Արմեն Դարբինյանի մեղադրանքները ԿԳՄՍՆ-ն անհիմն է որակում․ նա երեկ նախարարության պաշտոնյաների անուններ էր տվել

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ուղղված անհիմն մեղադրանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից՝ շարունակելով.

«Այսպես՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որը, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում (կանոնադրությունը պարտադիր հրապարակելը օրենքի պահանջ է -խմբ․)։

Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները»,- մանրամասնում են նախարարությունից:

Հիշեցնենք՝ հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախ հայտարարել էր իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկվելու եւ այն մասին, որ ցանկանում են իրեն պաշտոնանակ անել, իսկ հաջորդ գրառմամբ արդեն նշել էր անուններ, այդ թվում՝ նախարարության ներկայացուցիչների։

«Հաստատում եմ նաև, որ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՄՍ այլ պաշտոնատար անձինք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում՝ Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին»,- մասնավորապես գրել էր Դարբինյանը։ 

Բուհի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը այսօր համալսարանի շենքի բակում բողոքի ցույց էր անում՝ ի պաշտպանություն ռեկտոր Դարբինյանի։ 

Տպել
2034 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը