Գտնվել է «Թեւանիկ» ֆիլմից հայտնի 22-ամյա հերոսի մարմինը․ եղբայրը մանրամասներ է պատմում

Այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի կունենա Արցախում զոհված կամավորական 22-ամյա Հովհաննես Խոդերյանի հոգեհանգստի արարողությունը։

Հերոսը պատերազմական օրերին շատերիս հայտնի դարձավ իր տեսանյութով․ այն հրապարակվելուց գրեթե 40 րոպե հետո էլ պարզվում է՝ Հովհաննեսն ընկել է։

Տեսանյութում Հովհաննեսն արցախյան բարբառով ասում էր․ «Այս տեսանյութն ով որ դիտում է, ես ձեզ շատ եմ սիրում»։

Տեսանյութը՝ Հովհաննեսի եղբոր՝ Կարեն Մկրտչյանի էջից

Հովհաննես Խոդերյանը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի համանուն հերոսի դերակատարն է եւ շատերին հայտնի է դարձել հենց այդ ֆիլմից։ Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թեւանիկ»-ը մեծ էկրան էր բարձրացել 2014 թվականին:Ֆիլմն այն մասին է, որ պատերազմը քանդում եւ բաժանում է ընտանիքներ, խեղում ճակատագրեր, կործանում գեղեցիկը: 

Հովհաննես Խոդերյանը զոհվել է հոկտեմբերի 16-ին, սակայն հերոսի մարմինը հայտնաբերվել է ամիսներ անց։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Հովհաննեսի եղբորից՝ Կարեն Մկրտչյանից։

«Հադրութի «Թութակներում» է եղել Հովհաննեսը, դեպքը հենց այդտեղ էլ տեղի է ունեցել։ Անտառի մեջ մարտի են բռնվել, 28 հոգանոց խմբից մի քանիսն են ողջ մնացել։ Հովոյիս վիրավոր ընկերոջից եմ հետո ես այս ամենն իմացել։ Նա տեսել է, թե ինչպես են եղբորս կրակում, ու ինքն էլ, վիրավոր լինելով, ոչինչ չի կարողացել անել։ Հովհաննեսի հեռախոսը մնացել էր ընկերոջ մոտ, հետո օրեր անց եմ Երեւանում այդ ամենն իմացել»,- պատմեց Կարենը։

Հովհաննես Խոդերյանը ծնունդով Շուշիից էր, բայց եղբոր հետ ապրում էր Երեւանում։ Մեր զրույցում Կարեն Մկրտչյանը հայտնեց, որ եղբայրն արդեն նշանված էր, պլանավորել էր այս տարի ամուսնանալ, սակայն չհասցրեց։

Հովհաննեսը դերասանական կարիերան սկսել է վաղ տարիքից՝ 13 տարեկանից։ Հայտնի «Թեւանիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո զորակոչվել էր բանակ, ապա՝ վերադարձել, նշանվել։
Կարեն Մկրտչյանի խոսքով՝ եղբայրը բազմաթիվ նպատակներ ուներ, կյանքով լի ու ակտիվ տղան ամեն ինչ անավարտ թողեց։

Եղբայրը Հովհաննեսի զոհվելու մասին իմացել է հոկտեմբերի 18-ին, բայց քանի որ հերոսի մարմինը չեն կարողացել գտնել ու տեղափոխել, գերադասել է լուռ փնտրել՝ սրտում 1 տոկոս հույսով, որ գուցե նա հրաշքով ողջ է մնացել։

«Երկար որոնումներից հետո դեկտեմբերին գնացինք Արցախ, շատ դժվարությամբ մտանք այդ նույն տարածքը, որտեղ իրենք էին մարտի բռնվել, ուրիշ տղաների դիակներ հանեցինք, բայց եղբայրս այնտեղ չէր, որտեղ իր վիրավոր ընկերն էր իրեն տեսել։ Հետո սկսեցի նրան Հայաստանում փնտրել»,- պատմեց նա։

Կարենն այս ամիսների ընթացքում եղբորը փնտրել է տարբեր տեղեր։ Գնացել է դիահերձարաններ, պահեստավորված սառնարաններում փնտրել եւ միայն հունվարի 20-ին է գտել Արտաշատում։ Խնդրել է ԴՆԹ անալիզն արագացնել, որպեսզի վերջնականապես համոզվեն, որ նա է։ Հունվարի 30-ին հաստատվել է՝ զոհվածը շատերի կողմից սիրված Թեւանիկն է՝ Հովհաննես Խոդերյանը։

Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ ժամը 17:00 -ին, Երեւանի Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ)։

Հովհաննես Մկրտչի Խոդերյանը ծնվել է 1998 թվականի մարտի 16-ին։ Պաշտոնապես նա արդեն կա զոհվածների ցուցակում:

Տպել
4561 դիտում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան