«Զվարթնոցի» նմուշառման կետում առանց թեստավորման՝ միայն վճարման կտրոն ունենալով՝ թույլ են տվել հեռանալ

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանող քաղաքացիներին պարտադրել են վճարել ու կտրոն վերցնել՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար, բայց առանց թեստավորելու թույլ են տվել հեռանալ՝ պատճառաբանելով, որ վերջիններս սնունդ են ընդունել, եւ նմուշառումն իմաստ չունի։

Խոսքը փետրվարի 18-ին Եգիպտոսից Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացիների մասին է։ Ուղեւորներից Նաիրա Խաչիկյանը «Հայկական ժամանակին» պատմեց, որ նախքան կհանդիպեին օդանավակայանն առանց թեստավորման չլքելու պահանջին՝ ինքնաթռիում իրենց լրիվ այլ բան էին ասել, բաժանել թղթեր, որոնց վրա գրված է եղել՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ մուտք գործող անձինք կա՛մ պիտի սահմանված ժամկետում վավեր նմուշառման պատասխան ներկայացնեն, կա՛մ ինքնամեկուսացվեն։

Խաչիկյանի խոսքով՝ Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթն իրականացնող Air Cairo ընկերության ներկայացուցիչներն էլ ինքնաթիռում սնունդ մատակարարելիս չեն զգուշացրել, որ վայրէջքից հետո թեստավորվելու պարտադիր պահանջ կա, ու եթե չեն ուզում հավելյալ մի քանի ժամ սպասել, ապա պիտի սնունդ չընդունեն։

«Ամուսնուս ու անչափահաս երեխայիս հետ էինք, գնացինք, ամեն մեկիս համար 15 հազար դրամ վճարեցինք, կտրոն քաշեցինք, որ թեստ հանձնենք։ Բայց նմուշառման կետերում հենց իմացան, որ սնունդ ենք օգտագործել, ասացին՝ իմաստ չունի։ Հարցրի, իսկ ո՞նց անենք, որ դուրս գանք։ Ասացին՝ երեք ժամ պիտի սպասեք։ Դե, մենք էլ բողոքեցինք, որ փոքր երեխայի հետ ենք, մեզ նախապես չեն զգուշացրել․․․: Հարցրին՝ վճարե՞լ եք, կտրոն ունե՞ք, արագ ցույց տվեք անցակետում ու գնացեք»,- պատմեց նա։

Խաչիկյանների ընտանիքի երեք անդամներն այդպես էլ արել են. վճարելով 15-հազարական դրամ՝ առանց թեստավորվելու հեռացել են։ Ըստ մեր զրուցակցի՝ համատարած անուշադրություն ու անպատասխանատվություն է տիրում օդանավակայանում․ «էնտեղ կարեւոր է, որ 15 հազար դրամ վճարած լինես, կտրոնը ոստիկաններին ես ցույց տալիս, հանգիստ բաց են թողնում»։

Նրանք տուն գնալուց անմիջապես հետո թեստավորվել են՝ կրկին 15 հազար դրամական վճարելով։ «Եթե իսկապես մեր առողջության մասին են մտածում, պիտի նորմալ վերահսկողություն իրականացնեն, ոչ թե գումար կլպեն, իսկ եթե պարզապես փող հավաքելու պլան է դրված իրենց վրա, դա ուրիշ հարց է։ Հա, մեր բախտը բերեց, կանխիկ գումար ունեինք, վճարեցինք, դուրս եկանք, մարդիկ կային՝ գումար չունեին, ու այդ մարդիկ, տեղյակ չլինելով, փաստի առաջ էին կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Խաչիկյանների ընտանիքը նաեւ մեր ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա՝ ինքնաթիռում իրենց թերթիկներ են բաժանել, որտեղ գրված է եղել յուրաքանչյուրի անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձնագրի համար, բնակության վայր, ինքնաթիռում իրենց նստատեղի համարը եւ այլն):Ոչ ոք այդ թուղթը նրանցից չի պահանջել, մյուս ուղեւորներից նույնպես (մեր զրուցակցի վստահեցմամբ՝ հեղ․)։ «Իրենք պիտի մեր տվյալները հավաքագրեին, որ եթե հանկարծ ինչ-որ մեկիս մոտ դրական պատասխան լիներ, շփման օղակը պարզեին։ Այսինքն՝ սա եւս ձեւական բնույթ էր կրում»,- ասաց նա։

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ վերը բարձրացված խնդիրներն իրենց տիրույթում չեն։ Օդանավակայանը միայն սպասարկում է տվյալ ավիաընկերություններին։

Զվարթնոցում այս պահին նմուշառման 16 կետ է գործում։

Air Cairo ավիաընկերության ներկայացուցիչ «Անռիվա Տուր»-ից հետարքրքվեցինք, թե չվերթի ընթացքում ինքնաթիռում նախքան սնունդ մատակարարելը ինչո՞ւ չեն զգուշացվել ուղեւորները, որ թեստավորվելուց առաջ ուտել պետք չէ։ Նաեւ հարցրինք, թե ավիաընկերությունը նման պայմանավորվածություն չունի՞ «Զվարթնոց» օդնավակայանի կամ առողջապահության նախարարության հետ։

«Անռիվա Տուր»-ից հայտնեցին, որ Air Cairo ավիաընկերությանը «Զվարթնոց» օդանվակայանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից չի տրամադրվել որեւէ հատուկ ցուցում ուղեւորներին օդանավի մեջ սնունդ ընդունելու կամ չընդունելու մասին։ Նաեւ հավելյալ տեղեկացրին, որ Air Cairo ավիաընկերության ավիատոմսերը «Անռիվա Տուրի» միջոցով վաճառում են ՀՀ-ի բոլոր տուրիստական գործակալությունները։

Ընկերության վստահեցմամբ՝ ավիատոմսերը վաճառելիս բոլոր տուրիստական գործակալություններին տրամադրվում է ինֆորմացիա թեստավորման հանձնման կանոնների մասին, որտեղ նշվում է որ Covid-19 թեստը պարտադիր է ե՛ւ մեկնելիս, ե՛ւ հունվարի 11-ից սկսած՝ նաեւ ժամանելիս։ «Մի բան կարող ենք հստակ ասել, որ մեր կողմից բոլոր գործակալությունները տեղեկացված են, որ ուղեւորները պետք է Հայաստան ժամանեն վավեր թեստի արդյունքներով կամ թեստավորվեն օդնավակայանում գործող լաբորատորիաներում եւ միայն նոր դուրս գան օդանավակայանից»,- եզրափակեցին ընկերությունից։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով նմուշառումները պատշաճ իրականացնելու համար հիմք ընդունելով ԱՀԿ փորձագետի 2021 թվականի խորհրդատվական այցի ժամանակ տրված ցուցումները՝ առողջապահության նախարարությունը հրահանգել է սահմանային անցակետերում նմուշառում իրականացնող կազմակերպություններին որակյալ նմուշ ստանալու համար քթից նմուշառումն իրականացնել 8 սմ խորությամբ։ Միաժամանակ, հրահանգվել է նմուշառումն իրականացնել՝ չպահանջելով նմուշառվողից նախքան այդ 2-3 ժամ սնունդ ընդունած չլինել։

Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե հրահանգը ե՞րբ է տրվել, ու կոնկրետ ո՞ր ամսաթվից է եղել ուժի մեջ։ Վերջինս հայտնեց, որ փորձագետի այցը եղել է փետրվարի 20-ին։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ նմուշառումից առաջ սնունդ ընդունած լինելու փաստը հաշվի չառնելու հրահանգը տրվել է դրանից հետո։

Նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե նմուշառման կետերում նախազգուշացում տրվելո՞ւ է, կամ գուցե այս դեպքից հետո ավելի խիստ վերահսկողություն սահմանվի։ Մեր այդ հարցերը մնացին անպատասխան։

Իսկ ինչ վերաբերում է ուղեւորներին զգուշացնելուն, թերթիկներ տրամադրելուն եւ այլն, նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցերը գտնվում են ՀՀ կառավարությանը ենթակա առողջապահական եւ տեսչական մարմնի վերահսկողության ներքո։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից մեզ հայտնեցին, որ քաղաքացիներին տրամադրվող վերոնշյալ թերթիկները (հասցեական քարտեր են) նախկինում պարտադիր էին օդային սահմանով ՀՀ ժամանող բոլորի համար։ Հունվարից 11-ից դրանք այլեւս պարտադիր չեն, պարզապես կան ավիաընկերություններ, որոնք դեռ բաժանում են թռիչքի ժամանակ։ 

«Այս մասով տեղեկացված է Քաղավիացիան, եւս մեկ անգամ կզգուշացնենք»,- եզրափակեցին տեսչական մարմնից։

Տպել
1692 դիտում

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել