Երևան
12 °C
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այսօր եւս մեկ դաշինք ձեւավորվեց`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դեպի քաղաքականություն մղող գաղափարի հիմքում նրան նախընտրական լայն դաշինքի առանցք դարձնելն էր, եւ այդ դաշինքով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություն ստեղծելը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այս իմաստով պլան Բ-ն է: Այստեղ Պաշտպանության նախկին նախարարը, եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միեւնույն է չի կարող առանցք լինել: 2013-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն` 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա:
Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել: Նախ նա վերջին պահին միայն միացավ: Բացի այդ, «Ժառանգություն» ամենաժողովրդական դեմքը` Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը եւ երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար: Եւ ի վերջո, «Ժառանգության» համակիրները խորապես տարակուսած են 2008-ի մարտի 1-ի ոճրագործության հետ առնչություններ ունեցած երկու նախկին նախարարների` Օսկանյանի եւ Օհանյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաշտեցման» կապակցությամբ, դա համարելով պայքարի եւ սեփական սկզբունքների հանդեպ դավաճանություն:
Այսինքն`Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» սույն դաշինքին միացել են հնարվորինս ամենաթույլ դիրքերով, իսկ դա նշանակում է, որ ազդեցությունը ներդաշինքային եւ ընտրական գործընթացների վրա, մինիմում է լինելու, եթե առհասարակ լինի նման ազդեցություն:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա վաղուց հայտարարել է, որ որպես իրենց միավորման առաջնորդ ընդունում է Սեյրան Օհանյանին:
Սեյրան Օհանյանը թերեւս կցանկանար լինել սույն դաշինքի առաջնորդն ու առանցքը, ինչպես ի սկզբանե մտածված էր, սակայն նախկին ՊՆ նախարարի կարճատեւ քաղաքական գործունեությունը բավարար է, որպեսզի եւ ինքը եւ իր շրջապատը գիտակցեն, որ սա նրա տեղը չէ եւ մեծ հաջողություններ սպասել չարժե:
Այսօր առավոտյան, մինչեւ սույն դաշինքային համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը, ասուլիս տվեց Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս առաջիններից մեկն էր, որ մեծ ոգեւորությամբ էր ընդունել Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը եւ իր առաջին սկանդալային ասուլիսի ժամանակ շքեղ ակնարկներ էր անում Օհանյանի հետ համագործակցության, հետագա քաղաքական հաջողությունների մասին: Արդյունքում` համագործակցության հուշագիր եւ այլն:
Դալլաքյանի հիասթափությունը, սակայն նույնքան մեծ էր: Նախորդ շաբաթվա վերջին արդեն պարզ էր, որ նա հետ է կանգնելու Սեյրան Օհանյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու մտադրությունից: Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե նախկին ՊՆ նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին: Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում:
Վիկտոր Դալլաքյանն այսօրվա ասուլիսում, ըստ էության, հաստատեց սույն հրապարակումները: Նա հայտարարեց, որ Սամվել Բաբայանը ստվերային գործընթացներ է ծավալում, դաշինքի համամասնական ցուցակն է կազմում, նույնիսկ այդ ցուցակով իր մոտ է գնացել: Ըստ Դալլաքյանի, ինքը դեմ է ստվերային քաղաքականությանը եւ կասեցնում է համագործակցությունը Օհանյանի եւ Օսկանյանի «Համախմբման» հետ:
Ստորագրման արարողությունից հետո ԶԼՄ-ների հետ շփումների ժամանակ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը այդպես էլ չհերքեցին, որ Սամվել Բաբայանն իրենց թիկունքում որոշակի գործունեություն է ծավալում: Սեյրան Օհանյանն ասաց. «Սամվել Բաբայանի հետ մենք մտերիմ հարաբերություններ ունենք, բայց այն որ ասվում է, որ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»:Այսինքն, ոչ մեծ դերակատարություն, այնուամենայնիվ, ունի:
Վարդան Օսկանյանն էլ պատասխանելով Բաբայանի ստվերային դերակատարության մասին հարցին, ասաց. «Հիմնական քննարկումներն աշխատանքային խմբերով են եղել, ինքը դրանց մեջ չկա»: Այսինքն, հիմնական քննարկումներից բացի այլ քննարկումներ էլ են լինում, որտեղ Բաբայանն այնուամենայնիվ կա:
Օսկանյանի եւ Օհանյանի սույն վախվորած արձագանքների ֆոնին, Սամվել Բաբայանի Tert.am-ին տված պատասխանները, հզոր էին: Մեկնաբանելով ստվերային գործունեություն ծավալելու եւ ցուցակ կազմելու համար իրեն ուղղված մեղադրանքները, Բաբայանն ասել էր. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»:
Սամվել Բաբայանն ակնհայտորեն շփոթում է, թե ինչում են իրեն մեղադրում: Ոչ ոք չի ասում, թե ինքը էս երկիրը փրկելու իրավունք չունի: Իհարկե ունի, այնպես ինչպես Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետիչն ունեն: Պարզապես, ինքը կարծես թե փորձում է դա թաքուն անել, որ ոչ ոք գլխի չընկնի:
Բաբայանը երկար ժամանակ կտրված է եղել հայկական քաղաքական իրականությունից եւ, թերեւս, բաց է թողել այն պահը, երբ «գորշ կարդինալները» մնացին անցյալում: Իսկ մեր ժամանակներում, նույնիսկ Հայաստանում, որտեղ քաղաքական ուժերի գործունեությունը շատ հեռավոր կերպով է քաղաքականություն հիշեցնում, «գորշ կարդինալ» դառնալու փորձն իսկապես անհեռանկարային զբաղմունք է: Եւ դա ապացուցելու համար ընդամենը համամասնական ցուցակի շուրջ ծավալվող կարճատեւ մի գործընթաց պահանջվեց:
Հ.Գ. Համաձայնագրի ստորագրումից հետո Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի «վրա» մարդիկ էին դրված, որոնց հանձնարարված էր թույլ չտալ երկու նախկին նախարարների շփումը լրագրողների հետ: Բայց որքան էլ այդ անձինք Օհանյանին եւ Օսկանյանին հորդորում էին «Սահմանափակվել», միեւնույնն նրանք շարունակում էին հարցերին պատասխանել: Սրա համար Սամվել Բաբայանի խիստ նկատողությանը կարժանանան բոլորը` եւ երկու նախարարները, որ ժամանակին չսահմանափակվեցին, եւ երիտասարդները, որ լրագրողների ձեռքից Օհանյանին եւ Օսկանյանին ժամանակին չփախցրեցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT