Նարեկ Սարգսյանի շրջապատից 3 անձ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ տուժողին առեւանգելու համար

24/02/2021 schedule00:16

Լուսանկարում՝ Նարեկ Սարգսյանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալեսի) գործով դատական նիստը:

Նա մեղադրվում է Նարեկ Սարգսյանը ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ անձի առեւանգումը կազմակերպելու համար:

Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել գործով տուժող Արամ Կարապետյանը, որը առարկեց սույն գործով արագացված դատական քննություն կիրառելու դեմ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն էր ներկայացրել արագացված դատական քննության անցնելու վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ Նարեկ Սարգսյանը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին, ընդունում է դրանք, գիտակցում է միջնորդության բնույթն ու հետեւանքները եւ այն ներկայացնում է կամավոր, պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո։

Քրեական դատավարության օրենսգրքի 3751 հոդվածի համաձայն՝ մեղադրյալն արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունի, եթե համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին։ Այդ դեպքում դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Այս կարգը կարող է կիրառվել, եթե մեղսագրվող հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ կայացված դատավճիռը հետագայում ենթակա չէ բողոքարկման։

Նույն հոդվածի համաձայն՝ երբ տուժողը փաստարկված առարկում է դատարանում արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատավոր Վահե Միսակյանի հարցին, թե  ի՞նչ հիմնավորմամբ է առարկում արագացված կարգ կիրառելու դեմ, տուժող Կարապետյանը պատասխանեց. «հիմնավորումը պետք է փաստաբանը ներկայացնի»: Հարցին՝ ո՞վ է ձեր փաստաբանը, տուժողը պատասխանեց՝ չունեմ: Նա ասաց, որ ցանկանում է փաստաբան ունենալ, որը կներկայացնի առարկությունները: Նման պայմաններում դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը այն նշանակելով մարտի 26-ին ժամը 12:00-ին:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը , միտում ունենալով առավել շահույթ ստանալու նպատակով Երևան քաղաքում մենաշնորհային կարգով վերահսկելու «իրանական» ժամանցային ակումբների գործունեությունը, Արամ Կարապետյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելուց հրաժարվելու նպատակով, իր անվտանգությունն ապահովվող անձանց ներգրավմամբ, շահադիտական նպատակով, կազմակերպել եւ ղեկավարել է Կարապետյանի առևանգումը:

Նիստի ավարտից հետո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում դժգոհեց այն հանգամանքից, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ոչ թե պատանդ պահելու այլ առեւանգման համար:  «Ազգային անվտանգության ծառայությունը էս գործը քննեց սխալ ձեւով, ամեն ինչը թարս գնաց: Հոդվածները ես ասել եմ 218 հոդված դնեն, ինձ որպես պատանդ են պահել, դրել են ուրիշ հոդվածով են իրան դատում: Մարդը հանրապետությունից փախել ա բռնել են ազատ են արձակել: Ամեն կլուբերից 5 միլոն փող էր վերցնում, ոչ մի կլուբի տիրոջ ԱԱԾ-ն չքննեց, ոչ մի բան չարին, ոչ մի հոդված չդրեցին»,- ասաց տուժողը: Հարցին, թե ինչու էին իրեն առեւանգել, նա պատասխանեց, որպեսզի ակումբը չաշխատացնի: «Նպատակը նա էր, որ ես չաշխատեմ ինքը մյուս ակումբներից կարողանա ա փող վերցնի»: Նրա խոսքով՝ Նարեկ Սարգսյանն իր թիկնապահների հետ նկուղում բռնություն է գործադրել իր նկատմամբ: Մեր հարցին՝ ինչո՞ւ է առարկում արագացված կարգ կիրառելու դեմ, տուժողը պատասխանեց. «Գոնե ապացույցները հետազոտեն: ԱԱԾ-ին ասում եմ ինձ չեն լսում, գոնե էստեղ մեկ էլ տեսար լսեցին»:

Նշենք, որ տուժողին առեւանգելու դեպքով առանձնացված գործով Նարեկ Սարգսյանի շրջապատից (ըստ մամուլի նրա թիկնապահները,-խմբ) Սամվել Սոսյանը, Հարություն Աբրահամյանը, Հովհաննես Համլետի Դավթյանի դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրանց նկատմամբ կիրառել է համաներում եւ ազատել պատժի կրումից: Մոտ 2,5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Տպել
7844 դիտում

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը