Անգլերենի 18 մասնագետի հանձնվել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայական

01/02/2021 schedule20:24

Բրիտանական խորհուրդն անգլերենի 18 մասնագետի հանձնել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ` քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել բոլոր ուսուցիչներին և հիշեցրել, որ օրեր առաջ նշվել է Կրթության միջազգային օրը. «Այդ տոնի ամենակարևոր թեմաներից մեկը սովորող հերոսն էր: Կարծում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր բոլոր ուսուցիչները հերոս են եղել. նրանք բախվել են բավականին մեծ մարտահրավերների՝ Covid-ը, իսկ հետո՝ նաև Արցախյան պատերազմը: Այս ընթացքում մեր ուսուցիչները կրթել են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի բազմաթիվ երեխաների, և ես շատ բարձր եմ գնահատում նրանց ջանքերը»:

Փաստելով, որ Բրիտանական խորհուրդը ԿԳՄՍ հիմնական գործընկերներից մեկն է, և վերոնշյալ նախագիծը շատ կարևոր է, նախարարի տեղակալը շեշտել է, որ խոսքը ոչ միայն անգլերեն դասավանդելու, այլև համայնքներում փոփոխություններ բերելու, ուսուցիչների միջև կապ հաստատելու, մեթոդաբանության, դասավանդման մեթոդների մասին է. «Այս ամենը շատ կարևոր է, հետևաբար մենք Բրիտանական խորհրդի հետ մտածում ենք այս տարի ուսուցիչների մասնագիտական զարգացման շրջանակն ընդլայնելու մասին: Ուրախ եմ, որ ունենք այս հաջողված փորձը և հետագայում ևս պետք է ջանք չխնայենք՝ ավելի լավ ուսումնական միջավայր և մեր ուսուցիչների համար ավելի լավ կրթական ծրագրեր ունենալու համար»:

Միջոցառման մասնակիցների թվում են եղել ուսուցիչների աշխատանքային խմբերի 12 համակարգող և 6 թրեյներ։ Այս խմբերը հիմնվել են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Անգլերենի ակումբներ» ծրագրի շրջանակում և ծառայում են որպես փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ՝ հնարավորություն ընձեռելով առանձին բնակավայրի ուսուցիչների քննարկել նոր գաղափարներ, միասին օգտագործել իրենց դասավանդման փորձը և վերլուծել տեղական կարիքները:

Տպել
1459 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)