա դեկտեմբերի կեսին։

Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Մուրադյանը հրաժարական տվել։ Անահիտ Չուբարյանը պատասխանեց, թե՝ որքանով իրեն հայտնի է, կապիտուլյացիոն պայմանագրից հետո հիսաթափություններ ունեցավ։

Գեւորգ Մուրադյանը, որ մինչ այժմ չի մեկնաբանել իր որոշման պատճառը, այսօր մեր հարցմանն ի պատասխան՝ նույնպես հրաժարվեց դա անել։ Այդուհանդերձ, նրան զարմացրեց նիստի ընթացքում բարձրաձայնված տարբերակը։ Մուրադյանը դա չհաստատեց։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1917 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս