Երևան
19 °C
Գիտական աշխարհում նման համեստ գումարների դեպքում որեւիցե հրաշքի մի սպասեք, քանի որ ամեն լավ գործի իրականացման համար էլ որոշակի ներդրումներ են պետք: Այս մասին այսօր տեղի ունեցած «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նախարարը նշեց, որ, ցավոք, այսօր մենք ի վիճակի չենք անվճար կրթություն ստանալու ավանդույթը պահել, եւ նույնիսկ շատ պարզ գիտելիքներ ձեռք բերելու համար ստիպված ենք լինում շատ թանկ գին վճարել:
«Խորհրդային Միությունը բավականին գումարներ է ներդրել, որպեսզի գիտնականները իրենց առջեւ դրված պատվերները կարողանան կյանքի կոչել: Գիտական ուղղությունները, ըստ էության, բազմաոլորտ են՝ ռազմարդյունաբերություն, տիեզերագնացություն եւ այլն: Այստեղ կարեւորը ոչ թե խոսքով, այլ գործով ներկայանալն է, խոսքը գործի վերածելը:
Անվտանգություն ասելով՝ մենք չպետք է հասկանանք միայն ռազմատեխնիկա, զենք, զինամթերք եւ այլն: Գիտության եւ կրթության ոլորտում պետք է կարեւորենք գիտակցական անվտանգությունը: Այստեղ պետք է հասկանանք ուժեղ միտք, ճիշտ գաղափար, մեր իրականությանը ճիշտ գնահատական տալու անհրաժեշտությունը:
Անվտանգությունը սկսվում է կրթությունից, այն պետք է լինի մեր գիտակցության մեջ. եթե մենք մեր առջեւ խնդիր դնենք այնքան զարգացնել ռազմարդյունաբերությունը, որ աշխարհի հսկաների հետ կարողանանք հավասարը հավասարի հետ խոսել, դա կլինի միայն մեր մտքի շնորհիվ: Մտքի մեծությունը կապ չունի երկրի տարածքային եւ տնտեսական ցուցանիշների հետ:
Գիտությունը կզարգանա միայն այն դեպքում, երբ կունենանք որակյալ բարձրագույն կրթություն ստացած կադրեր: Այստեղ մենք ունենք թե՛ կադրերի վերարտադրության, թե՛ մոտիվացիայի լրջագույն խնդիր: Այսօր չկա գիտնական, դասախոս դառնալու մոտիվացիան ու մրցակցությունը: Շատ տաղանդավոր երիտասարդներ գնում են արտասահման եւ շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում եւ գուցե ճիշտ են անում:
Մենք պետք է շատ կարեւորենք կրթական համակարգը, քանի որ առանց կրթված մարդկանց չի կարող լինել զարգացած տնտեսություն: Ցավոք, որ այսպիսի պարզ ճշմարտություն եմ ասում ամենաբարձր ամբիոնից, բայց սա պետք է դառնա հատուկ քաղաքականություն ու լրջություն կրթական բոլոր շերտերում»,- նշեց նախարարը:
Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր
Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր
«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը
Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին
Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից
Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի
Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ
Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները
«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները
Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն
Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ
Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)
Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել
Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը
Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել
Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ
«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան
Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան
Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)
Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին
© 2024 Հայկական ժամանակ