Կապանի դպրոցում տնօրեն կընտրեն. «մայր ու աղջկա» մաֆիայի մասով վարչապետի խոսքն ուժի մե՞ջ է

Վաղը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում տնօրենի ընտրություն է: Այս դպրոցն արդեն տեւական ժամանակ է, ինչ տնօրեն չունի: Դպրոցի նախկին տնօրեն Էդուարդ Բեգլարյանի թոշակի անցնելուց հետո օգոստոսի 23-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մնացականյանը:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 19-ին անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ մրցույթի մասին հայտարարությունը թերթերում չի հրապարակվել:

Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը վաղը պետք է ընտրություն կատարի երեք թեկնածուների միջեւ: Նրանք են՝ տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը, որը «Սովխոզի» դպրոցի տնօրենն է եղել եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Նաիրա Ավանեսյանը եւ դպրոցի պատմության եւ հասարակագիտության բազմամյա ուսուցչուհի Մարինա Ղազարյանը:

Հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի պահվածքը, քաղաքում տարածված տեղեկությունները, որ նա գումար է տվել, որ իրեն ընտրեն տնօրենի պաշտոնում, Մարինա Ղազարյանը Կրթության նախարարության պատասխանատուներին կոչ է անում ներկա լինել այդ մրցույթին  եւ վերահսկել գործընթացը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

- Տիկին Ղազարյան, մտավախությո՞ւն կա, որ ընտրությունը կարող է արդար չլինել:

 - Եթե նախարարության ներկայացուցիչը գար, գոնե կլսեին մեր ծրագրերը ընտրությունից առաջ: Բայց մենք տեղեկացել ենք, որ ավագ դպրոցի տնօրենն է գալու: Ես չեմ կարծում, որ նա աչքերը կբացի եւ կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվում: Կստացվի նախորդ անգամվա նման, երբ մարզպետն ասաց՝ պետք է ընտրենք Մնացականյան Արթուրին եւ հանձնաժողովը ընտրեց նրան եւ ոչ թե ծրագրերը:

- Իսկ հանձնաժողովը տրամադրվա՞ծ է որեւէ մեկին սատարել:

- Այո, հիմա էլ են ասում, պետք է այնպես անել՝ Արթուրն անցնի:

- Ո՞վ է ասում:

- Դե Հանրապետականները ժողով են հրավիրել, որոշել են, որ պետք է անցի: Կապանի քաղաքապետն էլ է իր կողմից, ես համոզված եմ, որ մեր ներկայացրած ծրագրի բովանդակությունը նշանակություն չի ունենա:

- Ինչո՞ւ են նրան սատարում:

- Ինձ էլ է հուզում այդ հարցը, թե ինչու են իշխանությունները շահագրգռված, որ ինքն անցնի, չնայած ինքը մեր դպրոցի հետ կապ չունի: Նախկին մարզպետի ժամանակ վախենում էին, ասում էին կարող է աշխատանքից ազատել, մեկն ասում էր աղջիկս մարզպետարանում է աշխատում, մյուսն ասում էր ամուսնուս աշխատանքից կհեռացնեն: Հիմա էլ ուղղակի ասում են՝ խոստացել ենք, որ Արթուրին ենք ընտրելու:

- Ո՞վ է ասում:

- Դե մարզպետարանի կրթության բաժնի աշխատողներից մեկն ասաց, որ ես արդեն խոստացել եմ, իրեն պետք է ընտրեմ:

- Նա խորհրդի անդա՞մ է:

- Այո: Խորհրդի նախագահը քաղաքապետի խորհրդականն է՝ Արմեն Սարգսյանը, նրա կինը խորհրդի անդամ է: Խորհրդի անդամ է անգամ թեկնածուի եղբայրը: Մինչդեռ խորհուրդը պետք է այնպես ձեւավորվի, որ ամուսին, կին, քույր, եղբայր չլինի այնտեղ: Պետք է փոխվի այս խորհրդի կազմը: Ինձ դուր է եկել վարչապետի հայտարարությունը՝ մայր ու աղջկա ինստիտուտը վերացնելու հետ կապված: Դա իրագործելու համար սա լավ հնարավորություն է: Ամուսին ու կին չպետք է լինեն նույն խորհրդում, որպեսզի հաշվի չառնվեն բարեկամական կապերը ընտրություն կատարելիս: Ես սկսել եմ մտածել, որ ավելի լավ է նշանակեն տնօրենին, բայց չխաբեն, որ ժողովրդավարական ընտրություն է: Այդպիսի բան չկա: Ում ուզում են, նշանակում են, սա է փաստը:

- Ընտրությունը դեռ տեղի չի ունեցել, միգուցե հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի:

- Արթուր Մնացականյանն արդեն 3 ամիս է՝ տնօրենի պաշտոնակատար է, երբեք չի օգտագործել այդ բառը: Միշտ հանդես է եկել տնօրենի անունից, մինչեւ այսօր էլ դռան մոտ փակցրած է «տնօրեն Արթուր Մնացականյան» ցուցանակը: Ես զարմանում եմ՝ ինչու են նրան սատարում:  Հիշում եմ՝ մարզպետարանի աշխատակիցներից Նելլի Կարապետյանը, որը խորհրդի անդամ էր, Մնացականյանի հետ կապված բացասական կարծիք էր հայտնել, որ 17 տարի դպրոցի տնօրեն լինելով ոչ մի ձեռագիր չի թողել «Սովխոզի» դպրոցում:

- Դուք վարկած չունե՞ք, թե ինչու են հատկապես նրան ուզում տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում:

- Քաղաքում խոսում են, որ գումար է տվել: Բայց քանի որ նրա ձեռքից չենք բռնել, չենք կարող պնդել: Պետք է շարունակենք զարմանալ, թե ինչու են այնքան ցանկանում նրան «նշանակել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19063 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել