Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անուններ է տվել․ ավելի վաղ նա հայտարարել էր հետապնդումների մասին

10/02/2021 schedule19:38

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ որոշակի մանրամասներ է ներկայացրել օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած բաց նամակի վերաբերյալ, որում Դարբինյանը նշում էր իր նկատմամբ հետապնդումների մասին։ 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Սլավոնական համալսարանի ռեկտորի ընդհանրական հայտարարություններին, նկատել էր, որ փակագծերը բացելու կարիք կա։ Պնդելով, որ թե՛ նախարարությունը եւ թե՛ Կառավարությունը Դարբինյանի պաշտոնանկությանը հասնելու որեւէ գործընթաց չեն սկսել, նրան հորդորել էր խնդիրը փնտրել այնտեղ, որտեղ կա։

«Իմքայլական պատգամավոր, մեր համալսարանի շրջանավարտ Սուրեն Գրիգորյանի հարցի հասցեատերը ամենևին ԿԳՍՄ նախարար Դումանյանը չէր: Որին, ի դեպ, ես լավ եմ վերաբերվում: Հաստատում եմ նրա բառերը առ այն, որ անգամ հեռախոսային խոսակցություն չենք ունեցել միմյանց միջև: Սակայն հաստատում եմ նաև, որ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՄՍ այլ պաշտոնատար անձիք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում՝ Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին:

Այս ամենը, իհարկե, կարելի էր վերագրել ուղղակի ծառայողական հետաքրքրությանը, եթե ս.թ. հունվարի 29-ին ինձ չայցելեր համալսարանին կցված ԱԱԾ աշխատակիցը և չփոխանցեր իրեն իջեցված հանձնարարականը՝ տեղեկացնել ինձ ռեկտորի հրաժարականի պահանջի մասին (պետք է նկատեմ, որ այդ աշխատակիցը բավականաչափ շփոթված էր այդ պահանջի անհեթեթությունից)»,- մասնավորապես գրել է Արմեն Դարբինյանը։ 

Հավելենք, որ այսօր տարածվեց նաեւ Հայ-ռուսական համալսարանի լրատվական ծառայության հետեւյալ հայտարարությունը․ 

«Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմը, ուսանողները և շրջանավարտները, իրենց խոր վրդովմունքը և անհամաձայնությունն արտահայտելով համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հանդեպ գործող վարչակազմի կողմից իրականացվող ճնշումների նկատմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին, ՀՌՀ-ի հիմնական մասնաշենքի առջև իրականացնելու են հանրահավաք՝ հաջակցություն համալսարանի և Արմեն Դարբինյանի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6357 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել