Երևան
12 °C
Այսուհետ, որպեսզի Երեւանի պետական համալսարանի շրջանավարտները ստանան նաեւ մանկավարժի որակավորում, պետք է լրացուցիչ վճարեն 150 հազար դրամ:
Բուհում վստահեցնում են, որ դա շատ բնական երեւույթ է, ու որ այդ քայլը ոչ մի կերպ չպետք է կապել ուսանողներին տրամադրվող զեղչերը վերականգնելու որոշման հետ: Խոսքը գերազանցության զեղչերի մասին է, որն այս տարվա փետրվարից համալսարանը կրճատել էր: Դա բացատրել էր նրանով, որ, օրինակ, ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար որոշակի զեղչեր է կիրառում, նաեւ իրականացնում է սոցիալական մի շարք ծրագրեր, հետեւաբար հնարավորությունները սահմանափակ են` բոլոր ուղղություններն ընդգրկելու համար:
Բայց գրեթե անմիջապես էլ ԵՊՀ-ն ստիպված եղավ տեղի տալ ուսանողների բողոքին ու վերականգնել գերազանցության զեղչը: Ուստի, անհրաժեշտություն առաջացավ որոշել, թե ինչ միջոցների հաշվին պետք է դա փոխհատուցել: Այժմ ահա պարզվում է, որ ուսանողներից գումար է գանձվելու մանկավարժի որակավորում տրամադրելու համար:
«Դրանք չի կարելի իրար հետ կապել, որովհետեւ տարբեր բաներ են, ու մանկավարժի որակավորումը արդեն պարտադիր չէ: Ուսանողներին մինչեւ ապրիլի 1-ը ժամկետ է տրվել, որպեսզի այդ որակավորումը ստանալ ցանկանալու դեպքում դիմեն դեկանատներ: Հնարավոր է` ոչ մեկը չդիմի կամ երկու հոգի դիմեն: Այսինքն` դու չես կարող հաշվարկ անել, որ այսքան գումար կստացվի եւ դա կուղղես ուրիշ նպատակի: Իսկ դասախոսը հո անվճար չի՞ աշխատում: Այդ գումարը հազիվ հերիքելու է դասախոսի աշխատավարձը վճարելուն»,- մեր զրույցում ասաց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը:
Նա մանրամասնեց, որ պետական համալսարանում ուսանողներին առաջարկվող մասնագիտությունների թիվը մոտ 60 է: Նախկինում դրանց գրեթե կեսի դեպքում տրվել է նաեւ մանկավարժի որակավորում: Հետո, 2016-2017 ուսումնական տարում կրթության եւ գիտության նախարարությունն արգելել է այդպես վարվել: Բայց բուհը դիմել է գերատեսչություն եւ վերստացել այդ թույլտվությունը:
Միայն թե հիմա արդեն մանկավարժ դառնալ ցանկացող ուսանողները, ուսման վարձից բացի, պետք է վճարեն այդ որակավորման համար: Իսկ ահա մանկավարժական դասընթացներին մասնակցել չցանկացող ուսանողների դեպքում վարձավճարի նվազում չի լինի: Բուհում դա բացատրում են` ասելով, որ ուսումնառության 4 տարիների ընթացքում ուսանողները պետք է հավաքեն պարտադիր 240 կրեդիտ, եւ այդ շեմի փոփոխություն չի եղել: Հետեւաբար, մանկավարժական առարկաները շրջանցողներն այդ կրեդիտները լրացնելու են մասնագիտական այլ առարկաներ ուսումնասիրելով: Իսկ մանկավարժի որակավորման համար պետք է վաստակել հավելյալ 30 կրեդիտ:
Փոփոխությունը վերաբերելու է ոչ միայն հաջորդ ուսումնական տարիներին Երեւանի պետական համալսարան ընդունվողներին, այլեւ արդեն ընդունված եւ առաջին կուրսում սովորողներին: Մանկավարժական դասընթացները կազմակերպվելու են երրորդ կիսամյակից մինչեւ վերջին` ութերորդ կիսամյակ, եւ 150 հազար դրամը սովորողները պետք է վճարեն այդ ընթացքում` մաս առ մաս:
Այս նորամուծությունը, սակայն, բուհում բավական լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչում համոզվեցինք ուսանողների հետ զրույցում: Նրանցից շատերն իրենց խաբված են զգում:
Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհիներից մեկը, նախընտրելով անունը չհրապարակել, նկատեց, որ երբ սեպտեմբերին իրենք բուհ էին ընդունվում, այսպիսի փոփոխության հնարավորության մասին ոչ ոք չի տեղեկացրել: Իսկ եթե արդեն իսկ կար մանկավարժի որակավորում տրամադրելու ԿԳՆ-ի արգելքը, ինչպես վերեւում է նշվում, ապա այդ մասին նույնպես ուսանողներին ոչինչ չի հայտնվել: Մեր զրուցակցի խոսքով, իր կուրսընկերների 90 տոկոսը ռուս բանասիրության ֆակուլտետ է ընդունվել հետագայում ուսուցիչ աշխատելու նպատակով:
«Մեկը ես` անվճար եմ սովորում: Կարող է պատրաստ չեմ 150 հազար դրամ վճարել: Մենք համալսարան ընդունվել ենք` իմանալով, որ պետք է նաեւ մանկավարժի որակավորում ստանանք: Իսկ ինչքանո՞վ վստահ լինենք, որ հաջորդ տարի չեն գալու, ասեն` մի նոր դասընթաց կա, որը պիտի անցնեք, հետո մանկավարժ դառնանք, որպեսզի կարողանաք տարրական կամ ավագ դպրոցում աշխատել: Կամ եթե մենք հիմա ասենք` համաձայն ենք այդ 150 հազարը վճարել, հետո չեն ասի` դա քիչ է, 300 հազար պետք է վճարեք եւ այլն: Մենք դեմ ենք, ու ինձ թվում է՝ մեր կուրսի 100 տոկոսը դեմ է»,- ասաց երիտասարդ աղջիկը: Նշենք, որ հնարավոր է ստորագրահավաք կազմակերպեն` իրենց դժգոհությունն արտահայտելու: «Իսկ եթե չլինի, պետք է ստիպված մենք ընտրենք այդ դասընթացները, որովհետեւ ինչ իմանանք` հետո ինչ կլինի մեզ հետ»,- եզրափակեց նա:
Մեկ այլ ուսանողուհի, որը սովորում է արեւելագիտության ֆակուլտետի առաջին կուրսում, ասաց, որ իրենց նույնպես լրացուցիչ վճարի դիմաց մանկավարժի որակավորում է առաջարկվում: Նկատեց, որ ավարտելուց հետո կարող են աշխատել որպես պատմության ուսուցիչ կամ` թուրքագիտության, եթե լինեն այդպիսի առարկա ունեցող դպրոցներ:
«Կարծում եմ` եթե արդեն 600 հազար դրամ ուսման վարձ վճարում ենք, իմաստ չունի հավելյալ 150 հազար դրամ տալ, որ մանկավարժի որակավորում ստանանք: Մի երկու դասի համար չարժե այդքան վճարել: Թող այնպես կազմակերպեն իրենց դասացուցակը, որ մանկավարժի որակավորում էլ տրամադրեն, որովհետեւ մի քանի տարի առաջ եղել է, որ ստացել են, ասենք, թուրքագետ-մանկավարժի կամ պատմաբան-մանկավարժի որակավորում: Ինքս այդպիսի ծանոթներ ունեմ, եւ հավելյալ գումարներ վճարելու կարիք չի եղել այդ ժամանակ»,- ասաց ուսանողուհին: Նա նշեց, որ ուսանողների մեծ մասը չի աշխատում եւ նրանց համար դժվար է ծնողի ուսերին ֆինանսական նոր բեռ ծանրացնել:
«Օրինակ` ես ինքս ծնողիցս չեմ ուզի այդ գումարը: Եթե ինքս կաշխատեմ, կվճարեմ ու կսովորեմ, որովհետեւ ուզում եմ ստանալ այդ որակավորումը: Կուրսում կան մարդիկ, որոնք հենց գումարի հետ կապված չեն մասնակցելու այդ դասընթացներին, բայց ցանկություն շատերը ունեն»,- արձանագրեց մեր զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT