Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ․ նոր կանոնները

Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը:

«Ավելի քան 10 տարի օրենքով սահմանվել էր շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն տրվեց որոշել՝ ինչպես իրականացնել գործունեությունը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել: Գործունեության սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ),

2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,

3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անձնագրի պատճեն,

6) Եթե դեռ չունեք շրջիկ առևտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը ևս կցվում է դիմումին:

«Եթե քաղաքացին ունի արդեն իսկ պատրաստի շրջիկ առևտրի կետը, որի վրա արդեն իսկ փակցված է գովազդ, ապա, երբ դիմում եք, դիմումն ինքնին մակագրվում է նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություն: Այսինքն՝ գործընթացը կատարվում է միաժամանակ»,- նշել է Հովիկ Սաֆարյանը:

Հայտը ներկայացնելուց հետո՝ 6 օրվա ընթացքում, շրջիկ առևտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:

«Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության: Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով»,- ընդգծել է առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Էդուարդ Ամիրաղյանը:

Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը: Ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը: Որտեղ կարելի է կգտնել նաև ամբողջական տեղեկատվություն՝ թույլտվություն տրամադրելու կարգի մասին:

«Դիմումը ներկայացնելիս թողնելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ քաղաքացին ստանում է նամակ-պատասխանը, նաև տրամադրվում է գաղտնաբառ, որով մուտք է գործում համակարգ, ընտրում և ամրագրում: Տեղերը նշված են լինելու՝ կանաչ և կարմիր: Կանաչ կետն ընտրելով՝ կատարվում է ամրագրում անհրաժեշտ օրերի քանակով: Քանի որ թույլտվությունը տրամադրվում է ամսական վճարի դիմաց, հետագայում երկարացնելու համար վճարները ևս կարող եք կատարել առցանց»,- ասել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի համակարգերի ներդրման և սպասարկման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

«Թույլտվություն տրամադրելու կարգը հասցրել ենք նվազագույն ժամանակատար միջոցի, որպեսզի քաղաքացին քիչ ժամանակ ծախսի և մեկ անգամ առնչվի մեզ հետ: Տնտեսվարողներն ավելի շատ ժամանակ պետք է ծախսեն իրենց բիզնեսի զարգացման համար»,- նկատել է Հովիկ Սաֆարյանը:

Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշտ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր և մյուս վարչական շրջաններում մինչև 3 օր ժամկետով: Այսպիսով՝ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար մրցակցության պայմաններ: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առևտրի շրջիկ կետերը կգործեն օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության, կտուգանվեն:

«Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանքներին գումարվում է նաև տարհանումը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Նշվում է, որ օրենսդրական փոփոխություններն արվել են՝ հաշվի առնելով տնտեսվարողների դիտարկումները: Քաղաքային իշխանությունը շարունակելու է համագործակցությունը:

Տպել
1453 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)