Սամվել Բաբայանն առայժմ չի ասում, որ ձերբակալվել է քաղաքական գործունեության պատճառով

Սամվել Բաբայանը «Իգլա» զինատեսակի ներկրման հետ առնչություն չունի: Մեզ հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանը: Վերջինս ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Ս. Բաբայանի հետ: Նա մեզ փոխանցեց նաեւ, որ վերջինս իրեն «նորմալ» է զգում:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ս.Բաբայանին: ԱԱԾ-ն երեկ նախ հաղորդագրություն էր տարածել, թե «2017թ. մարտին ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» համալիր տեղափոխելու մասին նախնական տեղեկություններ են ստացել եւ քրեական գործ են հարուցել: Իսկ ձերբակալությունից հետո էլ հայտարարություն էր տարածել, թե «կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած երկու անձինք գործել են Ս. Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»: Ս. Բաբայանն այժմ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:

- Պարոն Քալաշյան, ե՞րբ եք հանդիպել Ս. Բաբայանին, իրեն ինչպե՞ս է զգում:

- Երբ պետք է լինում, հանդիպում եմ: Նորմալ է զգում:

- ԱԱԾ-ում ձեզ մեղադրանքի կասկածանքների վերաբերյալ ինչ-որ ապացույցներ, գաղտնալսումներ ներկայացրե՞լ են:

- Առայժմ որեւէ բան չեմ կարող ասել նախաքննության գաղտնիությունից ելնելով:

- Իմացա՞ք ովքեր են այն երկու անձինք, որոնք, ԱԱԾ-ի ներկայացմամբ «Իգլան» տեղափոխելիս՝ ղեկավարվել են Ս. Բաբայանի ցուցումներով:

 -Չգիտեմ ովքեր են առայժմ, բայց պարոն Բաբայանը նրանց չի ճանաչում եւ նրանց հետ որեւէ առնչություն չունի:

- Իսկ պարոն Բաբայանը ձեզ հետ զրույցում ինչպե՞ս է որակում իր ձերբակալությունը:

- Անհիմն կասկածներ, ավելին՝ ոչինչ: Որեւէ որակավորում տալու հիմքերը դեռեւս բավարար չեն: Իսկ ես ինչ ասում եմ, ասում եմ նաեւ իր կողմից:

- Նա, օրինակ, ձեզ չի՞ ասել, որ իր ձերբակալությունն իր քաղաքական գործունեության պատճառով է, որ իր վրա գործ են սարքում:

- Նման կարծիք առայժմ չի հայտնել:

- Հիմա դուք ի՞նչ եք պատրաստվում անել, կոնկրետ ի՞նչ գործընթացի մեջ եք:

- Այդ հարցին էլ չեմ կարող պատասխանել:

- Իսկ ե՞րբ են մեղադրանքը ներկայացնելու:

-Վաղը կամ մյուս օրը, 72 ժամվա ընթացքում:

- Հնարավո՞ր է օրվա վեջում նորություն ունենաք:

- Դժվար թե, որովհետեւ նման պայմանավորվածություն չկա վարույթն իրականացնող մարմնի հետ:

- Ձեզ ինչ-որ նյութեր, ապացույցներ ներկայացրե՞լ են, որոնց հիման վրա Ս. Բաբայանին կասկածում են:

- Ավելի տեղեկություն չեմ կարող հայտնել: Դա չի բխում նաեւ իմ պաշտպանյալի շահերից: Կարող եմ ասել, որ ինձ ցույց են տվել այն, ինչ այս պահին օրենքով հասնում է՝ ձերբակալման արձանագրությունն ու քրեական գործի հարուցման որոշումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9738 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս