Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանն ապահովագրել է իր աշխատակիցների առողջությունը, եւ այս տարվանից սկսած` նրանք հնարավորություն ունեն բժշկական ծառայություններ ստանալ` առանց դրանց դիմաց անձամբ վճարելու:
Առողջության ապահովագրությունից կարող են օգտվել բուհի միայն հիմնական աշխատակիցները: Արտաքին համատեղությամբ կամ ժամավճարով աշխատողներին այն չի վերաբերում: Վճարումների պարտականությունը ստանձնել է համալսարանը` իր բյուջեից: Թվով 22 հազար 44 անձի համար տարեկան վճարելու է 52 հազարական դրամ: Ապահովագրական ծախսերը, համաձայն պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ, կազմում են շուրջ 119 միլիոն դրամ:
Երեւանի պետական համալսարանում ձեւավորված համապատասխան հանձնաժողովը նախ ուսումնասիրել է գոյություն ունեցող սոցիալական ապահովագրության փաթեթները, ծանոթացել առաջարկվող ծառայություններին ու կազմել ապահովագրական փաթեթի իրենց ակնկալած տարբերակի տեխնիկական բնութագիրը, ապա, ըստ այդմ, հայտարարել մրցույթ` համապատասխան կազմակերպությանն ընտրելու նպատակով: Արձագանքել են երեքը, հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիան»:
«Այդ ապահովագրական ընկերություններն էին «Նաիրի ինշուրանսը», «Սիլ ինշուրանսը» եւ «Ռոսգոսստրախ Արմենիան»: Ամենացածր գինն առաջարկել է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 119 միլիոն դրամ, իսկ ամենաբարձրը` «Նաիրի ինշուրանսը»` 248 միլիոն դրամ: «Սիլ ինշուրանսը» պատրաստակամություն էր հայտնել ԵՊՀ աշխատակիցների առողջությունն ապահովագրել 149 միլիոն 500 հազար դրամով»,- երեկ մեր զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը` հավելելով, որ բուհի աշխատակիցների առողջությունն ապահովագրելու նախաձեռնությունն այս կազմակերպությանն է:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ պետությունն ապահովագրում է պետական մի շարք ոլորտներում աշխատողների առողջությունը, այդ թվում` քաղաքացիական ծառայողների, ուսուցիչների եւ այլն: Այս դեպքում եւս վճարվող գումարը կազմում է տարեկան 52 հազար դրամ: ԵՊՀ-ում, տեսնելով, որ բուհական համակարգի աշխատակիցները նույնպես չեն ստանում այդ հնարավորությունը, որոշել են խնդիրը լուծել ինքնուրույն:
«Պետական տարբեր հիմնարկություններ, ինչպես նաեւ Գիտությունների ազգային ակադեմիան սոցիալական փաթեթներ ունեին, իսկ բուհական համակարգը դուրս էր մնացել: Եվ այդ իսկ պատճառով, քանի որ տեսանք, որ պետության կողմից սոցփաթեթներ չեն տրամադրվում բուհական համակարգին, Երեւանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը համապատասխան առաջարկով դիմեց ԵՊՀ ռեկտորին եւ, հուրախություն մեզ, ռեկտորը, դրսեւորելով սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, ընդառաջ գնաց մեր առաջարկությանը, հանձնաժողով ձեւավորվեց, եւ այս ամենը կատարվում է ԵՊՀ բյուջեի հաշվին»,- ասաց Արմեն Ավետիսյանը:
Ապահովագրական ծածկույթը կազմելու է 6 միլիոն դրամ: Այսինքն` ԵՊՀ աշխատակիցը կարող է ստանալ մինչեւ 6 միլիոն դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններ: Կան, սակայն որոշակի սահմանափակումներ:
«Ընդհանուր բացառություններից են, ենթադրենք ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը եւ աջակցող իմունային անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները, վիրուսային հեպատիտ B, C, D-ն, լյարդի ցեռոզը, առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, մաշկի եւ եղունգների սնկային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժիչ համակարգի դիստրոֆիկ եւ դեգեներատիվ ախտահարումները եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե ինչ սկզբունքով է կազմվել բացառությունների շարքը, նա պատասխանեց, որ դա համապատասխանում է ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ապահովագրական փաթեթների մոտեցումներին, ինչն էլ իրենք ուսումնասիրել են:
«Մենք ուզում էինք նվազագույն գնով ստանալ առավելագույն ծառայություններ: Սա ոսկե միջինն էր, որ կարողացանք ընտրել: Եթե այդ բացառություններն էլ ներառեինք, ապահովագրական գումարի չափն աստղաբաշխական թվերի կհասներ: Բայց նաեւ հնարավոր չէ ձեռք բերել առողջության ապահովագրության այնպիսի ծառայություն, որտեղ այս հիվանդությունները ներառված լինեն: Մեր առողջապահական փաթեթը, եթե ոչ լավագույնը, լավագույններից մեկն է, որովհետեւ դրա մեջ ընդգրկված են նաեւ ատամնաբուժությունն ու ակնաբուժությունը»,- հավելեց ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահը:
Բուհի աշխատակիցների առողջության ապահովագրումն, ըստ նրա, շարունակական է լինելու. «Իհարկե, տվյալ ապահովագրական կազմակերպությունը մրցույթը շահում է մեկ տարով եւ նրա հետ մեկ տարով է պայմանագիր կնքվում: Միգուցե մյուս տարի հաղթող ճանաչվի այլ ընկերություն, բայց ապահովագրությունը լինելու է պարտադիր»:
Հ.Գ. Առողջությունը վերականգնելը թանկ արժե, իսկ ապահովագրությունը համարվում է անմատչելի: Բայց փորձը, փաստորեն, ցույց է տալիս, որ տարեկան ընդամենը 52 հազար դրամով հնարավոր է լինում լուծել այդ խնդիրը: Իսկ հետաքրքիր է, այս կարգի գումարով, ինչը ամսական 5 հազար դրամ էլ չի կազմում, կարո՞ղ են նաեւ առանձին անհատներն ապահովագրել իրենց առողջությունը: Օրինակ` վերոնշյալ ապահովագրական ընկերություններից երկուսից` «Սիլ ինշուրանսից» եւ «Ռոսգոսստրախ Արմենիայից» պատասխանեցին, որ անհատական փաթեթներ չունեն, իսկ կորպորատիվ փաթեթները նախատեսված են առնվազն տասն անդամից կազմված կոլեկտիվների համար: «Նաիրի ինշուրանսից» էլ ասացին, որ առողջության ապահովագրության անհատական փաթեթների արժեքը տարեկան 20-70 հազար դրամի սահմաններում է: Դրանց մեջ, սակայն ներառված են միայն կանխարգելիչ հետազոտություններ եւ ամբուլատոր ծառայություններ: Վիրահատություններ ներառող փաթեթներ առայժմ մշակված չեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT