Չինաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին․ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է պարոն Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Կարեւորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջեւ՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն: «Անկասկած, այցը նոր ազդակ է հաղորդել երկու երկրների համագործակցությանը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների եւ պատվիրակությունների միջեւ:

Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաեւ նշել է Ազգային ժողովի եւ դեսպանության միջեւ ակտիվ ու արդյունավետ շփումները:

Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարեւորվել է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար:

Հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարեւորել է նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձեւաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը:

Ա. Միրզոյանը բարձր է գնահատել նաեւ Չինաստանի տեխնիկական եւ տնտեսական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:

Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում ընդունելության համար՝ դեսպան Յունն Արարատ Միրզոյանին է փոխանցել իր չինացի գործընկերոջ՝ Լի Ճանշուի ջերմ ողջույնները:

Դեսպանը վստահեցրել է, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը եւ ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները:

Միանգամայն կիսելով խորհրդարանի ղեկավարի գնահատականները ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տկն. Շըն Յուեյուեի ղեկավարած պատվիրակության այցի մասին՝ դեսպան Յունը շեշտել է, որ վերջինս հիացած էր Հայաստանով եւ հիանալի հուշեր ունի: Պատրաստակամություն է հայտնվել էլ ավելի ակտիվացնելու եւ խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Այդ համատեքստում կարեւորվել է փոխադարձ այցերի նշանակությունը եւ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպան Յունը նշել է, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարեւորում է դրա իրագործումը եւ տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծել է, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը:

Դեսպան Յունը մեծ գոհունակությամբ նշել է նաեւ այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յունին Չինաստանի նոր տարվա՝ «Գարնան տոնի» կապակցությամբ: 

Տպել
1172 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը