Երևան
12 °C
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար եւ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորվածներից մեկի ինքնությունը հայտնի է: «ՀԺ»-ին հաջողվեց պարզել, որ գործով կալանավորված մյուս անձը ՀՀ քաղաքացի, 56-ամյա Սանասար Գաբրիելյանն է: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարոն Աղաջանյան, սույն քրեական գործի շրջանակներում ձեր պաշտպանյալին ի՞նչ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել:
- ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով: Հիմնականում գործով այս մեղադրանքն է, ուրիշ բան չկա:
- Առաջադրված մեղադրանքում ձեր պաշտպանյալն ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ընդունո՞ւմ է այն:
- Իհարկե, իրեն մեղավոր չի ճանաչել: Անկեղծ ասած, ես որոշ հակափաստարկներ մեծ հաճույքով կներկայացնեի, բայց ես կաշկանդված եմ նախաքննական տվյալներ չհրապարակելու պարտավորությամբ, հակառակ դեպքում անպայման կներկայացնեի, որովհետեւ դրանք հաստատ կան: Իրականում ակնհայտ անհիմն, չպատճառաբանված մեղադրանք է ներկայացվել, որոշ առումներով անգամ հորինված մեղադրանք է: Ես ուղղակի կասեմ, որ թերթերում ինչ-որ վարկածներ են հրապարակվում, դրանք ընդհանրապես որեւիցե ձեւով չեն առնչվում քրեական գործին, զարմանում եմ, թե որտեղից են նման տեղեկություններ վերցված եւ ով է տարածում:
- Այսինքն՝ նկատի ունեք այն վարկածը՝ համաձայն որի Իգլայով պետք է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցվեր: Այդ վարկածը քրեական գործով չկա՞:
- Այո, այո: Նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի:
- Ձեր պաշտպանյալին կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինն ի՞նչ հիմքեր է ներկայացրել:
- Իբր հիմնավոր կասկած կա, իբրեւ թե իմ պաշտպանյալն անօրինական ազդեցություն կգործի ինչ-որ անձի, կամ անձանց վրա, բայց ապացույց չի բերվել: Հիմնավոր կասկածի բացակայություն կա, նրա խուսափելն ու խոչընդոտելու առումով որեւէ ապացույց չկա, ու այս հիմքերով արդեն դատարանի որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան:
- Պարոն Աղաջանյան, Սանասար Գաբրիելյանը ճանաչո՞ւմ է Սամվել Բաբայանին, ի՞նչ առնչություն ունի նրա հետ:
- Ես գիտեմ, որ ծանոթներ են: Իմ պաշտպանյալը բավական ավանդ ունի Արցախյան պատերազմում, այսինքն՝ մասնակցել է Արցախյան պատերազմին, մեծ հեղինակություն է վայելում: Ես ձեզ կասեմ մի հանգամանք, ինքն ընդհանրապես քաղաքականացված անձ չի, եւ երբեւէ՝ անգամ որեւէ մտադրություն կամ դիտավորություն չի ունեցել հայ քաղաքացու դեմ ինչ-որ գործողություններ անելու: Ինքն իսկական մարտիկ է:
- Սամվել Բաբայանի մարտական ընկերը հենց ձեր պաշտպանյա՞լն է:
- Հնարավոր է:
- Ասացիք, որ Սանասար Գաբրիելյանը քաղաքականացված անձ չէ: Այսինքն՝ դուք նույնպես համարո՞ւմ եք, որ ձեր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:
- Ինքը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, չկա այդ բնագավառում անգամ:
- Նա առողջական խնդիրներ ո՞ւնի, ինչպես է իրեն զգում:
- Ոչ, չունի նման խնդիրներ:
- Պարոն Աղաջանյան, ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն: Առհասարակ ի՞նչ ապացույցներ ունի նախաքննական մարմինը՝ ձայնագրություն, գաղտնալսում:
- Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ ես այդ տվյալները չեմ կարող հրապարակել: Իրականում բազմաթիվ հակափաստարկներ կան՝ հենց ապացույցների հորինված լինելու հետ կապված, ուղղակի չեմ կարող ներկայացնել:
- Իր բնակարանում խուզարկություններ կատարվե՞լ են:
- Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, ինձ տեղյակ չեն պահել:
- Սանասար Գաբրիելյանը Երեւա՞նի բնակիչ է:
- Ոչ, ինքը հիմնականում գործունեություն է ծավալել Ռուսաստանում:
- Այսինքն՝ նաեւ ՌԴ քաղաքացի՞ է:
- Ոչ, ՀՀ քաղաքացի է, բայց բիզնեսներ ունի ՌԴ-ում: Անցած տարի եկել էր Հայաստան` մասնակցելու ապրիլյան պատերազմին, իր պարտքը համարել, եկել էր: Մերթ ընդ մերթ գալիս է Հայաստան:
- Փաստորեն, մի քանի ամի՞ս է, ինչ Հայաստանում է:
- Այո:
- Ի վերջո, նա Իգլայի հետ ի՞նչ առնչություն ունի: Կարո՞ղ եք որոշ փակագծեր բացել:
- Ես ուղղակի կասեմ, որ կոնկրետ մեղադրանքը անհիմն է ու չհիմնավորված, ու իմ պաշտպանյալը դրա հետ կապված իր հակափաստարկներն է ներկայացրել, ավելին այս պահին ասել չեմ կարող:
- Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու:
- Բնականաբար, մենք պետք է ապացուցենք, չնայած մեզ վրա դրված չի ապացուցման խնդիրը, բայց մենք անպայման կներկայացնենք հակափաստարկներ:
- Նա «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ո՞ւմ է պահվում:
- Որքան գիտեմ` այո:
- Պարոն Աղաջանյան, երեկ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ռոբերտ Ա.-ին։ Դուք այս մասով որեւէ տեղեկություններ ունե՞ք, ձեր պաշտպանյալը ճանաչո՞ւմ է նրան:
- Այս պահին դեռ պաշտոնապես նման տեղեկություն չունեմ:
- Ձեր պաշտպանյալը գործով ձերբակալված երրորդ անձին ճանաչո՞ւմ է:
- Անկեղծ ասած, չգիտեմ` նա ով է: Փաստորեն իրենք էլ (նկատի ունի նախաքննական մարմնին,-հեղ.) են հրապարակում, որ կան բազմաթիվ անձինք ու պատճառաբանում էին, որ հենց այդ անձանց վրա կարող է անօրինական ազդեցություն գործել իմ պաշտպանյալը:
- Ովքե՞ր են այդ անձինք:
- Հենց դա է, մենք էլ չգիտենք ու մեր բողոքարկման հիմքերից մեկն էլ դա է:
- Վկանե՞ր են, թե՝ գործով մեղադրյալ, գիտե՞ք:
- Չգիտենք` ովքեր են: Իրենք են վկայակոչում` առանց որեւէ ապացույց ներկայացնելու:
Հիշեցնենք, որ այս աղմկոտ գործով Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ եւս մեկ անձ կալանավորվել են մարտի 24-ին: Տեղեկացանք, որ գործով ձերբակալված երրորդ անձին նույնպես նույն մեղադրանքներն են առաջադրվել: Մեր տեղեկություններով, նա երեկվա դրությամբ փաստաբան չուներ: Երեկ էլ հայտնի դարձավ, որ սույն քրեական գործի շրջանակներում Թբիլիսիում «Իգլա» մատակարարելու կասկածանքով ձերբակալվել է 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ն։ Այս մասով դեռեւս ՀՀ ԱԱԾ-ն որեւէ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Այսպիսով Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին եւ գործով կալանավորված երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայանությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով) եւ 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով (ռազմամթերքի մաքսանենգություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է առավելագույնը 13 տարվա ազատազրկում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT