Կապանի դպրոցի տնօրենի մրցույթը չկայացավ

Կապանի թիվ 3 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որ պետք է կայանար այսօր 15:00-ին, հետաձգվել է: Պատճառը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի բացակայությունն է եղել: Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որոշում է կայացրել մրցույթն անցկացնել նոյեմբերի 2-ին:

Մեզ հետ զրույցում տնօրենի թեկնածուներից Մարինա Ղազարյանն ասաց, որ իրենք համարում են, որ նախարարության ներկայացուցիչը պարտադիր ներկա պետք է լինի: Իսկ քանի որ այսօր ներկա չէր՝ խորհուրդը որոշել է հետաձգել մրցույթը:

«Իհարկե, կարող են Կապանի ավագ դպրոցների ներկայացուցիչներ լինել, բայց քանի որ մենք չենք վստահում նրանց, խնդրել ենք, որ նախարարության ներկայացուցիչը լինի Երեւանից, անկողմնակալ մարդ լինի»,- ասաց տիկին Ղազարյանը:

Հարցին, թե համոզվա՞ծ են, որ Երեւանի ներկայացուցիչն անկողմնակալ է լինելու, տնօրենի թեկնածուն պատասխանեց. «Ես մի քիչ հավատում եմ: Ուզում եմ հավատալ: Ես մտածում եմ, որ եթե Երեւանի ներկայացուցիչ լինի, ապա ոչ թե անձին է ընտրելու, այլ՝ ծրագիրը»:

Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Էդուարդ Բեգլարյանի թոշակի անցնելուց հետո, օգոստոսի 23-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մնացականյանը:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 19-ին անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ մրցույթի մասին հայտարարությունը թերթերում չի հրապարակվել:

Կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, պետք է ընտրություն կատարի երեք թեկնածուների միջեւ: Նրանք են՝ տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը, որը «Սովխոզի» դպրոցի տնօրենն է եղել, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը՝ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանը եւ դպրոցի պատմության եւ հասարակագիտության բազմամյա ուսուցչուհի Մարինա Ղազարյանը:

Հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի պահվածքը, քաղաքում տարածված տեղեկությունները, որ նա գումար է տվել, որ իրեն ընտրեն տնօրենի պաշտոնում, Մարինա Ղազարյանը Կրթության նախարարության պատասխանատուներին կոչ էր արել ներկա լինել այդ մրցույթին եւ վերահսկել գործընթացը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5670 դիտում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է